Կապանի հ.13 հիմնական դպրոցի աշակերտները Հայոց Բանակի 25-ամյակի տոնը անցկացրեցին Կապանի N զորամասի զինծառայողների հետ (Սովորողների հետ դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Ռիմա Մկրտչյան):
Նպատակասլաց աշխատանք՝ որն ուղղված էր հայոց բանակի նկատմամբ սիրո և հարգանքի ձևավորմանը:Միջոցառումը օգնեց սովորողներին լավ հասկանալ Հայոց բանակի պատմական կոչումն ու առաքելությունը՝ որպես Հայոց հայրենիքի և ժողովրդի անվտանգության ապահովման գլխավոր երաշխավորի: Աշակերտները պատկերացում կազմեցին Հայոց բանակի կազմավորման, նրա անցած մարտական ուղու, ժամանակակից ձեռքբերումների , զինվածության, ռազմական տեխնիկայի և մարտական պատրաստվածության մասին: Զորավարժություններն ավարտելուց հետո հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ երաժշտական ցերեկույթ «ՀԶՈՐ ԲԱՆԱԿ, ՀԶՈՐ ՀԱՅՐԵՆԻՔ» խորագրով՝ հագեցած հայրենասիրական բանաստեղծություններով, բանակին նվիրված երգերով: Կարևոր է,որ սովորողները ժառանգեն այնպիսի հրաշալի ավանդույթներ, ինչպիսիք են՝ անսահման սերն ու նվիրվածությունը հայրենիքին, թշնամուն հաղթելու անսասան կամքն ու հավատը, քաջությունը և հերոսությունը: Չէ որ ավանդույթներում է ամփոփված ընդօրինակման այն մեծ ուժը , որը պատանիներին մղում է շարունակելու ավագ սերունդների փառավոր գործերը, հետևելու իրենց հայրերի ու պապերի օրինակին, անձնուրաց պայքարելու հանուն ամբողջական հայրենիքի ազատության և անկախության:
ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան
«Ի՞նչ է տեսնում և զգում 3-րդ դասարանցին, երբ կարդում է իր տետրում ուսուցչի գրած «Ապրես» կամ «Լավ է» բառը»: Արդյո՞ք դա նրան որևէ ձևով հուշում է, թե ՈՐՏԵՂ է նա…
Ի՞նչի մասին եք ուզում, որ ձեր աշակերտները մտածեն Ժամանակակից կրթության հիմնական նպատակն այլևս միայն գիտելիքի փոխանցումը չէ: Այսօր առավել կարևոր է ձևավորել այնպիսի սովորող, որը կարողանում է մտածել, հարցեր տալ,…
ԿՈՄՊԼԵՔՍ ԹՎԵՐ ԿՈՄՊԼԵՔՍ ԹՎԵՐ Պատմական ակնարկ և հիմնական հասկացություններ Կոմպլեքս (համալիր) թվերն առաջացել են հանրահաշվական հավասարումներ լուծելու անհրաժեշտությունից: Մաթեմատիկոսները բախվել էին խնդրի, երբ պարզագույն հավասարումները (օրինակ՝ x² + 1 =…
Հարգելի կոլեգաներ, Ներկայացնում եմ 12-րդ դասարանի անգլերեն առարկայի Speaking Corner: Discussion 1 - The Beginning of Globalization թեմայով մեկ դասաժամի (45 րոպե) համար նախատեսված աշակերտակենտրոն դասապլան՝ կազմված 5E ուսումնական մոդելով…
Կիսվում եմ 12-րդ դասարանի անգլերեն առարկայի Reading Spot 2: The Industrial Revolution (էջ 21-24) թեմայով 2 դասաժամի համար նախատեսված (2 x 45 րոպե) մանրամասն դասապլանով: Այս դասապլանն ընդգրկում է Jigsaw…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց