Եկեղեցիներու Միութեան Շաբթուան առիթով, 25 Յունուար 2017-ին, Հայ կաթողիկէ Սուրբ Փրկիչ եկեղեցւոյ մէջ տեղի ունեցաւ իւրայատուկ հաւաք մը, որուն ընթացքին Մեսրոպեան բարձրագոյն վարժարանի աշակերտները ծանօթացան հայ եկեղեցւոյ երեք յարանուանութիւններու ամփոփ պատմութեան եւ եկեղեցիներու միութեան գաղափարին:
Մեսրոպեանի հոգեւոր վարիչի գրասենեակին կողմէ նախաձեռնուած սոյն հաւաքին խօսք առին վերապատուելի Ռաֆֆի Մըսըրլեան, Արժ. Տէր Ղեւոնդ քահանայ Լոշհաճեան, Մեսրոպեանի հոգեւոր վարիչ Արժ. Տէր Ռաֆֆի քահանայ Յովհաննէսեան եւ Սուրբ Փրկիչ եկեղեցւոյ ժողովրդապետ Գեր. Հայր Պերճ Սապէ:
Կրօնի ուսուցչուհի տիկին Սալբի Քէշիշեանի բացման խօսքէն ետք, հայ հոգեւորականները աշակերտներուն բացատրեցին, որ Եկեղեցին մէկ է՝ տարբեր յարանուանութիւններով հանդերձ: Անոնք ներկայացուցին հայ եկեղեցւոյ հաւատամքին հիմնական սկզբունքները, որոնք հայ հաւատացեալները կը միացնեն մէկ մարմնի մէջ, որուն գլուխը Յիսուս Քրիստոսն է: Շեշտուեցաւ այն միտքը, որ հայ եկեղեցական կազմակերպութիւնները կը հետապնդեն միեւնոյն նպատակը, որն է ծանօթացնել մարդիկը Քրիստոսին, զՈր ընդունելով միայն կարելի է արժանանալ երկնային արքայութեան: Բանախօսները հաստատեցին, որ այն, ինչ որ կը միացնէ քրիստոնեաները՝ անհամեմատելիօրէն աւելի մեծ է քան այն, որ կրնայ բաժնել, ինչ որ կը հանդիսանայ վստահելի կռուան մը՝ Եկեղեցւոյ զօրութեան:
Տէր Ռաֆֆի քահանայ Յովհաննէսեան շնորհակալութիւն յայտնեց հաւաքին մասնակից եւ կազմակերպող բոլոր կողմերուն եւ մաղթեց, որ Մեսրոպեանի աշակերտները միշտ ապրին ու մտածեն միութենական ոգիով:
Հաւաքը փակուեցաւ Եկեղեցիներու Միութեան համար կատարուած բարեմաղթական աղօթքով:
Տեղեկատուական գրասենեակ
Հայ Կաթողիկէ Մեսրոպեան Բարձրագոյն Վարժարանի

ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում, դասավանդում եմ ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական…
ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում, դասավանդում եմ ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական…
Հարգելի գործընկերներ, ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում, դասավանդում եմ ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Ուզում եմ…
Ուսումնական նախագիծ I. Նախաբան Այս ուսումնական տարում մեր 10-րդ դասարանի սովորողների նախաձեռնությամբ մեկնարկեց մի նախագիծ, որը նպատակ ունի խորապես ուսումնասիրել քաղաքական գաղափարախոսությունների դերը՝ որպես քաղաքական դաշտը հասկանալու գործիք: Նախաձեռնության հիմնական…
Տեղեկատվական այս դարաշրջանում, երբ տեխնոլոգիաները արագությամբ փոխում են աշխարհը, մեր դասարանների դռները չեն կարող մնալ փակ նախորդ դարի համար: Հայկական կրթությունը, իր հարուստ պատմական ավանդույթներով, կանգնած է հզոր և անխուսափելի…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան