Հոկտեմբերի 25-ին նշվել է Միավորված ազգերի կազմակերպության օրը: ՄԱԿ-ի գործունեության 76-ամյակի շրջանակում և Հայաստանի՝ ՄԱԿ-ին անդամակցության 30-ամյակին (1992 թ. մարտի 2) ընդառաջ՝ տեղի է ունեցել ՄԱԿ-ի գործունեության ամփոփման, ինչպես նաև Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի հրաժեշտի հանդիսավոր արարողությունը:
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը, Ժաննա Անդրեասյանը, պետական այրեր, միջազգային կառույցների հայաստանյան ներկայացուցիչներ:
ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփն ամփոփել է ՄԱԿ-ի գործունեությունը Հայաստանում: Ըստ նրա՝ ՄԱԿ-ի ջանքերը Հայաստանում ուղղված են ժողովրդավարության աճին, հասարակության բոլոր օղակներում կյանքն ավելի բարեկեցիկ դարձնելուն, հանրային կյանքին քաղաքացու ակտիվ մասնակցությանը. «Մեր նպատակն է համատեղ ուժերով մարդկային կապիտալը դարձնել ավելի լավը կրթության, առողջապահության միջոցով, երիտասարդության ներուժն օգտագործելով, շուկաների գործառույթը բարելավելով տարբեր ոլորտների բոլոր մակարդակներում ապահովել կայուն զարգացում, ստեղծել ներառական կանաչ տնտեսություն, առաջադեմ մարդակենտրոն կառավարման համակարգեր»:
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Կառավարության անունից շնորհավորել է ՄԱԿ-ի օրվա կապակցությամբ, մաղթել արգասաբեր աշխատանք կազմակերպության առաքելության իրագործման գործում և փաստել, որ Հայաստանը պատրաստակամ է՝ շարունակելու խաղաղության, անվտանգության և կայուն զարգացման նպատակների իրագործմանն ուղղված ջանքերը:
Միջոցառման ընթացքում, ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցության 30-ամյակին ընդառաջ, կնքվել է եռակողմ հուշագիր Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ու Բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարարությունների միջև:
Ստորագրող կողմերն էին՝ ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը և ԲՏԱ նախարարի տեղակալ Ռոբերտ Խաչատրյանը: Շոմբի Շարփը ներկայացրել է հուշագրի բովանդակությունը, համաձայն որի՝ 30-ամյակի շրջանակում կթողարկվեն դրոշմանիշներ, որոնք կմշակվեն աշակերտների և ուսանողների միջև համազգային մրցույթի արդյունքում: Հաղթողների գործերը կներկայացվեն դրոշմանիշների վրա: Նոր նախաձեռնությամբ՝ արվեստի և երիտասարդների ներուժը կծառայեցվի պետության զարգացման գործին՝ ապագայի տեսլականն արվեստի միջոցով ձևավորելով:
Ամփոփելով հանդիպումը՝ Շոմբի Շարփն ընդգծել է նաև ՄԱԿ-ում Հայաստանի դերակատարման կարևորությունը. «Հայաստանն առաջնորդական դերակատարում է ունեցել ՄԱԿ-ում՝ սկսած Ցեղասպանության հանցագործության պատժի և կանխարգելման մասին իրազեկվածության մակարդակի բարձրացման գործընթացի մասնակցությունից, մեխանիզմների մշակումից»: Նա շնորհակալություն է հայտնել գործընկերներին՝ շուրջ 4 տարվա համատեղ աշխատանքի համար, և դրանք անվանել զարմանահրաշ տարիներ, միասին անցած ճանապարհ, որը լի էր թե՛ ուրախությամբ, թե՛ տխրությամբ:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական համակարգը վերջին…
Ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում` որպես ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաների ուսուցիչ: Բացի այդ, դասավանդում եմ python ծրագրավորման լեզու՝ <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական…
Հարգելի գործընկերներ, ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Ուզում եմ քննարկել հետևյալ…
Ուսումնական նախագիծ I. Նախաբան Այս ուսումնական տարում մեր 10-րդ դասարանի սովորողների նախաձեռնությամբ մեկնարկեց մի նախագիծ, որը նպատակ ունի խորապես ուսումնասիրել քաղաքական գաղափարախոսությունների դերը՝ որպես քաղաքական դաշտը հասկանալու գործիք: Նախաձեռնության հիմնական…
Տեղեկատվական այս դարաշրջանում, երբ տեխնոլոգիաները արագությամբ փոխում են աշխարհը, մեր դասարանների դռները չեն կարող մնալ փակ նախորդ դարի համար: Հայկական կրթությունը, իր հարուստ պատմական ավանդույթներով, կանգնած է հզոր և անխուսափելի…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան