ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ
ԱԲ
ՈՒՂԵՑՈՒՅՑ

Աշխարհահռչակ խոհարար Քրիստիան Բրասկ Թոմսոնը Մատենադարանում ծանոթացել է խոհարարական հնագույն ձեռագրերին

Հոկտեմբերի 27, 2021
Մշակութային լուրեր

Խոհարարության ոլորտում աշխարհում ամենահայտնի մասնագետներից մեկը՝ Քրիստիան Բրասկ Թոմսոնը և նրան ուղեկցող միջազգային լրագրողական խումբը «Դար» հիմնադրամի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախաձեռնությամբ «Հայկական ճամփորդություն» նախագծի շրջանակում այցելել են Մատենադարան՝ ծանոթանալու խոհարարական ոլորտում հնագույն ձեռագրերին:

Նախագիծը նվիրված է հայկական խոհանոցի վաղեմի ավանդույթներին: 20 երկրների հայտնի լրատվամիջոցների՝ «Forbes» (ԱՄՆ), «Frankfurter Allgemeine Zeitung» (Գերմանիա), «PՕblico» (Պորտուգալիա), «Fine Dining Lovers» (Միացյալ Թագավորություն), «Posta» (Ռուսաստան) գաստրո ոլորտի լրագրողները լուսաբանել և մասնակցել են Հայաստանում խոհարարական և զբոսաշրջային ծրագրին:

Քրիստիանը ներկայացնում է աշխարհի ամենահայտնի խոհարարներին, լավագույն ռեստորաններում էքսկլյուզիվ ընթրիքների և ամենահեղինակավոր խոհարարական ու ռեստորանային մրցանակաբաշխությունների կազմակերպիչ է, հեղինակավոր միջազգային ԶԼՄ-ների՝ խոհարարությանը վերաբերող սյունակների հոդվածագիր ու խոհարարական և ռեստորանային փառատոներում բազմակի մրցանակների արժանացած պրոդյուսեր:

Հեղինակավոր հյուրերին Մատենադարանում, ի թիվս այլ ձեռագրերի, ներկայացվել են հետևյալ մասնագիտական աշխատությունները՝ «Շտեմարան գործառութեան» (Գիրք խոհարարության), 1827, 1870, Կ. Պօլիս, Թիֆլիս, գրիչ' Յօհաննէս Մանուկեան Յակոբեան Կարնեցի» և «Տանտիկին և խոհանոց», 1892, Նոր Բայազետ, Թիֆլիս, Գրիչ' Օհան Պետրոսեան: Ճանաչողական այցի շրջանակում համաշխարհային ու տեղական ճանաչում ունեցող պարբերականների ներկայացուցիչները ծանոթացել են ձեռագրերին, իրենց տպավորությունները կիսել գրառումների գրքում:

Տեղեկացնենք, որ «Հայկական ճամփորդություն» նախագիծն իրականացվել է ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի, ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Հայաստանի գինու և խաղողագործության, ինչպես նաև «IDeA» հիմնադրամի աջակցությամբ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • «Հայկ և Բել » առասպելի ուսուցումը

    Թեմայի հեղինակ՝ Margarit Tangyan

    «Հայկ և Բել» առասպելը մեր ազգային ինքնության և ազատասիրական ոգու հիմնաքարերից է: Այս թեման աշակերտներին մատուցելիս կարևոր է ոչ միայն սյուժետային գծի փոխանցումը, այլև կերպարների խորքային հակադրության և գաղափարական շեշտադրումների…

  • Գիտակցված ընթերցանության ձևավորումը և որակական հատկանիշները տարրական դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Նարինե Գրիգորյան

    ​Տարրական դպրոցում Մայրենիի դասավանդման առանցքային ու գլխավոր խնդիրը սովորողներին կարդալ սովորեցնելն է: Սակայն «կարդալ» ասելով մենք չպետք է հասկանանք միայն տառաճանաչություն կամ տեքստի մեխանիկական վերարտադրություն: Իսկական ընթերցանությունը սկսվում է այն…

  • «Խոսում ենք ռուսերեն՝ «Լուսացույց» մեթոդով և Wordwall-ով»

    Թեմայի հեղինակ՝ animatinan@gmail.com

    🚦 «Խոսում ենք ռուսերեն՝ խաղալով». «Լուսացույց» մեթոդի և Wordwall-ի կիրառումը ռուսաց լեզվի դասերին Հարգելի՛ գործընկերներ, Ռուսաց լեզվի դասավանդման ընթացքում հաճախ նկատում ենք, որ սովորողները գիտեն բառերը, հասկանում են քերականական կանոնները,…

  • Մաթեմատիկայի ուսուցման ժամանակակից մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Armenuhi.72

    Մաթեմատիկայի ուսուցման ժամանակակից մոտեցումները 7–9-րդ դասարաններում․ սովորողից՝ գիտելիքի սպառողից դեպի ակտիվ հետազոտող Ներածություն Ժամանակակից կրթության կարևորագույն խնդիրներից է սովորողների մաթեմատիկական մտածողության, տրամաբանական դատողության, խնդիրներ լուծելու և սեփական տեսակետը հիմնավորելու կարողությունների…

  • «Ստվերային թատրոնի դերն ու կիրառման արդյունավետությունը տարրական դպրոցում»

    Թեմայի հեղինակ՝ Գուրջանյան

    Ստվերային թատրոնը հայ իրականության մեջ: Հայաստանումտարածված է եղել ստվերների, տիկնիկայինՂարագյոզժողովրդական թատրոնը: Նյութեր և բազմաթիվհիշատակություններ կան հատկապես Երևանից, Լենինականից,Ղուկասյանից, Ջավախքից, Արցախից, Բասենից և Սև ծովի ափերին վերաբնակություն հաստատած համշենի հայերից:Անցյալում, որպես…