ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ
ԱԲ
ՈՒՂԵՑՈՒՅՑ

«Երաժշտական հինգշաբթի՝ Խաչատրյանի տանը». միջոցառումներ՝ նվիրված Էդվարդ Միրզոյանի և Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյա հոբելյաններին

Նոյեմբերի 10, 2021
Մշակութային լուրեր

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կնշվեն հայ նշանավոր կոմպոզիտորներ Էդվարդ Միրզոյանի և Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյա հոբելյանները:

Այդ առիթով տուն-թանգարանի համերգասրահում կբացվի լուսանկարների ցուցահանդես, և «Երաժշտական հինգշաբթի՝ Խաչատրյանի տանը» համերգաշարի առաջիկա երկու համերգները նվիրված կլինեն անվանի կոմպոզիտորներին: Դրանց կմասնակցեն հանրապետության ճանաչված երաժիշտ-կատարողները:

Նոյեմբերի 11-ին՝ ժամը 19:00-ին, տեղի կունենա «Երաժշտական հինգշաբթի՝ Խաչատրյանի տանը» համերգաշարի «Էդվարդ Միրզոյան-100» հոբելյանական երեկոն։

Ելույթ կունենան Նարեկ Հախնազարյանը (թավջութակ, ՀՀ վաստակավոր արտիստ, Մովսես Խորենացու մեդալակիր, միջազգային մրցույթների դափնեկիր), Արմինե Գրիգորյանը (դաշնամուր, Խաչատրյան Տրիոյի դաշնակահար, միջազգային մրցույթների դափնեկիր, պրոֆեսոր), Սիրանուշ Գասպարյանը (վոկալ, սոպրանո, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, միջազգային մրցույթների մրցանակակիր), Կոմիտասի անվան ազգային լարային քառյակը`
Էդուարդ Թադևոսյան՝ 1-ին ջութակ (ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի և միջազգային մրցույթների դափնեկիր, պրոֆեսոր), Սյուզի Երիցյան՝ 2-րդ ջութակ (միջազգային մրցույթների դափնեկիր), Ալեքսանդր Կոսեմյան՝ ալտ (ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր), Անժելա Սարգսյան՝ թավջութակ (հանրապետական մրցույթների դափնեկիր): Նվագակցում է Ելենա Վարդազարյանը (դաշնամուր):

Համերգը վարում է Օլյա Նուրիջանյանը։

Ծրագրում՝ Է. Միրզոյան՝ կամերային ստեղծագործություններ. ‹‹Ալբոմ թոռնիկիս›› դաշնամուրի համար, վոկալ ստեղծագործություններ, Սոնատ թավջութակի և դաշնամուրի համար, Լարային կվարտետ։

Երեկոյի ընթացքում տուն-թանգարանի համերգասրահում կբացվի կոմպոզիտորներ Էդվարդ Միրզոյանի և Առնո Բաբաջանյանի 100-ամյակին նվիրված լուսանկարների ցուցահանդես (լուսանկարները` տուն-թանգարանի հավաքածուից)։

Տեղեկացնենք, որ համերգի մասնակիցները ընդմիջմանը կարող են ծանոթանալ թանգարանի ցուցադրությանը։

Նոյեմբերի 18-ին՝ ժամը 19:00-ին, «Երաժշտական հինգշաբթի՝ Խաչատրյանի տանը» համերգաշարի շրջանակում տեղի կունենա «Առնո Բաբաջանյան-100» հոբելյանական երեկոն։

Ելույթ կունենան` Հայկ Մելիքյանը (դաշնամուր, ՀՀ վաստակավոր արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր), Արծվիկ Դեմուրճյանը (վոկալ, սոպրանո, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, միջազգային մրցույթների մրցանակակիր), Արմինե Գրիգորյանը (դաշնամուր, Խաչատրյան Տրիոյի դաշնակահար, միջազգային մրցույթների դափնեկիր, պրոֆեսոր), Կարեն Շահգալդյանը (ջութակ, Խաչատրյան Տրիոյի ջութակահար, միջազգային մրցույթների մրցանակակիր), Կոմիտասի անվան ազգային լարային քառյակը` Էդուարդ Թադևոսյան՝ 1-ին ջութակ (ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի և միջազգային մրցույթների դափնեկիր, պրոֆեսոր), Սյուզի Երիցյան՝ 2-րդ ջութակ (միջազգային մրցույթների դափնեկիր), Ալեքսանդր Կոսեմյան՝ ալտ (ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր),
Անժելա Սարգսյան՝ թավջութակ (հանրապետական մրցույթների դափնեկիր): Նվագակցում է Նաիրա Հակոբյանը (դաշնամուր, ԵՊԿ դոցենտ)։

Համերգը վարում է Օլյա Նուրիջանյանը։

Ծրագրում՝ Առնո Բաբաջանյան՝ կամերային ստեղծագործություններ. ‹‹Էքսպրոմտ››, ‹‹Մեղեդի››, ‹‹Վաղարշապատի պարը››, ‹‹Էլեգիա›› դաշնամուրի համար, ‹‹Վեց պատկեր›› դաշնամուրի համար՝ Իմպրովիզացիա, Ժողովրդական, Տոկատին, Ինտերմեցցո, Խորալ, Սասունցիների պարը, ‹‹Վոկալիզ›› ձայնի և դաշնամուրի համար, Սոնատ ջութակի և դաշնամուրի համար, Կվարտետ Nº 3` նվիրված Չայկովսկու հիշատակին:

Տուն-թանգարանի համերգասրահում կգործի նաև կոմպոզիտորներ Էդվարդ Միրզոյանի և Առնո Բաբաջանյանի 100-ամյա հոբելյաններին նվիրված լուսանկարների ցուցահանդեսը (լուսանկարները` տուն-թանգարանի հավաքածուից)։

Համերգի մասնակիցները ընդմիջմանը կարող են ծանոթանալ նաև թանգարանի ցուցադրությանը։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ինչպես արդյունավետ օգտագործել բժշկական բառապաշարը 11-րդ դասարանում

    Թեմայի հեղինակ՝ Հերմինե Հայրապետյան

    Հարգելի՛ գործընկերներ, Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում 11-րդ դասարանի անգլերենի Մարի հրատարակչության (30-34 էջեր) հիման վրա մշակված ուսումնական նյութը, որը միտված է բժշկական մասնագիտությունների և բարդ տերմինների յուրացմանը: Այս ռեսուրսը ներառում…

  • «Հայկ և Բել » առասպելի ուսուցումը

    Թեմայի հեղինակ՝ Margarit Tangyan

    «Հայկ և Բել» առասպելը մեր ազգային ինքնության և ազատասիրական ոգու հիմնաքարերից է: Այս թեման աշակերտներին մատուցելիս կարևոր է ոչ միայն սյուժետային գծի փոխանցումը, այլև կերպարների խորքային հակադրության և գաղափարական շեշտադրումների…

  • Գիտակցված ընթերցանության ձևավորումը և որակական հատկանիշները տարրական դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Նարինե Գրիգորյան

    ​Տարրական դպրոցում Մայրենիի դասավանդման առանցքային ու գլխավոր խնդիրը սովորողներին կարդալ սովորեցնելն է: Սակայն «կարդալ» ասելով մենք չպետք է հասկանանք միայն տառաճանաչություն կամ տեքստի մեխանիկական վերարտադրություն: Իսկական ընթերցանությունը սկսվում է այն…

  • «Խոսում ենք ռուսերեն՝ «Լուսացույց» մեթոդով և Wordwall-ով»

    Թեմայի հեղինակ՝ animatinan@gmail.com

    🚦 «Խոսում ենք ռուսերեն՝ խաղալով». «Լուսացույց» մեթոդի և Wordwall-ի կիրառումը ռուսաց լեզվի դասերին Հարգելի՛ գործընկերներ, Ռուսաց լեզվի դասավանդման ընթացքում հաճախ նկատում ենք, որ սովորողները գիտեն բառերը, հասկանում են քերականական կանոնները,…

  • Մաթեմատիկայի ուսուցման ժամանակակից մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Armenuhi.72

    Մաթեմատիկայի ուսուցման ժամանակակից մոտեցումները 7–9-րդ դասարաններում․ սովորողից՝ գիտելիքի սպառողից դեպի ակտիվ հետազոտող Ներածություն Ժամանակակից կրթության կարևորագույն խնդիրներից է սովորողների մաթեմատիկական մտածողության, տրամաբանական դատողության, խնդիրներ լուծելու և սեփական տեսակետը հիմնավորելու կարողությունների…