ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Փոփոխություններ՝ ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տալու կարգում

Նոյեմբերի 2, 2021
Պաշտոնական

ՀՀ կառավարության՝ հոկտեմբերի 28-ին կայացած նիստում որոշում է կայացվել փոփոխություններ կատարել բարձրագույն ուսումնական հաստա­տություն­ներում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տալու կարգում: Անհրաժեշտությունը բխում է ««Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՕ-317-Ն, ««Կրթության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՕ-319-Ն օրենքներից, որոնք ուժի մեջ են մտել 2021 թվականի օգոստոսի 16-ից:

Օրենքներում ամրագրվել են պետության կողմից ֆինանսական աջակցություն ստացող սովորողների նոր խմբեր՝ մարտական գործողությունների մասնակից և երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող սովորողներ: Դա արտացոլվել է որոշման մեջ:

Համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելով և իրավական հիմք ապահովելով՝ հնարավորություն է առաջացել Կառավարության որոշմամբ կարգավորելու մարտական գործողություններին մասնակցած, ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող, սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի, առկա ուսուցմամբ բակալավրի կամ ինտեգրացված կրթական ծրագրով ընդունված երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողներին տրվող նպաստների չափերը, ինչպես նաև ամրագրելու առաջադիմության շեմը (ՄՈԳ):

Ըստ որոշման՝ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված սովորողների համար, պահպանելով գործող կարգի անապահովության միավորի ու մասնակի փոխհատուցման չափը (28+5 միավոր՝ 50% զեղչ, 28+10 միավոր` 60% զեղչ, 28+15 միավոր` 70% զեղչ, 28+20՝ 80%-90% զեղչ), սահմանվել է միջին որակական գնահատականի (ՄՈԳ) առավելագույն արժեքի առնվազն 60 տոկոսի շեմը հաղթահարելու պահանջ, իսկ բակալավրի և ինտեգրացված կրթական ծրագրերով կրթական աստիճանում առաջին կուրսում մասնակի փոխհատուցումը կտրամադրվի համապատասխան մասնագիտության համար սահմանված ընդունելության քննությունների արդյունքների հիման վրա:

Ըստ որոշման՝ սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների, մարտական գործողություններին մասնակցած ուսանողներին, առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունված երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողների խմբերին փոխհատուցում կտրամադրվի հետևյալ կերպ՝

1) առաջին կուրս ընդունված ուսանողներին՝

ա. բակալավրի ու ինտեգրացված կրթական ծրագրերով համապատասխան մասնագիտության համար սահմանված ընդունելության քննությունների արդյունքների հիման վրա՝ տարեկան ուսման վճարի 50 տոկոսի չափով,

բ. մագիստրոսի կրթական աստիճանի դեպքում՝ նախորդ կրթական աստիճանի ՄՈԳ-ի 60 տոկոսը հաղթահարած ուսանողներին՝ տարեկան ուսման վճարի 50 տոկոսի չափով,

2) հաջորդ կուրսերում՝

ա. նախորդ ուսումնական տարվա արդյունքներով ՄՈԳ-ի առավելագույն արժեքի 60-70 տոկոս ունեցող ուսանողներին՝ տարեկան ուսման վճարի 50 տոկոսի չափով,

բ. նախորդ ուսումնական տարվա արդյունքներով ՄՈԳ-ի առավելագույն արժեքի 71-79 տոկոս ունեցող ուսանողներին՝ տարեկան ուսման վճարի 60 տոկոսի չափով,

գ. նախորդ ուսումնական տարվա արդյունքներով ՄՈԳ-ի առավելագույն արժեքի 80 տոկոս և բարձր ՄՈԳ ունեցող ուսանողներին՝ տարեկան ուսման վճարի 70 տոկոսի չափով:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

  • ՏՀՏ գործիքների կիրառությունը ուղղագրություն և ուղղախոսություն ուսուցանելիս

    Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում: