Լոնդոնի Սուրբ Սարգիս եկեղեցում կկայանա համերգ-դասախոսություն՝ նվիրված Ա. Սպենդիարյանի ծննդյան 150 և Ա. Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակներին:
Միջոցառումը կանցկացվի «Քլինգեն երգչախմբի և մշակութային ասոցիացիայի» և նրա գեղարվեստական ղեկավար ու դիրիժոր Սիփան Օլահի նախաձեռնությամբ՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատան հովանու ներքո նոյեմբերի 27-ին՝ ժամը 17:30-ին:
Երկու հայ մեծանուն կոմպոզիտորների ստեղծագործությունները կհնչեն միջազգային ճանաչում ունեցող երաժիշտների կատարմամբ: Ելույթ կունենան սոպրանոներ Տաթևիկ Աշուրյանը և Հայարփի Եղիկյանը, դաշնակահար Մարիա Փալազյանը, հոբոյահար Հակոբ Մուրադյանը, ջութակահարներ Պաուլա Գորբանովան և Մալենա Ջիմենոն, ալտահար Քնարիկա Կարապետյանը և թավջութակահար Քրիստոֆեր Հեդջեսը, իսկ «Քլինգեն» երգչախումբը կկատարի Ա. Բաբաջանյանի երգերը:
Ա. Սպենդիարյանի և Ա. Բաբաջանյանի կյանքի ու ստեղծագործության վերաբերյալ դասախոսություններ կներկայացնեն Երևանի Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Մարինե Օթարյանը և մաեստրո Ս. Օլահը:
Միջոցառմանը կցուցադրվեն անգլահայ նկարիչներ Լեոնի Պիլարտի և Աննա Վիրաբյանի կտավները՝ նվիրված Սպենդիարյանի և Բաբաջանյանի երաժշտական ժառանգությանը։
Հիշեցնենք, որ ծրագրի հեղինակը դիրիժոր, երգիչ, դաշնակահար Սիփան Օլահն է, որն այս հոբելյանական նախագիծը հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին արդեն հաջողությամբ իրագործել է Լոնդոնում և Վիեննայում: Մաեստրո Օլահի նպատակն է իր գործընկերների հետ արտերկրում ևս հանրահռչակել հայ կոմպոզիտորների արվեստը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Անհայտ բաղադրիչի գտնելը» թեմայի շրջանակում երկրորդ դասարանի սովորողների համար թղթից պատրաստել եմ դիդակտիկ մոդել՝ թվային բուրգ: Մոդելի միջոցով երեխաները ակնառու կերպով տեսնում են առաջադրանքի լուծման ամբողջ ընթացքը: Առանձին թղթե մոդելը…
Գրական ստեղծագործության ուսումնասիրությունը չպետք է սահմանափակվի միայն ընթերցանությամբ և բովանդակության վերաբերյալ հարցերին պատասխանելով: Կարևոր է, որ սովորողները կարողանան խորությամբ ընկալել բնագիրը, բացահայտել նրա գլխավոր ասելիքը, գաղափարական առանցքն ու հեղինակի ուղերձը,…
Գրականություն` առանց սահմանների. Ինչպե՞ս դասական տեքստերը դարձնել կենդանի և կիրառելի ապագայի քաղաքացու համար «Գրականությունը ժամանակի մեջ ճանապարհորդություն է, բայց նրա վերջնակետը միշտ մարդու սիրտն է»: Հաճախ մենք՝ հայոց լեզվի և…
Ինտերակտիվ մեթոդների դերը 4-րդ դասարանցիների քննադատական մտածողության եւ համագործակցային հմտությունների ձեւավորման գործում Բանալի բառեր: ինտերակտիվ մեթոդներ, 4-րդ դասարան, քննադատական մտածողություն, համագործակցություն, կրտսեր դպրոց, «6 մտածող գլխարկներ», փոխուսուցում: Ներածություն Հանրակրթության պետական…
Հարգելի գործընկեր, ուզում եմ խոսել մի թեմայի մասին, որը վստահ եմ կհետաքրքրի օտար լեզու դասավանդող ուսուցիչներին: Գաղտնիք չէ, որ ժամանակակից աշխարհում օտար լեզուների իմացությունը կարևոր դեր ունի անձի կրթական, մասնագիտական…