Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում տեղի է ունեցել «Յանդեքս» ընկերության ծրագրավորման դպրոցի պաշտոնական բացումը, որին ներկա են եղել ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, «Յանդեքս.տաքսի» ընկերության գլխավոր տնօրեն Տիգրան Խուդավերդյանը, «Յանդեքսի» ակադեմիական ծրագրերի կառավարման ղեկավար Սերգեյ Չերնիշովը, «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, ինչպես նաև տեխնոլոգիական և գործարար համայնքի ներկայացուցիչներ, ծրագրավորման դպրոցի աշակերտներ և ուսուցիչներ:
Շնորհավորելով Yandex ծրագրավորման կենտրոնի մուտքը Հայաստան՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամին՚ Հայաստանի մարզերում նման ծրագրեր իրականացնելու համար: «Այսպիսի կենտրոնները, ըստ էության, դառնում են կենցաղի մի մաս՝ կրթական գիտական, ինտելեկտուալ: Մեր գործընկեր Յանդեքս ընկերությունը, որը Ռուսաստանի Դաշնությունում տեղեկատվական տեխնոլոգիաների վերապատրաստման գործում մեծ ավանդ ունի, փորձում է ՌԴ-ից դուրս բացել իր առաջին կենտրոններից մեկը: Սա լավ նախադեպ է և նաև հնարավորություն՝ սովորող երեխաներին լրացուցիչ կրթությանը մոտեցնելու: Նմանատիպ կենտրոնները և նման նախաձեռնություններն օգնում են նաև աշակերտների մասնագիտական կողմնորոշման հարցում: Առհասարակ, ավագ դպրոցում աշակերտը պետք է ստանա նոր որակ, ապագա քաղաքացին ունենա հստակ մասնագիտական կողմնորոշում, մտածի ապագայում աշխատաշուկայում իր տեղը գտնելու մասին: Բացի այդ, մենք պետք է արմատապես փոխենք «Ինֆորմատիկա» առարկայի չափորոշիչները, դասագրքերը, ինչպես նաև ձևն ու բովանդակությոունը: Ուստի, նմանատիպ ծրագրերը, օրինակ, ռոբոտաշինությունը, ինչպես նաև այսպիսի տեխնոկենտրոնները օգնում են որակապես նոր իրավիճակ ստեղծել»,- նշել է Լևոն Մկրտչյանը: Նրա խոսքով` նախարարության խնդիրն է աջակցել նմանատիպ նախագծերի կայացմանը և արդյունքների ճանաչմանը:
Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում գտնվող ծրագրավորման դպրոցը «Յանդեքս» ընկերության և «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» համատեղ նախագիծն է 9-11-րդ դասարանների աշակերտների համար, որոնք ցանկանում են ձեռք բերել ծրագրավորման հմտություններ: Ծրագրի նպատակն է ծանոթացնել աշակերտներին ծրագրավորմանը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատանքի հեռանկարներ ստեղծել նրանց համար և նպաստել ՏՏ ոլորտի զարգացմանը Լոռու մարզում:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Բարև ձեզ, եկեք քննարկենք այս թեման փորձի փոխանակման նպատակով:
Հարգելի՛ գործընկերներ, եկե՛ք քննարկենք․ ՏՀՏ –ն ուսումնական գործընթացում խթա՞ն, թե ավելորդ ժամանակի վատնում․․․ 21–րդ դարում դժվար է պատկերացնել որակյալ կրթությունն առանց տեղեկատվական տեխնոլոգիաների:Կրթության ոլորտը դիտարկվում է որպես երկրի կայուն զարգացման…
ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական համակարգը վերջին…
Ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում` որպես ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաների ուսուցիչ: Բացի այդ, դասավանդում եմ python ծրագրավորման լեզու՝ <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական…
Հարգելի գործընկերներ, ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Ուզում եմ քննարկել հետևյալ…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան