Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում նոյեմբերի 30-ին տեղի է ունեցել «Հողի գաղտնիքը. Շահումյանի նորահայտ դամբարանը (մ.թ.ա. 2800-2600 թթ.)» խորագրով ցուցահանդեսի բացումը:
Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը, Հնագիտության և ագգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը, արվեստի և մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ, դպրոցականներ։
Նախարար Վահրամ Դումանյանն անգնահատելի է համարել արված աշխատանքն ու գտածոների պատմամշակութային արժեքը՝ միաժամանակ հետաքրքրվելով ցուցանմուշների հանրայնացման և միջազգային հարթակներում ներկայացման հնարավորություններով, պեղված իրերի վերականգնման գործընթացով։
Բացելով ցուցահանդեսը և շնորհակալություն հայտնելով դրա կազմակերպիչներին՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարանին, Պատմության թանգարանին և մյուսներին, Հնագիտության և ագգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը հայոց պատմության նորովի ուսումնասիրման տեսանկյունից կարևորել է դամբարանադաշտի լիարժեք պեղման գործընթացը և միջազգային հանրահռչակման անհրաժեշտությունը: Նա իր երախտագիտությունն է հայտնել Շահումյանի նորահայտ դամբարանի տարածքի սեփականատիրոջը՝ Մուշեղ Հարությունյանին, և պեղման աշխատանքներում ու իրերի վերականգնման գործընթացում ներգրավված անձնակազմին:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը ևս շնորհավորել է հնագիտական հանրությանը և որպես Կառավարության առանցքային մոտեցում ընդգծել մեր երկրի ընդերքի գանձերը հանրային սեփականություն դարձնելու և միջազգայնացնելու կարևորությունը։
ԿԳՄՍ նախարարի տեղակալը քաղաքացիական բարձր պատասխանատվության համար նույնպես շնորհակալություն է հայտնել Շահումյանի նորահայտ դամբարանի տարածքի սեփականատիրոջը՝ Մուշեղ Հարությունյանին, և կոչ արել հանրությանը՝ հետևել նրա օրինակին։
Մուշեղ Հարությունյանի խոսքով էլ՝ ինքն իր քաղաքացիական պարտքն է կատարել՝ ազգային հարստությունը հանձնելով պետությանը։
Բացման պաշտոնական արարողությունից հետո ներկաները շրջել են ցուցասրահներով, դիտել վաղ բրոնզե դարի «կուր-արաքսյան» մշակույթը ներկայացնող նմուշներ Հայաստանի պատմության թանգարանից և Արմավիրի մարզի Շահումյան համայնքում նոր հայտնաբերված դամբարանադաշտից, որն իր տեսակով առաջինն է ՀՀ տարածքում:
Նշենք, որ ցուցադրությունը բաց կլինի մինչև դեկտեմբերի 30-ը։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի՛ գործընկերներ, Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում 11-րդ դասարանի անգլերենի Մարի հրատարակչության (30-34 էջեր) հիման վրա մշակված ուսումնական նյութը, որը միտված է բժշկական մասնագիտությունների և բարդ տերմինների յուրացմանը: Այս ռեսուրսը ներառում…
«Հայկ և Բել» առասպելը մեր ազգային ինքնության և ազատասիրական ոգու հիմնաքարերից է: Այս թեման աշակերտներին մատուցելիս կարևոր է ոչ միայն սյուժետային գծի փոխանցումը, այլև կերպարների խորքային հակադրության և գաղափարական շեշտադրումների…
​Տարրական դպրոցում Մայրենիի դասավանդման առանցքային ու գլխավոր խնդիրը սովորողներին կարդալ սովորեցնելն է: Սակայն «կարդալ» ասելով մենք չպետք է հասկանանք միայն տառաճանաչություն կամ տեքստի մեխանիկական վերարտադրություն: Իսկական ընթերցանությունը սկսվում է այն…
🚦 «Խոսում ենք ռուսերեն՝ խաղալով». «Լուսացույց» մեթոդի և Wordwall-ի կիրառումը ռուսաց լեզվի դասերին Հարգելի՛ գործընկերներ, Ռուսաց լեզվի դասավանդման ընթացքում հաճախ նկատում ենք, որ սովորողները գիտեն բառերը, հասկանում են քերականական կանոնները,…
Մաթեմատիկայի ուսուցման ժամանակակից մոտեցումները 7–9-րդ դասարաններում․ սովորողից՝ գիտելիքի սպառողից դեպի ակտիվ հետազոտող Ներածություն Ժամանակակից կրթության կարևորագույն խնդիրներից է սովորողների մաթեմատիկական մտածողության, տրամաբանական դատողության, խնդիրներ լուծելու և սեփական տեսակետը հիմնավորելու կարողությունների…