Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդների` EducationUSA հայաստանյան գրասենյակի «Կրթության հիմքով տարկետում․ երկխոսություն կրթության և բանակի միջև» խորագրով քննարկմանը շահառուներին տեղեկատվություն ու պարզաբանումներ են տրամադրվել այն իրավական ակտերի վերաբերյալ, որոնցով կարգավորվում է պարտադիր զինվորական ծառայությունից կրթության հիմքով տարկետում ստանալու գործընթացը։
Հանդիպում-իրազեկմանը մասնակցել են նաև ՀՀ ԿԳՄՍՆ իրավաբանական վարչության պետ Հովհաննես Գևորգյանը և նույն վարչության Օրենսդրության բաժնի պետ Հակոբ Քնաջյանը, ինչպես նաև ՀՀ ՊՆ Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ու ՀՀ գլխավոր զինկոմիսարիատի ներկայացուցիչները։
Հովհաննես Գևորգյանը երիտասարդներին ու նրանց ծնողներին տեղեկացրել է, որ գիտության և կրթության բնագավառներում գործունեության համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու նպատակով քաղաքացին կարող է տվյալ տարվա ապրիլի 1-ից մինչև մայիսի 1-ը կամ հոկտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 1-ը դիմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության բնագավառի պետական լիազոր մարմին: Նշված ժամկետի խախտմամբ ներկայացված դիմումներին ընթացք չի տրվում, և դրանք եռօրյա ժամկետում վերադարձվում են դիմումատուին: Վարչության պետը նշել է, որ կարգերում նախատեսվում են կատարել այնպիսի փոփոխություններ, որոնց շնորհիվ գործընթացը կիրականացվի քաղաքացիների համար առավել հասկանալի և թափանցիկ եղանակով, ինչպես նաև հնարավորինս կնվազեցնի մարդկային գործոնով պայմանավորված սխալ գնահատում իրականացնելու հավանականությունը:
Օրենսդրության բաժնի պետ Հակոբ Քնաջյանը հարկ է համարել իրազեկել շահառուներին, որ ստացած տարկետման ժամկետի ընթացքում յուրաքանչյուր տարվա մինչև սեպտեմբերի 30-ը քաղաքացին կամ նրա օրինական ներկայացուցիչը կամ նրա կողմից լիազորված անձը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն և քաղաքացու զինվորական հաշվառումն իրականացրած ստորաբաժանում են ներկայացնում համապատասխան ուսումնական հաստատության կողմից տրված տեղեկանքները` հաջորդ կուրս փոխադրվելու վերաբերյալ:
Նրա խոսքով՝ բակալավրի (դիպլոմավորված մասնագետի, ինտեգրացված) կրթական ծրագրով սովորող (կամ տվյալ ուսումնական տարվա շրջանակում դիմորդ հանդիսացող) քաղաքացիների նշանակալի նվաճումներ են համարվում հանձնաժողովին դիմելու օրվան նախորդող երեք տարվա ընթացքում քաղաքացու ստացած մրցանակները (ոսկե կամ արծաթե կամ բրոնզե մեդալներ) դպրոցականների առարկայական միջազգային օլիմպիադաներում: Տարկետում ստանալու հիմք է նաև «Հայոց լեզու», «Հայ գրականություն» կամ «Հայ ժողովրդի պատմություն» առարկաներից դպրոցականների հանրապետական օլիմպիադաներում 1-ին տեղը գրաված լինելու հանգամանքը:
Պատասխանատուները տեղեկացրել են նաև, որ նշանակալի նվաճում է համարվում քաղաքացու՝ աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատությունների ակադեմիական վարկանիշավորման http://www.shanghairanking.com/# կայքի տվյալ տարվա ցանկերի առաջին հինգ տասնյակում ընդգրկված հաստատություններում բակալավրի (դիպլոմավորված մասնագետի, ինտեգրացված), մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և այլ կրթական ծրագրերով առկա ուսուցմամբ սովորելու կամ դիմորդ հանդիսանալու հանգամանքը` կրթաթոշակի առնվազն 70 տոկոսի վերաբերյալ փաստաթղթերի առկայությամբ, բացառությամբ՝ անվճար կրթական ծրագրեր իրականացնող բարձրագույն ուսումնական հաստատությունների:
Հովհաննես Գևորգյանը նաև պարզաբանել է, որ գործող կարգի համաձայն՝ գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացուն Կառավարության որոշմամբ տարկետում տրվում է համապատասխան կրթական ծրագրով ուսումնառության ժամկետով՝ սակայն ոչ ավելի, քան մինչև քաղաքացու 26 տարին լրանալու օրը:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչները նաև հայտնել են, որ նախատեսվում է որոշումներում կատարել փոփոխություններ, որոնց արդյունքում նշանակալի նվաճում կհամարվի նաև Կառավարության կողմից սահմանված՝ պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող ոլորտների մասնագիտությունների ցանկի համաձայն ՀՀ բուհերի տվյալ մասնագիտությամբ մրցութային կարգով անվճար համակարգում բակալավրի (դիպլոմավորված մասնագետի, ինտեգրացված), մագիստրատուրայի, ասպիրանտուրայի կրթական ծրագրերով առկա ուսուցմամբ ընդունվելու (կամ տվյալ ուսումնական տարվա շրջանակում դիմորդ հանդիսանալու) և ՄՈԳ-ի առավելագույն արժեքի առնվազն 80 տոկոս ցուցանիշով յուրաքանչյուր հաջորդ կուրս փոխադրվելու հանգամանքը:
Կազմակերպիչները նշել են, որ ամենամյա հանդիպումը յուրօրինակ հարթակ է արական սեռի ներկայացուցիչների ու նրանց ընտանիքների անդամների համար անձամբ ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները և լսել համապատասխան ստորաբաժանումների պարզաբանումներն իրավական ակտերի վերաբերյալ։
Միջոցառման նպատակն էր նաև կենտրոնի կողմից խորհրդատվություն տրամադրելու ընթացքում զինվորական ծառայությանն առնչվող բազմաթիվ հարցերին լուծումներ տալը, որպեսզի միջազգային կրթությամբ հետաքրքրվողները ունենան տեղեկատվության հասանելիություն՝ անկախ սոցիալական կարգավիճակից։
Միջազգային կրթության թեման ամբողջացնելու համար հանդիպմանը հրավիրվել էին նաև ԱՄՆ դեսպանատան հյուպատոսական վարչության աշխատակիցները, ովքեր ներկայացրեցին ուսանողական վիզայի ստացման կարգը։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական համակարգը վերջին…
Ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում` որպես ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաների ուսուցիչ: Բացի այդ, դասավանդում եմ python ծրագրավորման լեզու՝ <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական…
Հարգելի գործընկերներ, ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Ուզում եմ քննարկել հետևյալ…
Ուսումնական նախագիծ I. Նախաբան Այս ուսումնական տարում մեր 10-րդ դասարանի սովորողների նախաձեռնությամբ մեկնարկեց մի նախագիծ, որը նպատակ ունի խորապես ուսումնասիրել քաղաքական գաղափարախոսությունների դերը՝ որպես քաղաքական դաշտը հասկանալու գործիք: Նախաձեռնության հիմնական…
Տեղեկատվական այս դարաշրջանում, երբ տեխնոլոգիաները արագությամբ փոխում են աշխարհը, մեր դասարանների դռները չեն կարող մնալ փակ նախորդ դարի համար: Հայկական կրթությունը, իր հարուստ պատմական ավանդույթներով, կանգնած է հզոր և անխուսափելի…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան