Սերբիայում շարունակվում է բռնցքամարտի աշխարհի առաջնությունը, որտեղ արդեն մեկնարկել է 1/8 եզրափակիչը։
Հայաստանի ներկայացուցիչ, գերծանր քաշային Դավիթ Չալոյանը 1/8 եզրափակչում մենամարտել է կոլումբացի Քրիստիան Սալսեդո Կոդասիի հետ և դժվարին պայքարում հաղթանակ տարել 4։1 հաշվով։ Քառորդ եզրափակչում Չալոյանի մրցակիցը կլինի Ուզբեկստանի ներկայացուցիչ Լազիզբեկ Մուլուջոնովը։ Այս փուլում հաղթանակի հասնելու դեպքում հայ բռնցքամարտիկը կապահովի առնվազն բրոնզե մեդալ: Մուլուջոնովի հետ մենամարտը կկայանա նոյեմբերի 2-ին:
Երեկ ռինգ դուրս եկած մեր մյուս երեք բռնցքամարտիկները պարտություն են կրել և լքել պայքարը։
54 կգ քաշային Վահե Բադալյանը 1/8 եզրափակչում մենամարտել է Ղրղզստանի ներկայացուցիչ Սանժայի Սեյդեկմատովի հետ և մրցավարների միաձայն որոշմամբ պարտություն է կրել 0։5 հաշվով։ Հայ բռնցքամարտիկը երկրորդ ռաունդում նոկդաունի է ենթարկվել, ստացել ճակատի պատռվածք, բայց կարողացել է մենամարտել մինչև վերջ։
Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր, 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը 1/8 եզրափակչում մրցել է ֆրանսիացի Սոֆիանե Օումիհեի հետ, բայց երրորդ ռաունդում ձեռքի վնասվածք է ստացել և լքել պայքարը․ ֆրանսիացուն ժամանակից շուտ հաղթանակ է շնորհվել։
Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 71 կգ քաշային Արման Դարչինյանը 1/8 եզրափակչում մենամարտել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Օբեդ Բարտիեի հետ և պարտվել։ Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակիցը մրցակցին զիջել է 1:4 հաշվով:
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը, Կարեն Աղամալյանի գլխավորությամբ, աշխարհի առաջնության էր մեկնել 11 բռնցքամարտիկով։ Բացի Դավիթ Չալոյանից՝ պայքարը շարունակում են նաև 51 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 57 կգ քաշային Արթուր Բազեյանը և 63,5 կգ քաշային Հովհաննես Բաչկովը։
Ի դեպ, Հովհաննես Բաչկովը 1/16 եզրափակչում 3-1 հաշվով տպավորիչ հաղթանակ էր տարել Ադրբեջանի ներկայացուցիչ Մալիկ Հասանովի նկատմամբ։ Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հովհաննես Բաչկովը դուրս է եկել աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ, որտեղ այսօր՝ նոյեմբերի 1-ին, կմենամարտի Իտալիայի ներկայացուցիչ Ջիանլուիջի Մալանգայի հետ:
Այսօր 1/8 եզրափակչի իրենց մենամարտերը կանցկացնեն նաև 51 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը և 57 կգ քաշային Արթուր Բազեյանը։ Հովհաննիսյանը երեկոյան մրցահերթում կմենամարտի ամերիկացի Հիլլ Ռոսկոյի հետ, իսկ մինչ այդ Բազեյանը կմրցի կուբացի Օվսել Գարսիա Կաբալերոյի հետ:
Բռնցքամարտի ԱԱ-ում, բացի Վահե Բադալյանից, Կարեն Տոնականյանից և Արման Դարչինյանից, պայքարից դուրս են մնացել նաև Սեյրան Եղիկյանը (48 կգ), Գուրգեն Մադոյանը (67 կգ), Համբարձում Հակոբյանը (80 կգ) և Նարեկ Մանասյանը (92 կգ):
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի ուսուցիչներ ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «Ֆունկցիայի հասկացությունը » և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ ու առաջարկություններ : Այս թեմայի ուսումնասիրության նպատակն Ստեղծել քննարկման…
«Воспитание — великое дело: оно решает судьбу человека» (Лев Толстой) Каждый просмотренный мультфильм — часть этого воспитания, особенно если он содержит мораль. Уважаемые коллеги, предлагаю важную и увлекательную тему для…
«Воспитание — великое дело: оно решает судьбу человека» (Лев Толстой) Каждый просмотренный мультфильм — часть этого воспитания, особенно если он содержит мораль. Уважаемые коллеги, предлагаю важную и увлекательную тему для…
Նախագծային ուսուցում նպատակ Ծանոթացնել աշակերտներին Հայաստանի Առաջին Հանրապետության պատմական նշանակության գործիչներին, ուսումնասիրել նրանց գործունեությունը: Զարգացնել 10-րդ դասարանի աշակերտների պատմագիտական մտածողությունը, հայրենասիրությունը:: Խթանել աշակերտների ինքնուրույն ճանաչողական գործունեության հմտությունները, նպաստել
Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում>> թեման և սիրով հրավիրում քննարկման: Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության…
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում: