ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտում տեղի է ունեցել դեղապատրաստուկների որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոնի բացումը:
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ԱԺ պատգամավորներ, ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը, ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Թռչունյանը, ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը, Գիտության պետական կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, դեղագիտական ընկերությունների, գիտական կազմակերպությունների և բուհերի ներկայացուցիչներ:
Կենտրոնը ստեղծվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կրթական ծրագրերի կենտրոնի կողմից իրականացվող «Կրթության բարելավում» վարկային ծրագրի՝ «Նորարարությունների մրցակցային հիմնադրամի» շրջանակում՝ Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորված դրամաշնորհի միջոցներով։ Ծրագրի ղեկավարը ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանն է:
Բացման խոսքում ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ տեխնիկապես հագեցած նոր լաբորատոր կենտրոնի բացումն աջակցություն է բնագիտության ոլորտին, որն այսօր որոշակի դժվարություններ և խնդիրներ ունի:
«Կառավարությունն աջակցել և աջակցելու է նման բոլոր նախաձեռնություններին: Կառավարությունը նաև խնդիր է դնում, որ բացումից հետո կենտրոնը դառնա գիտաուսումնական ակտիվ գործունեության վայր: Համոզմունք ունեմ, որ այս կենտրոնի բացմամբ մենք աջակցում ենք Քիմիայի ֆակուլտետի զարգացմանը` չմոռանալով, որ կենտրոնի ստեղծման հետ առնչություն ունեցող մեր բոլոր գործընկերները սերում են Քիմիայի ֆակուլտետից, որը ԵՊՀ հիմնարար ֆակուլտետներից է»,- նշել է նախարարը` ավելացնելով, որ Ֆիզիկայի ֆակուլտետը ևս ունի լուրջ աջակցության և զարգացման կարիք:
Ըստ Վահրամ Դումանյանի` նախարարությունը տրամադրված է անելու ամեն ինչ, որ ԵՊՀ քիմիայի և ֆիզիկայի ֆակուլտետները վերագտնեն իրենց երբեմնի փառքն ու գրավչությունը:
«Շատ տարիներ առաջ այս երկու հիմնարար ֆակուլտետներն ունեցել են մեծ ներդրում ԵՊՀ բարձր վարկանիշի ու փառքի ապահովման գործում, որից մենք առ այսօր շարունակում ենք օգտվել: Հետևապես, այս երկու ուղղությունները մենք դիտարկում ենք որպես բացարձակ արժեք և դրանց տալիս ենք առաջնահերթություն»,- նշել է նա` նորաբաց կենտրոնին մաղթելով արդյունավետ գործունեություն:
ՀՀ ԳԱԱ նախագահ, ծրագրի ղեկավար Աշոտ Սաղյանն էլ կարևորել է կենտրոնի բացումը` ընդգծելով, որ այն ապահովում է միջազգային չափանիշներին համապատասխանող կրթական միջավայր: Նրա խոսքով՝ դեռևս 2016 թվականին հասունացած գաղափարն առանց լուրջ ներդրման հնարավոր չէր լինի իրականացնել:
«Սարքավորումներն արդեն տեղադրված են, և մեր մասնագետներն այս ուղղությամբ կարող են խորացնել իրենց մասնագիտական հմտությունները»,- նշել է նա` հավելելով, որ այդ հիմքով բացվել է նաև մագիստրոսական նոր ծրագիր, որը շնորհալի երիտասարդներին ոլորտում ներգրավելու խոստումնալից հեռանկար է: Կենտրոնը դեղագիտության ոլորտում ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու հնարավորություն է ընձեռում. համապատասխան լիցենզիայի հայտն արդեն ներկայացվել է պետական առողջապահական գերատեսչությանը:
«Համոզված եմ, որ նորաբաց կենտրոնը ԵՊՀ-ի համար դառնալու է արտաբյուջետային միջոցներ ապահովող հիմնական կառույցներից մեկը»,- համոզմունք է հայտնել գիտնականը:
ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանի գնահատմամբ՝ կենտրոնի բացումը մասնավոր հատվածի հետ հաջողված համագործակցության օրինակ կարող է դառնալ:
«Համալսարանը պատրաստ է նման ծրագրերում հանդես գալու որպես համաֆինանսավորող, որպեսզի մեր դասախոսները և ուսանողները ունենան կրթության և հետազոտական գործունեության լավագույն պայմանները»,- ասել է Հ. Հովհաննիսյանը` հույս հայտնելով, որ ֆարմացիայի ոլորտի գիտական հրապարակումները, շնորհիվ նորաբաց կենտրոնի, առաջիկայում կավելանան:
Նշենք, որ դեղապատրաստուկների որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոնի հիմնադրման նպատակը ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտում դեղերի որակի հսկման և գնահատման ուղղությամբ բարձրորակ դեղագետ-վերլուծաբան մասնագետների պատրաստումն է։
Նորաստեղծ կենտրոնը կխթանի ֆարմացիայի հարակից ոլորտներում բուհերի, գործարար և գիտահետազոտական կառույցների միջև համագործակցությունը, կնպաստի գիտահետազոտական գործունեության և նորարարությունների զարգացմանը:
Բացման արարողության ժամանակ բարձրաստիճան հյուրերը շրջել են նորաստեղծ վերլուծական լաբորատորիայում. նրանց ներկայացվել են կենտրոնի տեխնիկական հագեցվածությունը և գիտական սարքավորումները` ըստ իրենց կիրառական նշանակության:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական համակարգը վերջին…
Ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում` որպես ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաների ուսուցիչ: Բացի այդ, դասավանդում եմ python ծրագրավորման լեզու՝ <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական…
Հարգելի գործընկերներ, ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Ուզում եմ քննարկել հետևյալ…
Ուսումնական նախագիծ I. Նախաբան Այս ուսումնական տարում մեր 10-րդ դասարանի սովորողների նախաձեռնությամբ մեկնարկեց մի նախագիծ, որը նպատակ ունի խորապես ուսումնասիրել քաղաքական գաղափարախոսությունների դերը՝ որպես քաղաքական դաշտը հասկանալու գործիք: Նախաձեռնության հիմնական…
Տեղեկատվական այս դարաշրջանում, երբ տեխնոլոգիաները արագությամբ փոխում են աշխարհը, մեր դասարանների դռները չեն կարող մնալ փակ նախորդ դարի համար: Հայկական կրթությունը, իր հարուստ պատմական ավանդույթներով, կանգնած է հզոր և անխուսափելի…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան