ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Աստված քեզ պահապան, հա՛յ զինվոր

Հունվարի 20, 2017
Դպրոցական անցուդարձ

Արտենիի թիվ 1 միջնակարգ դպրոցում հպարտության, մեծարանքի, արժանապատվության հանդիպում էին կազմակերպել  դպրոցի  տնօրինությունը, ուսուցիչները և աշակերտները: Նախկին շրջանավարտներ և այսօր արդեն զինակոչիկներ` Հայկ Ասատրյանը, Դավիթ  Քոթանջյանը, Բաշխիկ Բաղդասարյանը շտապել էին հարազատ կրթօջախ`  հրաժեշտ տալու  ուսուցիչներին և աշակերտներին: Հուզիչ ու տպավորիչ միջավայր էր ստեղծվել. տնօրենի հանձնարարությամբ  աշակերտները  նամակ  գրեցին հայ զինվորին, որպեսզի  զինակոչիկները  փոխանցեին բանակում ծառայողներին, զինվորներին: Նամակները ոգևորող, քաջալերող, հայրենասիրություն դրվատող, երախտագիտություն արտահայտող բնույթ  էին կրում:

Այնուհետև կատարեցին  Հայաստանի Հանրապետության օրհներգը, հայրենասիրական  երգեր  և  «Գնաս բարովներով» ճանապարհեցին հայոց բանակի շարքերը  համալրող մեր  արտենցի զինակոչիկներին:

Աստված քեզ  պահապան, հա՛յ զինվոր: