ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հայաստանի հավաքականը փաուերլիֆթինգի միջազգային առաջնությունից վերադարձել է հաղթանակով

Նոյեմբերի 12, 2021
Սպորտային լուրեր

Ուկրաինայի Լուցկ քաղաքում կայացել է «Աշխարհի մեծ գավաթ» փաուերլիֆթինգի միջազգային առաջնությունը, որին մասնակցել են աշխարհի 6 երկրների ավելի քան 150 մարզիկներ։

Մրցաշարին 17 մարզիկներով մասնակցել է նաև Հայաստանի փաուերլիֆթինգի հավաքականը, որը զբաղեցրել է թիմային պատվավոր առաջին հորիզոնականը և հայրենիք է վերադարձել աշխարհի գավաթով:

Ըստ տարիքային խմբերի՝ մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկներն են.

Մեծահասակներ

1. Մակար Թամրազյան, Գյումրի, 67.5 կգ քաշային կարգ, առաջին տեղ (եռամարտ), աշխարհի ռեկորդ (220 ձգում),

2. Դավիթ Պետրոսյան, Գյումրի, 75 կգ քաշային կարգ, առաջին տեղ` երկու վարժություններում (պառկած սեղմում, ձգում),

3. Արտյոմ Սոլոյան, Տաշիր, 82.5 կգ քաշային կարգ, առաջին տեղ (պառկած սեղմում), բացարձակ հաղթող,

4. Արա Խաչատրյան, Գյումրի, 82.5 կգ քաշային կարգ, առաջին տեղ (եռամարտ),

5. Էդգար Հովհաննիսյան, Գյումրի, 90 կգ քաշային կարգ, առաջին տեղ (երկամարտ),

6. Գևորգ Ալեքսանյան, Գյումրի, 100 կգ քաշային կարգ, առաջին տեղ (եռամարտ),

7. Արտավազդ Առաքելյան, Երևան, 125 կգ քաշային կարգ, առաջին տեղ (ձգում),

8. Գագիկ Սարոյան, Սպիտակ, 125 կգ քաշային կարգ, առաջին տեղ (բիցեպս):

Երիտասարդներ

1. Վահրամ Պողոսյան, Տաշիր, 67.5 կգ քաշային կարգ, առաջին տեղ (եռամարտ),

2. Հարութ Տոնոյան, Վանաձոր, 75 կգ քաշային կարգ, առաջին տեղ (եռամարտ):

Պատանիներ

1. Վահան Բաղդասարյան, Լուցկ, 48 կգ քաշային կարգ, առաջին տեղ (ձգում),

2. Լևիկ Հակոբյան, Սպիտակ, 52 կգ քաշային կարգ, առաջին տեղ (պառկած սեղմում),

3. Արմեն Նիկողոսյան, Սպիտակ, 56 կգ քաշային կարգ, առաջին տեղ (պառկած սեղմում),

4. Հրաչյա Աբգարյան, Էջմիածին, 60 կգ քաշային կարգ, առաջին տեղ (երկամարտ), Եվրոպայի ռեկորդ (165 կգ ձգում),

5. Նարեկ Թամրազյան, Դիլիջան, 67.5 կգ քաշային կարգ, առաջին տեղ (ձգում):

Պարալիմպիկ

1. Գևորգ Աֆրիկյան, Գավառ, 67.5 կգ քաշային կարգ, առաջին տեղ (պառկած սեղմում, բիցեպս), Եվրոպայի ռեկորդ (95 կգ պառկած սեղմում), աշխարհի ռեկորդ (47.5 կգ բիցեպս):

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում>> թեման և սիրով հրավիրում քննարկման: Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղծման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Արդյո՞ք խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի ներմուծումը, բազմությունների հատումն ու միավորումը հատուկ պայմանանշաններով գրառելու…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…