Տավուշի մարզի մի քանի համայնքների դպրոցներում մեկնարկել ենն մասնագիտական կողմնորոշման դասընթացներ միջին և ավագ դասարանների սովորողների համար: Դասընթացների նպատակն է երեխային ծանոթացնել մասնագիտական կողմնորոշման նպատակներին, ուղղորդել նրան մասնագիտության ընտրության գործընթացում և աջակցել նրան՝ ճանաչելու սեփական կարողությունները ապագայում իր կենսագործունեությունը կազմակերպելու և անհոգ ապրելու համար, ինչպես նաև կողմնորոշվել ներկա աշխատաշուկայում տարբեր մասնագիտությունների ընտրության հարցում: Նախքան դասընթացների կազմակերպումը հանրակրթական դպրոցներում, Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնի կողմից իրականացվել է Սևքար, Իջևան, Պառավաքար, Ազատամուտ և Բերդ համայնքների ուսուցիչների և ուսումնադաստիրակչական գծով պատասխանատուների, մասնագետների վերապատրաստում: Վերապատրաստման ընթացքում դպրոցների աշխատակիցները ծանոթացել են Հայաստանում կարիերայի ուղղորդման համակարգի առկա վիճակին և զարգացման հեռանկարներին, մասնագիտական կողմնորոշման մոդելին, գործընթացին և փուլերին, ՀՀ կրթական համակարգին և աշակերտների հետ մասնսագիտական կողմնորոշման ուղղությամբ աշխատանքի սկզբունքներին ու մեթոդներին, ինչպես նաև կյանքի ընթացքում կարիերայի պլանավորման խնդիրներին, մշակեցին դասընթացի պլաններ: Վերապատրաստումից հետո մասնագետները ամեն ամիս անց են կացնում դասընթացներ 8-11-րդ դասարաններում:
Բերդ համայնքի թիվ 3 հիմնական դպրոցում անցկացվեց մասնագիտական կողմնորոշման դասընթաց 9-րդ դասարանում «Ինչու ընտրել մասնագիտություն և մասնագիտության ընտրության գործոնները» թեմայով , որը վարեց դասարանի ղեկավար Էլյա Ծատուրյանը: Որպես առաջին դասընթացի մասնակցություն, դրևորվեց բավականին հետաքրքրություն երեխաների կողմից. Ներկա էին նաև հասարակական կազմակերպությունների, գործընկեր Վորլդ Վիժն Հայաստանի ներկայացուցիչներ, տնօրինությունը և ուսուցիչներ: Դասընթացը բավականին լավ էր կազմակերպված, հագեցած էր տեսական , գործնական աշխատանքներով, որոնց նպատակն էր երեխաներին ծանոթացնել մասնագիտության ընտրության կարևորությունը որոշակի տարիքում և ձևավորել հետաքրքրություն մասնագիտական կողմնորոշման հանդեպ, ստանալ գիտելիքներ մասնագիտության ընտրության գործոնների ու բաղադրիչների վերաբերյալ: Դասընթացի մասնակիցներից 14 -ամյա Նունեն կարևորում է իր մասնակցությունը, նշելով.«Մասնագիտություն ընտրելիս պետք է այն սիրել և գիտակցել, թե որքանով է այն համապատասխան ներկա պահանջներին»: Առաջին դասընթացներ են նաև անցկացվել Պառավաքար համայնքի միջնակարգ դպրոցում ( ուսուցչուհի Շ. Ջուլհակյան) Սևքարի միջնակարգ դպրոցում ( ուսուցիչներ՝ Ա.Ամիրջանյան, Կ.Ծովանյան, Պ.Հովսեփյան):
Տավուշի մարզի Բերդ, Սևքար, Ազատամուտ և Պառավաքար համայնքների և Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցներում մասնագիտական կողմնորոշման ծրագիրն իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստան միջազգային բարեգործական կազմակերպության աջակցությամբ՝ Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնի և նշյալ դպրոցների հետ համագործակցությամբ:
ՎՎՀ Իջևանի գրասենյակ
Բարև ձեզ, եկեք քննարկենք այս թեման փորձի փոխանակման նպատակով:
Հարգելի՛ գործընկերներ, եկե՛ք քննարկենք․ ՏՀՏ –ն ուսումնական գործընթացում խթա՞ն, թե ավելորդ ժամանակի վատնում․․․ 21–րդ դարում դժվար է պատկերացնել որակյալ կրթությունն առանց տեղեկատվական տեխնոլոգիաների:Կրթության ոլորտը դիտարկվում է որպես երկրի կայուն զարգացման…
ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական համակարգը վերջին…
Ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում` որպես ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաների ուսուցիչ: Բացի այդ, դասավանդում եմ python ծրագրավորման լեզու՝ <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական…
Հարգելի գործընկերներ, ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Ուզում եմ քննարկել հետևյալ…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան