ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հստակ առաջարկություններ` բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումների

Հունվարի 17, 2017
Պաշտոնական

Բարձրագույն կրթության ոլորտի կրթական ծրագրերի արդյունավետության  բարձրացմանը և կրթական գործընթացի բարեփոխումներին միտված  ծրագրերի մշակման նպատակով ստեղծված աշխատանքային խումբը գումարել է իր հերթական նիստը, որը վարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Հանձնաժողովում ընդգրկված են ԿԳ նախարարության և բուհերի ներկայացուցիչներ: Նախարար Լևոն Մկրտչյանն իր խոսքում կարևորել է բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները` ընդգծելով, որ այդ նպատակով ստեղծված բոլոր երեք աշխատանքային խմբերը պետք է ամփոփեն առկա ռեսուրսները և ներկայացնեն հստակ առաջարկություններ: Նախարարն անդրադարձել է ցանցային համալսարանների ստեղծման, ուսանողների և դասախոսների ներքին շարժունության ապահովման, որոշ ընթացակարգերի վերանայման խնդիրներին:

Հանձնաժողովը նախարարին է ներկայացրել նախորդ երկու նիստերի ընթացքում մշակված առաջարկությունների փաթեթը` ուղղված բարձրագույն կրթության ոլորտում կրթական ծրագրերի արդյունավետության բարձրացմանը: Մասնավորապես, առաջարկությունները հիմնականում վերաբերել են ուսուցման մեթոդաբանությանը` կրեդիտային համակարգի վերանայում, այդ թվում` կրեդիտների տեղափոխման ճկուն մեխանիզմի ներդրում, ուսանողների գնահատման համակարգի բարելավում, այդ թվում՝ կույր գնահատման համակարգի ներդրում, ինչպես նաև բուհերում ուսումնական ծրագրերի հիմքում ուսանողի անհատական, այլ ոչ թե խմբային առաջընթացի ներդրում:

Իրավական փաստաթղթերի բարելավման տեսանկյունից առաջարկվել է վերանայել գործող կարգերը՝ եվրոպական մակարդակում Երևանի նախարարական գագաթաժողովին ներկայացված և ընդունված փասստաթղթերի համաձայն: Այս համատեքստում աշխատանքային խումբը ներկայացրել է որոշ առաջարկներ` ըստ մասնագիտական խմբերի կրթական ծրագրերի պարտադիր գնահատում, բարձրագույն կրթության բոլոր մակարդակներում առանձին ծրագրերի կամ դասընթացների օտար լեզուներով դասավանդման արտոնում, մասնագիտությունների ցանկի և կրթական ծրագրերի ձևավորման սկզբունքների վերանայում, ինչպես նաև մասնագետների պատրաստման գործընթացներին գործատուների անմիջական և պարտադիր ներգրավման խրախուսման մեխանիզմների մշակում:

Բարելավված կրթական ծրագրերի իրագործման նպատակով աշխատանքային խումբն առաջարկել է  պրոֆեսորադասախոսական կազմի ընտրության և աշխատանքի ընդունման հստակ, թափանցիկ կանոնակարգերի մշակում և ներդրում, դասախոսների կատարելագործման համակարգի իրագործում, պրոֆեսորադասախոսական կազմի գնահատման և խրախուսման մեխանիզմների ներդրում: ՏՏ-ի ներդրման նպատակով ներկայացվել են որոշ առաջարկներ` բուհերում էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրում, կրթական էլեկտրոնային հարթակի և ռեսուրսների ստեղծում, համակարգչային տարբեր ծրագրերի միջոցով ինտերակտիվության և ուսանողի ներգրավվածության ապահովում և համապատասխան վերապատրաստումների իրականացում, բուհերի կողմից առցանց դասընթացների մշակման և իրագործման խրախուսման մեխանիզմների ներդրում: Գործընթացների իրականացման թափանցիկության և հաշվետվողականության նպատակով առաջարկվել է բուհերի կողմից ներքին և արտաքին շահեկիցների համար հաշվետվողականության համապատասխան ձևաչափի մշակում՝ հանրությանը փաստարկված տեղեկատվության տրամադրման նպատակով:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

  • Միջառարկայական կապերը ` սովորողների տրամաբանական մտածողության զարգացման միջոց

    Թեմայի հեղինակ՝ մագա 7

    Ժամանակակից կրթական համակարգում էական նշանակություն ունի սովորողների տրամաբանական մտածողության, ընդհանրացումներ անելու, համեմատելու, տարբեր հարցերի, բնագավառների, խնդիրների վերաբերյալ ընդհանուր եզրեր գտնելու մոտիվացիան: Յուրաքանչյուր օրվա թեման պլանավորելիս ուսուցիչը մտորումների ու փնտրտուքի մեջ…

  • ԱԲ գործիքները դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Shush-shush

    Հարգելի գործընկերներ, Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ տեխնոլոգիան այլևս պարզապես գործիք չէ․ այն դարձել է կրթության լիարժեք գործընկեր: Այսօր ես ցանկանում եմ խոսել մի ուժի մասին, որը փոխում է…

  • ՏՀՏ գործիքները՝ դասապրոցեսի հաջողության գրավական:

    Թեմայի հեղինակ՝ Նաիրա Մելիքյան

    Ժամանակակից կրթական համակարգը թևակոխել է մի նոր դարաշրջան, որտեղ տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները (ՏՀՏ) դարձել են առաջընթացի անբաժանելի մասը: Տարրական դպրոցը երեխայի կյանքում հանդիսանում է այն հիմնարար օղակը, որտեղ ձևավորվում…

  • Արհեստական բանականությունը՝ կրթության նորարարական լծակ

    Թեմայի հեղինակ՝ Մարուսյա Բաբայան

    Ավանդական ստատիկ նյութերն այլևս չեն բավարարում արդի աշակերտի կարիքները: Իմ փորձարարական դասերը Խ. Աբովյանի անվան հ. 2 դպրոցում ցույց են տվել, որ ԱԲ-ի միջոցով բովանդակության դինամիկ հարմարեցումը բարձրացնում է ներգրավվածությունը…

  • Անգլերենը՝ հաղորդակցության միջոց

    Թեմայի հեղինակ՝ Սիրանուշ Մելքոնյան

    Հարգելի՛ գործընկերներ, ուզում եմ այսօր խոսել մի շատ կարևոր թեմայի շուրջ: Գաղտնիք չէ, որ անգլերենը աշխարհի ամենատարածված և կարևոր լեզուներից մեկն է հանդիսանում այսօր: Տարբեր երկրների, նրանց մշակույթների և տարբեր…