ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Արա Խզմալյան. «Յուրաքանչյուր լուսանկար ինքնուրույն հայացք է Ջավախքի իրականության և բնության հանդեպ»

Նոյեմբերի 2, 2021
Մշակութային լուրեր

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Հայ լուսանկարիչների ազգային ասոցիացիայի և Հայկական բարեգործական ընդհանուր միության համագործակցությամբ օգոստոսի 27-29-ը կազմակերպել էր «Բացահայտենք Ջավախքը» խորագրով եռօրյա լուսանկարչական արշավ:

Երեկ «ՀԲԸՄ Հայաստան» դահլիճում տեղի է ունեցել «Բացահայտենք Ջավախքը» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսի բացումը, որտեղ ներկայացված էին համանուն նկարչական արշավի մասնակիցների ջավախքյան բնապատկերներն ու կոլորիտը ներկայացնող լուսանկարները:

Ծրագրին մասնակցել են հայ և վրացի 20 լուսանկարիչներ՝ Հայաստանից և Վրաստանից, երեք օր շրջել են Ջավախքի տարբեր շրջաններում, գյուղերում, քաղաքներում, ծանոթացել գյուղական բնակավայրերի կյանքին և լուսանկարել այն ամենը, ինչը հիացրել, զարմացրել, տպավորել է:

Շուրջ 4 հազար լուսանկարներից ցուցահանդեսի համար ընտրվել է 15 լուսանկարիչների 100 աշխատանք, որոնց օբյեկտիվներում Ջավախքն է՝ իր բնապատկերներով ու կոլորիտով:

ՋԱՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյանը տեղեկացրել է, որ հիմնադրամն ունի ծրագրերի մեծ փաթեթ, և այս լուսանկարչական ցուցահանդեսը հերթական միջոցառումն է: Նա կարևորել է ցուցահանդեսը՝ Ջավախքի կյանքն ու գույները ներկայացնելու իմաստով:

«Մինչ այս Ջավախքում ունեցել ենք գեղանկարչական այլ ցուցահանդես և մշակութային միջոցառում: Հիմնադրամն իր տեսակի մեջ միակն է, որը, բարձր նշաձող վերցրած, առաջ է գնում՝ շատ ավելի լուրջ խնդիրներ լուծելու: Վերջերս Տերյանի տուն-թանգարանի թանգարանային հատվածի բացումն արեցինք, այսօր արդեն տուն-թանգարանի գործերով ենք զբաղված։ Զուգահեռաբար ընթանում են նաև «Արմաթ» լաբորատորիաների բացման աշխատանքները: Փորձում ենք Ջավախքն ընդգրկել Հայաստան-Վրաստան զբոսաշրջային երթուղիների մեջ»,- տեղեկացրել է Սահակյանը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը շնորհավորել է ներկաներին ցուցահանդեսի բացման կապակցությամբ և նշել, որ բոլոր լուսանկարները շատ հետաքրքիր են, հատկապես այն աշխատանքները, որտեղ արտացոլված են ջավախահայության կենցաղը, մարդկային դեմքեր, շփումներ, իրականություն, ընտանիք և օջախ:

«Ցուցադրությունը հետաքրքիր է նաև այն առումով, որ յուրաքանչյուր լուսանկար ինքնուրույն հայացք է Ջավախքի իրականության և բնության հանդեպ: Կարևորում եմ համագործակցությունը ՋԱՀ-ի հետ, որովհետև այս թիմի և հոգաբարձուների խորհրդի նախագահ պարոն Սահակյանի գործունեությունը հայրենանվիրության դրսևորում է, որը վարակում է իր գաղափարներով և ջավախահայությանն աջակցելու այդ կարևորագույն հրամայականի գիտակցումով: Ուրախությամբ պետք է նշեմ նաև, որ այն, ինչ անում է ՋԱՀ-ը Ջավախքում, անում է բարձր մշակութային չափանիշներով: Վերջերս այցելելով Գանձա՝ ներկա գտնվեցի Վահան Տերյանի տուն-թանգարանի ցուցասրահի բացման արարողությանը, որտեղ ամեն ինչ արված էր ճաշակով, հետևողականությամբ և պրոֆեսիոնալ մոտեցմամբ»,- ընդգծել է Արա Խզմալյանը և վստահություն հայտնել, որ ՋԱՀ-ի հետ բարձր մակարդակով ընթացող այս համագործակցությունը կլինի շարունակական:

Հայաստանի լուսանկարիչների միության նախագահ Սերգեյ Հակոբյանն էլ շեշտել է, որ Ջավախքն իր կոլորիտով շատ հետաքրքիր վայր է:

«Բազմիցս եղել եմ այնտեղ, բայց ամեն անգամ նոր բացահայտումներ եմ անում: Շատ կարճ էր ժամանակահատվածը, երեք օրում անփորձ լուսանկարիչների համար անցկացվեցին կարճ դասընթացներ, բացատրվեց խնդիրը: Կոնկրետ գնահատական չեմ կարող տալ լուսանկարներին, մեր նպատակը բարձրակարգ լուսանկարչական ցուցահանդես ունենալը չէր: Մեր խնդիրն էր Ջավախքի հայ բնակիչների ու հայաստանաբնակ հայ լուսանկարիչների հետ մեր վարպետների հսկողության ներքո անցկացնել այս նախագիծը»,- ասել է Սերգեյ Հակոբյանը և հույս հայտնել, որ առաջիկայում նմանօրինակ նախաձեռնությունները կլինեն շարունակական:

ՋԱՀ-ի գործադիր տնօրեն Սամվել Մկոյանն էլ նշել է, որ Ջավախքի մասին Հայաստանում այնքան էլ տեղեկացված չեն, ցուցահանդեսը կազմակերպվել է նաև հենց այդ նպատակով:

«Քանի որ նկարները շատ են, ցուցադրվող աշխատանքները կփոփոխվեն: Այսօրվա այցելուները, կարծում եմ, ցուցահանդեսով իրապես կբացահայտեն Ջավախքը՝ իր բնապատկերներով, գեղատեսիլ վայրերով ու կոլորիտով: Գրեթե բոլոր ցուցադրված աշխատանքները հավանում եմ»,- ասել է նա:

Նշենք, որ «Բացահայտենք Ջավախքը» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը կգործի մինչև նոյեմբերի 10-ը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…