ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Պետությունն անելու է շատ ավելին, քան երբևէ արել է». Կարեն Գիլոյանը հանդիպել է հաշմանդամային սպորտի ներկայացուցիչների հետ

Նոյեմբերի 3, 2021
Սպորտային լուրեր

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր նախարարությունում խորհրդակցություն է հրավիրել հաշմանդամային սպորտի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Խորհրդակցությանը մասնակցել են «Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտե» ՀԿ-ի խորհրդի անդամ Գոհար Նավասարդյանը, «Հայաստանի Հանրապետության հաշմանդամային սպորտի ֆեդերացիա» ՀԿ-ի նախագահ Սարգիս Ստեփանյանը, «Հայաստանի պարաաթլետիկայի ֆեդերացիա» ՀԿ-ի նախագահ Ստաս Նազարյանը, «Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիա» ՀԿ-ի նախագահ Սամվել Ռոստոմյանը, ֆեդերացիայի անդամ Վարդուհի Արամյանը, «Հաշմանդամ անձանց սեղանի թենիսի հայկական ֆեդերացիա» ՀԿ-ի նախագահ Կամո Դավթյանը և այլք:

Խորհրդակցությանը մասնակցել են նաև ԿԳՄՍՆ սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանը, վարչության պետի տեղակալ Դավիթ Բաղումյանը և ԿԳՄՍՆ սպորտի քաղաքականության վարչության զանգվածային սպորտի և ֆիզիկական դաստիարակության բաժնի պետ Սերգեյ Աբրահամյանը:

ԿԳՄՍ նախարար Կարեն Գիլոյանն ընդգծել է, որ այսուհետ հաշմանդամային սպորտի առջև դրված պահանջներն արմատապես փոխվելու են. «Այն, ինչ տեղի է ունենում այս դաշտում, պետությանն ամենևին ձեռնտու չէ, և մենք չենք ուզում, որ հաշմանդամային սպորտով զբաղվող ֆեդերացիաները, հասարակական կազմակերպություններն ու հիմնադրամներն ունենան ձևական բնույթ: Քանի որ պետության վերաբերմունքն արմատապես փոխվել է այս ոլորտի նկատմամբ, հետևաբար արմատապես փոխվելու են նաև պահանջները. կաշխատեն նրանք, ովքեր կբավարարեն այդ պահանջներին»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:

Կարեն Գիլոյանն իր մտահոգությունն է հայտնել նաև Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի գործունեության վերաբերյալ. «Երբ 1,5 ամիս առաջ կանչեցի Պարալիմպիկ կոմիտեի նախագահին ու հարցրեցի՝ ինչո՞ւ են այսպես աշխատում, հայտարարեց, թե թշնամական վերաբերմունք է տեսնում իմ կողմից իր և Պարալիմպիկ կոմիտեի նկատմամբ: Բացատրեցի, որ նման բան չի կարող լինել, պարզապես պահանջում եմ աշխատել օրենքի տառին համաձայն: Պայմանավորվեցինք, որ մինչև հոկտեմբերի վերջ նա կփակի բոլոր հաշվետվությունները, կներկայացնի կանոնադրությունը, ընտրությունների արձանագրությունը և այլն: Մինչ օրս ոչ մի հաշվետվություն չի ներկայացվել. պաշտոնապես հայտարարում եմ՝ անգամ Պարալիմպիկ խաղերին չեք մասնակցի: Քանի դեռ ձեր պարտականությունները չեք կատարել, պետությունից որևէ աջակցություն չսպասեք: Կատարեք պարտականությունները, որ խոսեք իրավունքներից»:

Կարեն Գիլոյանը շեշտել է՝ որևէ մեկի հետ որևէ անձնական խնդիր չունի և երբեք չի ունեցել. «Ես պետության ներկայացուցիչ եմ ու պետության վերաբերմունքն եմ արտահայտելու: Այո՛, կան որոշակի ավելացումներ, մենք վերաբերմունքը փոխել ենք ու ուզում ենք առարկայական արդյունք տեսնել: Գումար են ստանալու նրանք, ում կողմից սրտացավ վերաբերմունք եմ տեսնելու: Բնական է՝ միանգամից մեդալներ պահանջելն իրատեսական չէ, բայց արդյունք կարելի է ապահովել: Պարալիմպիկ կոմիտեին պետության կողմից 40 մլն դրամ է տրամադրվել. Դուք ստացե՞լ եք այդ գումարի ձեր մասնաբաժինը… Ո՞չ, իսկ ինչո՞ւ չեք պահանջել»:

Կարեն Գիլոյանը նաև հայտնել է, որ ծրագրերում ադապտիվ սպորտի կենտրոն ստեղծելու գաղափար կա. «Այս գաղափարը կամաց-կամաց ավելի շոշափելի է դառնում: Եթե մենք այդ կենտրոնը կառուցենք, ապա բոլորդ այդ կենտրոնից օգտվելու հնարավորություն կունենաք: Մոտ 7-8 մարզաձև է լինելու: Այնպես որ հնարավորությունները տալու ենք: Պետությունն անելու է շատ ավելին, քան երբևէ արել է: Ուղղակի ուզում եմ, որ դուք էլ պատասխանատվության զգացում ունենաք: Սա հոբբի չէ, սա զբաղմունք չէ: Սա շատ լուրջ ասպարեզ է, որին պետք է շատ լուրջ վերաբերել: Բոլորդ առանց ժամկետներ խախտելու կատարե՛ք այն, ինչ ձեզ ասված է, ստացե՛ք ֆինանսավորումը, մարզվե՛ք, մասնակցե՛ք մրցաշարերի և բերե՛ք արդյունք. շատ հասկանալի սխեմա է: Ինչո՞ւ պետք է ապրիլի վերջին կայացած միջոցառման հաշվետվությունը դեռ փակված չլինի»:

Նշվել է՝ պետության կողմից ֆինանսավորումն այսուհետ տրամադրվելու է անձամբ ֆեդերացիաներին և հասարակական կազմակերպություններին և ոչ թե Պարալիմպիկ կոմիտեին, իսկ ֆինանսավորման հարցում նախապատվությունը տրվելու է Հայաստանում անցկացվող միջոցառումներին:

«Մենք ցանկանում ենք զարգացնել հաշմանդամային սպորտը Հայաստանի Հանրապետությունում: Սկզբում մենք շատ անելիքներ ունենք այստեղ, իսկ հետագայում, լավ արդյունքներ ունենանք, իմանանք, որ այդ արդյունքը մեդալ է, կուղարկենք միջազգային ասպարեզ: Պետության համար շատ կարևոր է նաև հասկանալ, թե ինչ սկզբունքով է ձևավորվում միջազգային մրցաշարին մասնակցող թիմը»,- նշել է ԿԳՄՍՆ սպորտի քաղաքականության վարչության զանգվածային սպորտի և ֆիզիկական դաստիարակության բաժնի պետ Սերգեյ Աբրահամյանը:

ՀՀ ԿԳՄՍՆ սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանն էլ նշել է, որ այն կարգերը, որոնք վերաբերում են բարձրագույն նվաճումներին, կգործեն նաև հաշմանդամություն ունեցող մարզիկների համար:

«Նախկինում նման կարգեր նախարարությունում գոյություն չեն ունեցել հաշմանդամային սպորտի համար: 2022 թվականից սկսած այդ կարգերը գործելու են: Օրենքը հստակ սահմանում է, որ հաշմանդամություն ունեցող մարզիկներն էլ են համարվում մեծ նվաճումներ ունեցող: Պետք է ունենալ ազգային հավաքական բոլոր մարզաձևերում: 2021 թվականին կատարած աշխատանքների արդյունքում պարզ դարձավ, որ կան մարզաձևեր, որոնք չունեն ազգային հավաքականներ: Հաշմանդամային սպորտում իրավիճակն այլ է. գնում են ուսումնամարզական հավաքի՝ չանցկացնելով Հայաստանի առաջնություն: Գիտենք, որ մարզաձևեր կան, որոնք ի վիճակի չեն Հայաստանի առաջնություն անցկացնելու, այդ իսկ պատճառով կարգ ենք մշակելու, բոլորին բաժանվելու են կարգեր, և թե՛ ֆինանսավորման, թե՛ հավաքական թիմերի ձևավորման, թե՛ ուսումնամարզական հավաքների անցկացման պարագայում առաջնորդվելու ենք այդ կարգերով»,- ասել է Նարինե Շահբազյանը:

Կարևորվել է նաև այն հանգամանքը, որ տարբեր մարզաձևերում գործող ազգային ֆեդերացիաները պետք է կա՛մ լինեն միջազգային ֆեդերացիայի անդամ, կա՛մ մրցաշարերի մասնակցության հայտեր ներկայացնելու իրավունք ունենան:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ֆեդերացիաներին խնդրել է կարգավորել միջազգային ֆեդերացիաների հետ համագործակցության հարցերը ու նաև հրահանգել է ներկայացնել իրենց ենթակայության ներքո գտնվող մարզիկների անվանական ցանկը:

Տարբեր ֆեդերացիաների և հասարակական կազմակերպությունների՝ խորհրդակցությանը ներկա անդամները փաստել են, որ արդյունք ցույց տալու և հաջողություններ գրանցելու համար կարևոր է ամենօրյա հետևողական աշխատանքը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

  • ՏՀՏ գործիքների կիրառությունը ուղղագրություն և ուղղախոսություն ուսուցանելիս

    Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում: