ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ոսկեհեր աշուն

Նոյեմբերի 8, 2021
Դպրոցական անցուդարձ

Աշուն է, ոսկի աշուն: Շուրջդ կարծես հեքիաթային մի աշխարհ լինի, ուր բնությունն իր հրաշք վրձնով դաշտերն ու անտառները ներկել է ոսկեզօծ գույներով:

Այս տեսարանն էր ներկայացված Լճաշեն գյուղի Ա. Տեր- Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի IIԲ դասարանում (դասվար` Հերմինե Առաքելյան, ուսուցչի օգնական` Անահիտ Պետրոսյան), ուր աշակերտներն ուրախ, զվարթ տրամադրությամբ տոնում էին «Ոսկեհեր աշունը»:

Դասասենյակը աշնանային փոքրիկ այգի էր: Քամուց տերևները պարում էին, ստեղծվել էր աշնանային տերևներով պատրաստված աշխատանքների գողտրիկ անկյուն:

Գեղեցիկ և ուսանելի էր «Դդումը» հումորային ներկայացումը:

Աշուն տատիկն աշնանային բերք ու բարիք հյուրասիրեց աշակերտներին, ներկաներին:

Աշակերտները հանելուկներ առաջարկեցին հյուրերին, իսկ գուշակողները նվեր ստացան գուշակած միրգը:

Ներկաները գեղեցիկ տպավորություններով հեռացան` իրենց հետ տանելով աշակերտների ջերմ ժպիտներն ու աշնանային գույնզգույն տրամադրություն:

Հերմինե Առաքելյան
Տարրական կրթության մեթոդական միավորման նախագահ

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության նոր հնարավորություններ: Դրանք ոչ միայն հեշտացնում են կրթական գործընթացը, այլև այն դարձնում ավելի հետաքրքիր, մատչելի և արդյունավետ:Դրանց…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղխման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են:Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…