Հոկտեմբերի 26-ին տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ՄԱԿ-ի ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդականի գրասենյակի կողմից կազմակերպվող «Կրթության դերն ատելության խոսքի հասցեագրման և դրա դեմ դիմակայունության ձևավորման մեջ» խորագրով համաշխարհային նախարարական առցանց համաժողովը, որին զեկույցով հանդես է եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ա. Մարտիրոսյանն իր ելույթում ընդգծել է ատելության խոսքի դեմ պայքարի, հանրության շրջանում հանդուրժողականության ու ժողովրդավարական մթնոլորտի ձևավորման ու պահպանման ուղղությամբ տարվող աշխատանքները: Կարևորելով մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության ոլորտում կրթության բացառիկ դերը սովորողների շրջանում ազգային և համամարդկային մշակութային արժեքների սերմանման գործում՝ նախարարի տեղակալը ողջունել է այդ ուղղությամբ միջազգային հանրության կողմից համահավաք ջանքերի գործադրման անհրաժեշտությունը՝ շնորհակալություն հայտնելով ՅՈՒՆԵՍԿՕ-ին և ՄԱԿ-ի ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդականի գրասենյակին խնդիրն ուշադրության կենտրոնում պահելու և նմանօրինակ նախաձեռնությամբ հանդես գալու համար:
Ի հավելումն՝ նախարարի տեղակալն անդրադարձել է ՀՀ Սահմանադրությամբ սահմանված այն դրույթներին, որոնք սահմանում են խտրականության արգելումը՝ կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, հաշմանդամությունից, տարիքից և այլն: Այս դրույթներն իրենց արտացոլում են գտել նաև կրթության ոլորտը կարգավորող ՀՀ օրենքներում, որտեղ հստակորեն ամրագրված են կրթական գործընթացի մասնակիցների իրավունքներն ու պարտականությունները, ցանկացած ֆիզիկական և հոգեբանական ճնշումներից, շահագործումից, պատվին ու արժանապատվության դեմ ուղղված գործողություններից պաշտպանված լինելու, ցանկացած տեղեկատվություն ազատ փնտրելու և մատչելիորեն ստանալու, սեփական կարծիքն ու համոզմունքներն ազատ արտահայտելու իրավունքները և այլն:
Արթուր Մարտիրոսյանը նշել է նաև, որ հանրակրթության հաստատված չափորոշիչներում և ծրագրերում ներառված են հանդուրժողականության, մարդու իրավունքների, ռասայական խտրականության կանխարգելման, ազգային փոքրամասնությունների պատմության և մշակույթի մասին թեմաները, և մատնանշել, որ մարդու իրավունքների շեշտադրումն իր հետագա ընթացքը կստանա նաև բարեփոխման փուլում գտնվող չափորոշիչներում և ծրագրերում: ԿԳՄՍ նախարարի տեղակալը նաև մատնանշել է այս գործընթացում ոչ ֆորմալ կրթության դերը՝ գոհունակություն հայտնելով այդ ուղղությամբ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից պետության հետ գործընկերությամբ իրականացված ծրագրերի առումով:
Արթուր Մարտիրոսյանը համաժողովի մասնակիցների ուշադրությունը հրավիրել է նաև այն փաստի վրա, որ որոշ երկրներում դեռևս ականատես ենք լինում ատելության դաստիարակության այն պրակտիկային, երբ վաղ մանկությունից ազգաբնակչությանը քարոզում են ատելություն և ազգային փոքրամասնությունների նկատմամբ բռնություն, որոնք ընդունված են պետության կողմից: Մասնավորապես փոխնախարարն անդրադարձել է «բազմամշակութայնության ժապավենով պարուրված», իսկ իրականում այլատյացություն և անհանդուրժողականություն սերմանող այն կրթական բովանդակությանը, որը տասնամյակներ շարունակ ադրբեջանական իշխանությունների կողմից իրականացվել է այդ երկրի կրթական հաստատություններում: Հայատյաց այդ քաղաքականության համատեքստում Ա. Մարտիրոսյանը որպես վառ օրինակ մատնացույց է արել անցյալ տարի Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի ընթացքում հայ զինվորների և խաղաղ բնակչության հանդեպ գործադրված պատերազմական հանցագործությունները, որոնց ակունքները գտնվում են հենց ադրբեջանական կրթական համակարգի բովանդակության մեջ: Այս առումով Արթուր Մարտիրոսյանը միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին կոչ է արել մշտադիտարկման ենթարկել հարևան Ադրբեջանի հանրակրթության բովանդակությունը՝ ատելությունը կանխելու և վերացնելու ուղղությամբ:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Ողջույն գործընկերնե՛ր: Մի թեմա կա, որն այսօր դարձել է ընտանեկան «մարտերի» գլխավոր պատճառը: Մի կողմից՝ ունենք մեր ծնողների սերունդը, ում համար «դիպլոմը պետք է լինի» սկզբունքը սուրբ է: Նրանց համար…
Հարգելի՛ գործընկերներ, սիրով կլսեմ Ձեր կարծիքներն այս թեմայի վերաբերյալ , հետո կավելացնեմ պատրաստածս նյութը:Քանի որ սրա վերաբերյալ շատ մասնագետներ ունենում են հակասական կարծիքներ, տեսակետներ և մոտեցումներ, այդ պատճառով նախընտրում եմ…
Հարգելի՛ գործընկերներ, Ձեր քննարկմանն եմ ներկայացնում մի թեմա, որը, իմ համոզմամբ, միշտ կարևոր է եղել և առանցքային դեր է ունեցել մաթեմատիկայի և ԹԳՀԳ առարկաների ուսուցման գործընթացում: Նախագծային կամ հետազոտական աշխատանքների…
Շատերն ասում են. «ԻÕœնչ լավ է, ընդամենը երկու աշակերտ, գործդ ինչքաÕœն թեթև է»: Բայց մենք՝ մանկավարժներս, գիտենք՝ փոքրաթիվ դասարանը ոչ միայն առավելություն է, այլև հսկայական պատասխանատվություն և յուրահատուկ մարտահրավեր: Իմ…
Հարգելի՛ գործընկերներ, Առաջարկում եմ քննարկման թեմա՝ «Արդյո՞ք դասական գրականությունը դեռ խոսում է ժամանակակից պատանու հետ», որը հատկապես արդիական է հայոց լեզվի և գրականության դասավանդման համատեքստում: Ժամանակակից կրթական միջավայրում հաճախ ենք…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց