Հանրապետության Նախագահին ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր զեկուցել է հանրակրթության և բարձրագույն մասնագիտական կրթության ոլորտների ներկայիս վիճակի, կրթության համակարգի բարեփոխումների ընթացքի, դեռևս առկա խնդիրների և հանրապետությունում որակյալ կրթության հնարավորությունը բոլորին հավասարապես հասանելի դարձնելու ուղղությամբ աշխատանքի ու նորարարական ծրագրերի մասին: Այս հարցերի քննարկման անհրաժեշտությանը Նախագահն անդրադարձել էր անցյալ տարեվերջին կրթության ոլորտի պատասխանատուների հետ «Քվանտ» վարժարան այցելության ժամանակ:
Նախարար Լևոն Մկրտչյանն անդրադարձել է նաև կրթության ոլորտի ձեռքբերումներին, դրանցից կարևորագույնը համարելով այն, որ տարիների հետևողական աշխատանքի շնորհիվ հաջողվել է Հայաստանի «կրթական ժամացույցը» պահել անխաթար: Դա, ըստ նախարարի, թույլ է տալիս Հայաստանի Հանրապետությանը աշխարհում հանդես գալ իբրև կրթական տարածք, որը ներառում է մանկապարտեզից մինչև հանրակրթություն, բարձրագույն կրթություն և գիտություն:
Կրթության և գիտության նախարարի զեկուցմամբ, ավանդական գերազանցության կենտրոններին զուգահեռ ՝ ֆիզմաթ դպրոցների ցանց և այլն, հանրակրթության ոլորտում ավելացել են նորարարական լուրջ կրթական ծրագրեր, ինչպիսիք են Արարատյան բակալավրիատը, Դիլիջանում կրթական կլաստերի գաղափարը՝ ստեղծելով բավականին լավ մրցակցային իրավիճակ: Եղած հիմքի վրա, նախարարի համոզմամբ, հնարավոր է ձևավորել գերազանցության կենտրոններ. «Հանրակրթության բարեփոխումները մի կողմից ուղղված են էլիտարության վերացմանը, որպեսզի այս գերազանցության կենտրոնները, ինչպես Դուք բազմիցս նշել եք, պարոն Նախագահ, լինեն շոգեքարշ, որոնք ամբողջ համակարգը կտանեն իրենց ետևից՝ Հայաստանի կրթական համակարգը դուրս բերելով մի նոր հորիզոն: Բնականաբար, այս աշխատանքների ընթացքում առաջանալու է բարձրագույն կրթության համալիր փոփոխությունների անհրաժեշտությունը: Մենք երկու մեծ խնդիր ունենք, որի մասին Դուք նշել եք: Մեկը ավագ դպրոցի հիմնախնդիրն է և անցումը հանրակրթությունից դեպի մասնագիտական կրթություն, մյուսը՝ բարձրագույն կրթությունից դեպի գիտություն և դեպի աշխատաշուկա անցնելու հիմնախնդիրը, որը պայմանական ասում ենք՝ մագիստրանտական կրթություն»,-իր զեկույցում նշել է նախարար Լևոն Մկրտչյանը՝ հանգամանորեն անդրադառնալով վերոնշյալ խնդիրների լուծման ուղղությամբ իրականացված աշխատանքին և առաջիկա անելիքներին:
Համակարծիք լինելով հանրակրթության ոլորտում տեսանելի, հաճախ նաև ոգևորիչ ձեռքբերումների վերաբերյալ նախարարի տեսակետին՝ Նախագահն ընդգծել է, թե դա ամենևին չի նշանակում, որ հանրակրթության ոլորտում խնդիրներ չկան, և որ մեծացնելով ուշադրությունը այն աշակերտների նկատմամբ, ովքեր համաշխարհային առարկայական օլիմպիադաներից վերադառնում են մրցանակներով, դպրոցում լավագույնս են դրսևորում իրենց կարողություններն ու հետագայում հաջողությամբ ընդունվում աշխարհի լավագույն բուհեր՝ ուրեմն մնացած աշակերտների նկատմամբ պետք է անուշադիր լինել կամ պակաս հոգատար:
«Դպրոցի նպատակը, կարծում եմ՝ շատ պարզ ճշմարտություն եմ ասում, բայց արժե կրկնել՝ ոչ միայն փայլուն գիտնական, բժիշկ, ուսուցիչ, տիեզերագնաց կամ գործարար պատրաստելն է, այլև գերագույն նպատակը՝ ընտանիքի հետ միասին Հայաստանի Հանրապետության քաղաքացի պատրաստելն է՝ հայրենասեր, աշխատասեր, օրինապահ:
Ես բազմիցս ասել եմ, հիմա էլ ավելորդ չեմ համարում կրկնել՝ իմ կարծիքով, մարդկության բոլոր չարիքների արմատը տգիտության մեջ է: Ընդ որում, կարծում եմ, տգետն այն մարդը չէ, ով բարձրագույն կրթություն չի ստացել, այլ նա, ով պարզ բարոյական չափանիշներ չունի, ով էլեմենտար գիտելիքներ չունի, և սա իրոք չարիք է:
Փառք Աստծո, գնալով հանրապետությունում գոնե միջին մակարդակի գիտելիք ունեցող մարդկանց թիվն ավելանում է, և այդպես էլ պետք է լինի: Այսօրվա հանրակրթության չափանիշները մի փոքր այլ են, պահանջներն էլ են ուրիշ, բայց եղած լավագույնը պահպանելով՝ մենք պետք է առաջ գնանք, ավելացնենք եղածը:
Այսօր հանգամանորեն պետք է քննարկենք հանրակրթության ոլորտում առկա խնդիրները: Արարատյան բակալավրիատը փայլուն է, գերազանցության կենտրոնները փայլուն են, բայց այդ կենտրոնների աշխարհագրությունն էլ պետք է ավելանա, առաջ տանող ուժն էլ: Դուք ճիշտ եք ասում՝ մենք կրթությունը, առավել ևս, հանրակրթությունը, չենք կարող էլիտարացնել: Այո՛, պետք է լինեն ուսումնական հաստատություններ, որոնք տարբերվում են ուրիշներից:
Միանմանությունը ոչ մի լավ բանի չի բերի: Բայց կրկնում եմ՝ սրանց առավելությունները մեզ համար պետք է լինեն չափանիշներ և ուրիշներին առաջ տանող, քաշող ուժեր: Մեր ուսուցիչների վերապատրաստման ողջ գործընթացը պետք է փոխվի: Այն ուսուցիչները, ովքեր մշտապես կարողանում են ժամանակակից չափանիշներին համապատասխան վերապատրաստվել, իհարկե, պետք է և՛ վերաբերմունքի, և՛ աշխատավարձի առումով տարբերվեն մյուսներից, իրենց աշխատանքն էլ պետք է չափանիշ լինի: Կարծում եմ, որ պետք է տեսնենք մեր մարզերում որտեղ չկան այդպիսի որակյալ կրթական հաստատություններ, ջանքերն ուղղենք նաև ամեն մարզում այդպիսիք ունենալու նպատակին»,-ասել է Հանրապետության Նախագահը:
Նախարարի զեկույցից հետո Հանրապետության Նախագահը հանձնարարել է ձևավորել մասնագիտական խումբ՝ դրանում ներառելով նաև հանրակրթության բարեփոխումների ծրագրի մշակմանը մասնակցած անձանց և վեցամսյա ժամկետում համապարփակ ներկայացնել բարձրագույն մասնագիտական կրթության համակարգի բարեփոխումների հիմնադրույթները, որոնց իրագործումը հնարավորություն կտա տեսանելի ապագայում Հայաստանում ունենալ աշխարհի բուհական քարտեզի վրա իրենց արժանի տեղն ունեցող կրթական հաստատություններ:
Նյութի աղբյուրը. Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական կայք. Մամլո հաղորդագրություններ
Հարգելի գործընկերներ, դիտարկումներս վերաբերում են նախագծային ուսումնառությանը, որը, անկասկած, ողջունելի և ժամանակի պահանջներին համահունչ մոտեցում է: Միաժամանակ, անհրաժեշտ է արձանագրել, որ այն իր հետ բերում է նաև որոշակի դժվարություններ և…
Նախագծի նպատակն է՝ բացահայտել հայ ժողովրդի պատմության էջերը, իր ընտանիքի նահապետների ծննդավայրերը, նրանց անցած ճանապարհը, սերունդների հետ կապը: զարգացնել պատմություն ուսումնասիրելու, հետազտություններ անելու կարողություններ, սովորեցնել ձևակերպել և քայլ առ քայլ…
Հարգելի´ ուսուցիչներ ,ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «21-րդ դարի հմտությունների զարգացմանը միտված մեթոդների կիրառումը հայոց լեզվի և գրականության դասաժամերի ընթացքում »: Հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ…
Հարգելի ուսուցիչներ ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ « Տեքստային խնդիրների դերը և կարևորությունը մաթեմատիկայի դասավանդման մեջ» և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ ու առաջարկություններ :…
Եկեք միասին քննարկենք՝ Արհեստական բանականության դերը կրթության մեջ․ ռիսկեր թե՞ հնարավորություններ: 21-րդ դարում կրթությունը կանգնած է նորագույն տեխնոլոգիաների, այդ թվում՝ արհեստական բանականության (ԱԲ) ակտիվ ներմուծման շեմին: Բայց արդյո՞ք ԱԲ-ն սպառնալիք…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան