ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ըմբշամարտի Մ23 ԱԱ. Դավիթ Օվասափյանը եզրափակչում է

Նոյեմբերի 2, 2021
Սպորտային լուրեր

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում մեկնարկել է ըմբշամարտի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունը, որտեղ պայքարի են դուրս եկել հունահռոմեական ոճի ըմբիշները:

Հայաստանի հավաքականի կազմում մրցումային առաջին օրը հաջող է հանդես եկել ու եզրափակչի ուղեգիր է նվաճել 130 կգ քաշային Դավիթ Օվասափյանը:

Օվասափյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ 2-1 հաշվով առավելության է հասել սերբ Վլադան Զիվկովիչի նկատմամբ: Քառորդ եզրափակչում մեր ըմբիշը 2-0 հաշվով հաղթել է շվեյցարացի մրցակցին, իսկ կիսաեզրափակչում տուշեով հաղթել է Հունգարիայի ներկայացուցիչ Դարիուշ Վիտեկին (3-0): Եզրափակչում Օվասափյանը կգոտեմարտի իրանցի Ամին Միրզազադեհի հետ:

Մեդալային հույսեր է պահպանում նաև 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը: 1/8 եզրափակչում գերմանացի ըմբիշին 9-0 հաշվով հաղթելուց հետո Պողոսյանը քառորդ եզրափակչում 1-5 հաշվով զիջել է Թուրքիայի ներկայացուցիչ Ահմեդ Ույարին: Վերջինս հասել է եզրափակիչ, և Պողոսյանը սփոփիչ գոտեմարտում 9-0 հաշվով վստահ հաղթանակ է տարել Լեհաստանի ներկայացուցիչ Արսլանբեկ Սալիմովի նկատմամբ և բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն ստացել:

Հայաստանի ներկայացուցիչներից Աշոտ Մխիթարյանը (55 կգ), Սամվել Գրիգորյանը (77 կգ) և Գևորգ Թադևոսյանը (87 կգ) պարտություն են կրել և լքել պայքարը:

Այսօր՝ նոյեմբերի 2-ին, մրցագորգ դուրս կգան 60, 67, 72, 82 և 97 կգ քաշային կարգերի ըմբիշները։ 60 կգ քաշային Տիգրան Մինասյանը պայքարը կսկսի որակավորման փուլից և կգոտեմարտի բուլղարացի Հլեբ Մակարանկայի հետ, 67 կգ քաշային Սամվել Աղաջանյանը որակավորման փուլում կմրցի Ուկրաինայի ներկայացուցչի հետ, 72 կգ քաշային Շանթ Խաչատրյանը պայքարը կսկսի 1/8 եզրափակչից, որտեղ կգոտեմարտի Ուզբեկստանի ներկայացուցչի հետ, 82 կգ քաշային Գագիկ Հակոբյանը ևս պայքարը կսկսի 1/8 եզրափակչից, որտեղ կգոտեմարտի կա՛մ լիտվացի, կա՛մ ուկրաինացի ըմբիշի հետ, իսկ 97 կգ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Ալբերտ Եղիկյանը որակավորման փուլում կգոտեմարտի իտալացի ըմբիշի հետ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

  • ՏՀՏ գործիքների կիրառությունը ուղղագրություն և ուղղախոսություն ուսուցանելիս

    Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում: