ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը դեկտեմբերի 14-20-ը Երևանում կանցկացնի Խաչատրյանի անվան 9-րդ միջազգային փառատոնը։ Այս տարի այն կրում է «Երեք ընկեր․ Խաչատրյան, Պրոկոֆև, Շոստակովիչ» խորագիրը։
Փառատոնային չորս համերգների ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ կներկայացնի 20-րդ դարի այդ խոշորագույն կոմպոզիտորների ստեղծագործությունները՝ Չայկովսկու դաշնամուրային թիվ 1 և թիվ 2 կոնցերտները, 12-րդ սիմֆոնիան, Պրոկոֆևի Դաշնամուրի թիվ 3 կոնցերտը, 7-րդ սիմֆոնիան, Խաչատրյանի Ջութակի կոնցերտը, 2-րդ սիմֆոնիան՝ «Զանգով սիմֆոնիա»։ Փառատոնը կեզրափակվի «Խաչատրյան ջազ» համերգային ծրագրով, որի ընթացքում կհնչեն Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները ջազային գործիքավորմամբ։
Փառատոնի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես կգան անվանի երաժիշտներ Ալեքսանդր Ռոմանովսկին (դաշնամուր), Վալենտինա Լիսիցան (դաշնամուր), Նիկիտա Բորիսոգլեբսկին (ջութակ), Վահագն Հայրապետյանը (դաշնամուր)։
Տեղեկացնենք նաև, որ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը 2021 թվականի նոյեմբերին դարձել է «Եվրոպական փառատոների ասոցիացիայի» անդամ։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի՛ գործընկերներ, Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում 11-րդ դասարանի անգլերենի Մարի հրատարակչության (30-34 էջեր) հիման վրա մշակված ուսումնական նյութը, որը միտված է բժշկական մասնագիտությունների և բարդ տերմինների յուրացմանը: Այս ռեսուրսը ներառում…
«Հայկ և Բել» առասպելը մեր ազգային ինքնության և ազատասիրական ոգու հիմնաքարերից է: Այս թեման աշակերտներին մատուցելիս կարևոր է ոչ միայն սյուժետային գծի փոխանցումը, այլև կերպարների խորքային հակադրության և գաղափարական շեշտադրումների…
​Տարրական դպրոցում Մայրենիի դասավանդման առանցքային ու գլխավոր խնդիրը սովորողներին կարդալ սովորեցնելն է: Սակայն «կարդալ» ասելով մենք չպետք է հասկանանք միայն տառաճանաչություն կամ տեքստի մեխանիկական վերարտադրություն: Իսկական ընթերցանությունը սկսվում է այն…
🚦 «Խոսում ենք ռուսերեն՝ խաղալով». «Լուսացույց» մեթոդի և Wordwall-ի կիրառումը ռուսաց լեզվի դասերին Հարգելի՛ գործընկերներ, Ռուսաց լեզվի դասավանդման ընթացքում հաճախ նկատում ենք, որ սովորողները գիտեն բառերը, հասկանում են քերականական կանոնները,…
Մաթեմատիկայի ուսուցման ժամանակակից մոտեցումները 7–9-րդ դասարաններում․ սովորողից՝ գիտելիքի սպառողից դեպի ակտիվ հետազոտող Ներածություն Ժամանակակից կրթության կարևորագույն խնդիրներից է սովորողների մաթեմատիկական մտածողության, տրամաբանական դատողության, խնդիրներ լուծելու և սեփական տեսակետը հիմնավորելու կարողությունների…