ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Լրացուցիչ 641 մլն դրամի հատկացում` կրթական, մշակութային և մարզական հաստատություններին

Նոյեմբերի 18, 2021

ՀՀ կառավարության նոյեմբերի 18-ի որոշմամբ՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ 2021 թվականի բյուջեով նախատեսված ծրագրերի վերաբաշխման միջոցով կապիտալ ծախսերի իրականացման համար հատկացվել է 641 մլն 156.5 հազար դրամ գումար:

Նշված գումարից 518 մլն 744.4 հազար դրամը կհատկացվի ՀՀ քաղաքաշինության կոմիտեին` հետևյալ հաստատություններում շինարարական աշխատանքների իրականացման համար.

  • ՀՀ Արմավիրի մարզի Ջրառատ համայնքում՝ ծանրամարտի մարզադահլիճի կառուցման մեկնարկային աշխատանքներ,
  • ՀՀ Արարատի մարզի «Մասիսի թիվ 5 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի նոր մասնաշենքի կառուցման մեկնարկային աշխատանքներ,
  • ՀՀ Գեղարքունիքի մարզի «Ն. Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի նոր մասնաշենքերի կառուցման մեկնարկային աշխատանքներ,
  • ՀՀ Արմավիրի մարզի «Արգինայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի մոդուլային շենքի կառուցման շարունակական աշխատանքներ,
  • ՀՀ Լոռու մարզի «Հագուի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի մոդուլային շենքի կառուցման շարունակական աշխատանքներ,
  • ՀՀ Կոտայքի մարզի «Կաթնաղբյուրի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի մոդուլային շենքի կառուցման շարունակական աշխատանքներ:

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը դրամաշնորհային պայմանագրեր կկնքի հետևյալ հաստատությունների շենքային պայմանների խնդիրների լուծման համար.

  • ՀՀ Սյունիքի մարզի «Կապանի արվեստի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի ջեռուցման համակարգի, կցակառույցի կառուցման աշխատանքներ,
  • ՀՀ Լոռու մարզի «Ալավերդու պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տանիքի վերանորոգման աշխատանքներ,
  • «Նորայր Մուշեղյանի անվան ըմբշամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի ջրատար խողովակների վերանորոգման աշխատանքներ:

Գույքի ձեռքբերման համար գումար կհատկացվի «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ին, որին ամրացված ք. Երևան, Տերյան 3ա հասցեում գտնվող տարածքի նորոգման համար գումար էր հատկացվել ՀՀ կառավարության՝ 2020 թվականի սեպտեմբերի 10-ի N 1519-Ն որոշմամբ:

«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ին կհատկացվի գումար՝ ՀՀ Տավուշի մարզի Սրվեղի վանքի տարածքում պեղումներ իրականացնելու համար:

Նախագծանախահաշվային աշխատանքներ կիրականացվեն հետևյալ հաստատությունների համար.

  • «Երևանի Մ. Քաջունու անվան N 54 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի ջեռուցման անցկացման, եռահարկ մասնաշենքի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմում,
  • «Երևանի Գ. Էմինի անվան N 182 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի վերակառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմում:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում>> թեման և սիրով հրավիրում քննարկման: Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղծման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Արդյո՞ք խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի ներմուծումը, բազմությունների հատումն ու միավորումը հատուկ պայմանանշաններով գրառելու…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…