ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ
ԱԲ
ՈՒՂԵՑՈՒՅՑ

«Բոլոր ժամանակների տենորը». համերգ՝ նվիրված աշխարհահռչակ տենոր Գեղամ Գրիգորյանի 70-ամյակին

Նոյեմբերի 19, 2021
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «ԹԻ ԷՄ Փրոդաքշն»-ը նոյեմբերի 21-ին՝ ժամը 19։30-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կանցկացնի համերգ՝ նվիրված աշխարհահռչակ տենոր Գեղամ Գրիգորյանի 70-ամյակին:

Համերգին մասնակցում են օպերային հայ անվանի երգիչներ Հասմիկ Պապյանը, Գևորգ Հակոբյանը, Կարինե Բաբաջանյանը (Գերմանիա), Հովհաննես Այվազյանը, Լիանա Ալեքսանյանը (Գերմանիա), Խաչատուր Բադալյանը (ՌԴ): Դիրիժոր՝ Անտոնելլո Ալլեմանդի (Իտալիա):

Հոբելյանական համերգին նվիրված մամուլի ասուլիսին համերգի կազմակերպիչ Թովմաս Մարտիրոսյանը նշել է, որ Գեղամ Գրիգորյանին նվիրված համերգի գաղափարը հղացել է դեռևս երկու տարի առաջ, նպատակն էր, Մաեստրոյի հոբելյանական օրը առիթ դարձնելով, միավորել հայ օպերային երգիչներին մեկ բեմում:

«Արտասահմանում մենք ունենք օպերային հայ անվանի երգիչների մեծ բանակ, որը մաեստրոյի գործը շարունակում է մեծ պատվով, և մեր ցանկությունն էր տեսնել նրանց միասին մեկ բեմում: Ծրագիրը կազմված է երկու բաժնից. առաջինում՝ արիաներ են, երկրորդ բաժնում ներառված են երգեր, որոնք եղել են Գեղամ Գրիգորյանի երկացանկում՝ նեոպոլիտանական, հայկական ստեղծագործություններ, որոնցից «Արաքսը» ժամանակին գրվել է հենց մաեստրոյի համար: Հեղինակը Ռաֆայել Աբրահամյանն է. այս համերգին այն կկատարի Գևորգ Հակոբյանը: Համերգի ընթացքում կներկայացվեն արխիվային նյութեր՝ լուսանկարներ, տեսագրություններ»,- ընդգծել է համերգի կազմակերպիչը և շնորհակալություն է հայտնել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը համերգի կայացմանը աջակցելու համար:

Հրավիրյալ դիրիժոր, Գեղամ Գրիգորյանի վաղեմի գործընկեր Անտոնելլո Ալլեմանդին, ով կղեկավարի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը, նշել է, որ Գեղամ Գրիգորյանի հետ աշխատել է երկու անգամ և հիանալի ու անջնջելի հիշողություններ ունի այդ հանդիպումներից:

«Շատ երջանիկ եմ այս համերգին մասնակցելու հրավերի համար: Այստեղ ես հանդես եմ գալու հիանալի մեներգիչների հետ, որոնցից մի քանիսին արդեն ճանաչում եմ, մյուսների հետ նոր եմ ծանոթացել: Երաժշտությունը սահմաններ չունի, և ես աշխարհի ցանկացած մասում հանդես եմ գալիս մեծ սիրով»,- նշել է համերգի դիրիժորը և հավելել, որ սա իր առաջին այցն է Հայաստան՝ վստահություն հայտնելով, որ վերջինը չի լինի:

Օպերային անվանի երգիչ Բարսեղ Թումանյանը, անդրադառնալով Գեղամ Գրիգորյանի հոբելյանը նշելուն, ընդգծել է, որ այս միավորումը խոսում է կարևոր փաստի մասին:

«Մեծարելով մեր մեծերին, միավորվելով և վերհիշելով նրանց՝ մենք վերածնունդ ենք ապրում: Գեղամ Գիրգորյանի հոբելյանին նվիրված այս համերգը ես անվանում եմ «Վերածնունդի համերգ»,- եզրափակել է Բարսեղ Թումանյանը:

Ասուլիսի մասնակիցների խոսքով՝ բեմակից ընկերներն ու արվեստագետները մեծ ջերմությամբ, սիրով ու մեծարանքով են հիշում աշխարհի տարբեր թատրոններում հանդես եկած Գեղամ Գրիգորյանին: Հատկանշական է, որ Գեղամ Գրիգորյանի անզուգական ձայնն իր հզոր, արտահայտիչ, յուրահատուկ վառ տեմբրով և արտիստական ​​հմայքն իր բազմերանգությամբ ու ինքնատիպությամբ գրավել են աշխարհի ունկնդրի սիրտն ու դարձել համաշխարհային արժեք ու մեծություն։

«Բոլոր ժամանակների տենոր», «Աստվածատուր երգիչ», «Ժամանակակից մեծագույն տենորներից մեկը». այսպես է ընդունում, բնութագրում աշխարհի ունկնդիրը, քննադատն ու երաժիշտը Գեղամ Գրիգորյանին՝ աշխարհի հինգ լավագույն տենորներից մեկին։

Նշենք, որ հոբելյանական համերգին կհնչեն օպերային սիրված արիաներ Ա․ Հարությունյանի, Ա. Տիգրանյանի, Ռ. Աբրահամյանի, Ջ. Վերդիի, Ջ. Պուչչինիի, Ժ. Բիզեի, Պ. Չայկովսկու, Պ. Մասկանիի, Է. Կուրտիսի գլուխգործոցներից, կցուցադրվեն հատվածներ մաեստրոյի կատարումներից, հատուկ հոբելյանական երեկոյի համար կներկայացվի Արսեն Մեհրաբյանի բեմադրած բալետային համարը Աննա Քալաշյանի կատարմամբ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ինչպես արդյունավետ օգտագործել բժշկական բառապաշարը 11-րդ դասարանում

    Թեմայի հեղինակ՝ Հերմինե Հայրապետյան

    Հարգելի՛ գործընկերներ, Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում 11-րդ դասարանի անգլերենի Մարի հրատարակչության (30-34 էջեր) հիման վրա մշակված ուսումնական նյութը, որը միտված է բժշկական մասնագիտությունների և բարդ տերմինների յուրացմանը: Այս ռեսուրսը ներառում…

  • «Հայկ և Բել » առասպելի ուսուցումը

    Թեմայի հեղինակ՝ Margarit Tangyan

    «Հայկ և Բել» առասպելը մեր ազգային ինքնության և ազատասիրական ոգու հիմնաքարերից է: Այս թեման աշակերտներին մատուցելիս կարևոր է ոչ միայն սյուժետային գծի փոխանցումը, այլև կերպարների խորքային հակադրության և գաղափարական շեշտադրումների…

  • Գիտակցված ընթերցանության ձևավորումը և որակական հատկանիշները տարրական դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Նարինե Գրիգորյան

    ​Տարրական դպրոցում Մայրենիի դասավանդման առանցքային ու գլխավոր խնդիրը սովորողներին կարդալ սովորեցնելն է: Սակայն «կարդալ» ասելով մենք չպետք է հասկանանք միայն տառաճանաչություն կամ տեքստի մեխանիկական վերարտադրություն: Իսկական ընթերցանությունը սկսվում է այն…

  • «Խոսում ենք ռուսերեն՝ «Լուսացույց» մեթոդով և Wordwall-ով»

    Թեմայի հեղինակ՝ animatinan@gmail.com

    🚦 «Խոսում ենք ռուսերեն՝ խաղալով». «Լուսացույց» մեթոդի և Wordwall-ի կիրառումը ռուսաց լեզվի դասերին Հարգելի՛ գործընկերներ, Ռուսաց լեզվի դասավանդման ընթացքում հաճախ նկատում ենք, որ սովորողները գիտեն բառերը, հասկանում են քերականական կանոնները,…

  • Մաթեմատիկայի ուսուցման ժամանակակից մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Armenuhi.72

    Մաթեմատիկայի ուսուցման ժամանակակից մոտեցումները 7–9-րդ դասարաններում․ սովորողից՝ գիտելիքի սպառողից դեպի ակտիվ հետազոտող Ներածություն Ժամանակակից կրթության կարևորագույն խնդիրներից է սովորողների մաթեմատիկական մտածողության, տրամաբանական դատողության, խնդիրներ լուծելու և սեփական տեսակետը հիմնավորելու կարողությունների…