Ծաղկաձորում կայացել է «Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան» (ARMDOCT) եռօրյա աշխատաժողովը։
«Բարձրագույն կրթության երրորդ մակարդակի զարգացման հայեցակարգի և իրավական փաստաթղթերի մշակում» խորագրով աշխատաժողովն անցկացվել է Էրազմուս + Կարողությունների զարգացման ծրագրի շրջանակում ԵՄ աջակցությամբ:
Մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության (ԲՏԱ) նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանն ու ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը, բուհերի և գիտահետազոտական ինստիտուտների ղեկավար կազմի ներկայացուցիչներ:
Քննարկել են Հայաստանում բարձրագույն կրթության երրորդ աստիճանի բարեփոխումների հայեցակարգի մշակմանն ուղղված աշխատանքները, որոնք նպատակ ունեն լրամշակել ազգային քաղաքականությունը, ընդունել իրավական կարգավորող փաստաթղթերը և ինստիտուցիոնալ ընթացակարգեր։ Այս համատեքստում քննարկվել են նաև դոկտորական կրթության ֆինանսավորման մոդելների բարեփոխման, մասնավորապես՝ տարբեր աղբյուրներից ֆինանսավորում ստանալու հարցերը։
Աշխատաժողովի բացման նիստը համակարգել է ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը։
Կայացնել գիտական ղեկավարի ինստիտուտը
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն իր ելույթում ընդգծել է, որ առաջիկա տարիներին անելիքները շատ են, և հայեցակարգը, որի մշակման աշխատանքներն այժմ ընթացքի մեջ են, կնպաստի ՀՀ բարձրագույն կրթության երրորդ աստիճանի շնորհման կարգի բարելավմանը։
Անդրադառնալով բարձրագույն կրթության երրորդ աստիճանի բարեփոխումների կարևորությանը` փոխնախարարն ընդգծել է դոկտորական դպրոցի կայացման խնդիրը:
«Բարեփոխման հայեցակարգով մենք պետք է կարողանանք կայացնել նաև գիտական ղեկավարի ինստիտուտը և հստակեցնել, թե ովքեր կարող են ղեկավարել ասպիրանտի գիտական աշխատանքը: Պետք է բազմաթիվ չափանիշներ փոխենք որակյալ գիտական աշխատանքներ ունենալու ակնկալիքով։ Մենք քննարկում ենք նաև դոկտորական դպրոցի գաղափարը: Կարծում եմ, որ պետք է PhD կրթական ծրագիրը լիցենզավորվի, որպեսզի հստակեցվի, թե որ կառույցները և գիտակրթական կազմակերպությունները կկարողանան պատրաստել տվյալ որակավորմամբ մասնագետներ»,- նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը։
Կառավարությունը կհիմնադրի ազգային վենչուրային հիմնադրամ
ԲՏԱ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանի խոսքով` մեր երկիրը հայտնի է ՏՏ ընկերություններով և այժմ այդ շրջափուլից անցում է կատարում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ժամանակաշրջանի, որտեղ գիտությունն ու գիտելիքն ամենակարևոր դերակատարներն են։
«Առաջիկայում կառավարությունը կհիմնադրի շատ մեծ կապիտալով ազգային վենչուրային հիմնադրամ, որը նպատակ ունի զարգացնելու այս ինդուստրիան»,- նշել է Դ. Սահակյանը: Որպես ՏՏ արդյունաբերության խրախուսմանն ուղղված քայլ նա ներկայացրել է ԲՏԱ նախարարության՝ «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային մրցույթը և հավելել, որ այս տարի նախագծին իրենց մասնակցությունն են բերել ութ գիտական թիմեր, որոնք նպատակ են ունեցել իրենց գիտական մշակումները վերածել բիզնեսի։
Նոր գիտելիքի ստեղծում արդյունավետ ծախսերով
Ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը, խոսելով գիտության ֆինանսավորման մասին, կարևորել է նոր գիտելիքի ստեղծման գործընթացում միջոցների արդյունավետ ծախսման մեխանիզմները։
Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան անդրադարձել է դոկտորական կրթության բարեփոխմանն ուղղված ԵՄ համաֆինանսավորմամբ իրականացված ծրագրերին` ընդգծելով, որ այս ընթացքում աշխատախումբը մեծ աշխատանք է կատարել։
Աշխատաժողովի ընթացքում ակադեմիական համայնքի ներկայացուցիչները կառավարության անդամներին հարցեր են ուղղել բարձրագույն կրթության և գիտության ոլորտում իրենց հուզող բազմաթիվ խնդիրների վերաբերյալ:
ARMDOCT նախագծի մասին
ARMDOCT նախագիծը մեկնարկել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի նախաձեռնությամբ, որի հիմքում ընկած է Էրազմուս+ «Եվրոպական ինտեգրացիային համահունչ բարձրագույն կրթության 3-րդ աստիճանի որակի ապահովման համակարգի ներդրումը՝ խթանելու հետազոտությունների միջազգայնացումը» (C3QA) նախագծի փորձը։ ARMDOCT ծրագիրը համակարգում է Եվրասիա միջազգային համալսարանը՝ ԵՄՀ հետազոտական ինկուբատորի տնօրեն Արևիկ Օհանյանի գլխավորությամբ: Նա աշխատաժողովի ընթացքում ներկայացրել է ազգային հայեցակարգի մշակման ընթացիկ աշխատանքները, ակնկալվող արդյունքներն ու նախատեսվող բարեփոխումները։
Նշենք, որ «Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան» ARMDOCT ծրագրի տևողությունը 36 ամիս է: Այն կգործի մինչև 2023 թվականը:
Ըստ ծրագրի` Հայաստանում դոկտորական կրթության բարեփոխման ազգային քաղաքականությունը պետք է իրականացվի Զալցբուրգի սկզբունքներին համահունչ:
Նախատեսվում են բուհերի և ԳԱԱ գիտահետազոտական ինստիտուտների, ԿԳՄՍ ռազմավարական, ենթակառուցվածքային և մարդկային ռեսուրսների կարողությունների զարգացում, իրավական փաստաթղթերի մշակում, դոկտորական կրթության կազմակերպման ձեռնարկի մշակում, ինչպես նաև դոկտորական 5 դպրոցների հիմնում և գործարկում բուհերի, գիտահետազոտական ինստիտուտների ու արդյունաբերության միջև սերտ համագործակցության ապահովմամբ։
Ծրագրում ընդգրկված են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, 4 ԵՄ բարձրագույն ուսումնական հաստատություններ, ՀՀ 8 բուհ և 2 գիտահետազոտական ինստիտուտ:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական համակարգը վերջին…
Ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում` որպես ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաների ուսուցիչ: Բացի այդ, դասավանդում եմ python ծրագրավորման լեզու՝ <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական…
Հարգելի գործընկերներ, ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Ուզում եմ քննարկել հետևյալ…
Ուսումնական նախագիծ I. Նախաբան Այս ուսումնական տարում մեր 10-րդ դասարանի սովորողների նախաձեռնությամբ մեկնարկեց մի նախագիծ, որը նպատակ ունի խորապես ուսումնասիրել քաղաքական գաղափարախոսությունների դերը՝ որպես քաղաքական դաշտը հասկանալու գործիք: Նախաձեռնության հիմնական…
Տեղեկատվական այս դարաշրջանում, երբ տեխնոլոգիաները արագությամբ փոխում են աշխարհը, մեր դասարանների դռները չեն կարող մնալ փակ նախորդ դարի համար: Հայկական կրթությունը, իր հարուստ պատմական ավանդույթներով, կանգնած է հզոր և անխուսափելի…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան