ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ամանորյա անակնկալները շարունակվում են

Հունվարի 16, 2017
Դպրոցական անցուդարձ

Կապանի համար 1 հիմնական դպրոցում շարունակվում են ամանորյա անակնկալներն ու տոնական բարձր տրամադրությունը ...

Հունվարի 9-ին հարազատ կրթօջախի զրնգուն զանգի ուրախ ելևէջները կրկին անգամ իր շուրջը հավաքեց սաներին: 

Օրը արտասովոր էր, քանի որ ներսում երեխաներին էին սպասում գունագեղ և երփնաթույր, քնքուշ ցանկություններով ու բարեմաղթանքներով համալրված շնորհավորական բացիկները, որոնք պատրաստվել էին Երևանի Ռաֆայել Իշխանյանի անվան թիվ 153 հիմնական դպրոցի սաները՝ տնօրեն Անուշ Գրիշայի Սարգսյանի նախաձեռնությաամբ:

Կապանի համար 1 հիմնական դպրոցի տնօրեն Լ. Մարգարյանը, աշխատակազմն ու ԱԽ-ն շնորհակալություն են հայտնում գեղեցիկ անակնկալի, հաճելի պահերի և բարեմաղթանքների համար ...

Թող տարին բարիք բերի, խաղաղություն ու հաջողություն՝ յուրաքանչյուրիս օրը լցնելով հաճելի անակնկալներով ...