Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում, նախագահ Արմեն Սարգսյանի բարձր հովանու ներքո, տեղի է ունեցել աշխարհահռչակ հայազգի ճարտարագետ Ալեքսանդր Քեմուրջյանի 100-ամյակին նվիրված «Քեմուրջյան-100» համաժողովը:
Համաժողովին մասնակցել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, ԲՏԱ նախարար Վահագն Խաչատուրյանը, պաշտոնատար այլ անձինք, գիտնականներ, ոլորտի ներկայացուցիչներ։ Ի թիվս բազմաթիվ հյուրերի՝ համաժողովին մասնակցել է նաև Ալեքսանդր Քեմուրջյանի որդին՝ Վլադիմիր Քեմուրջյանը:
Հանդես գալով ողջույնի խոսքով՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ իր համար մեծ պատիվ է բացել մեծ գիտնականի, ինժեների, քաղաքացու և հայի՝ Ալեքսանդր Քեմուրջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված համաժողովը:
«Մեզնից յուրաքանչյուրի կյանքի գնահատականն ի վերջո տալիս է պատմությունը: 100 տարին արդեն պատմություն է։ Լինում են դեպքեր, երբ ապրում ես կյանքդ, արածիդ կամ չարածիդ գնահատականը կա՛մ չի տրվում, կա՛մ սխալ է տրվում, միայն ժամանակն է, որ մաքրում է ամեն երկրորդականը և թողնում այն, ինչ կարևոր է, առանցքային է, արժեք է ներկայացնում պատմության համար: Մեծ պատիվ եմ համարում այսօր կանգնել այստեղ որպես հայ մարդ, հայ գիտնական, մեկը, ով գնահատում է ամենը, ինչ նոր է, ստեղծագործական է, որպես Հայաստանի Հանրապետության նախագահ և շնորհավորել բոլորիս այդ հանճարեղ մարդու 100-ամյակի առթիվ, մաղթել, որ նրա հետնորդները, մասնավորապես զավակը, շարունակեն նրա գործը, քանի որ Ալեքսանդր Քեմուրջյանի ժամանակը, լուսնագնացների ժամանակը, մարսագնացների ժամանակը դեռ նոր է գալիս»,- ասել է նախագահը:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը համաժողովը կարևորել է երիտասարդներին ոգեշնչելու, գիտության նկատմամբ հետաքրքրությունը խրախուսելու տեսանկյունից։
«Խորհրդանշական է գիտության և արվեստի միջազգային «STARMUS» 6-րդ փառատոնի մեկնարկային միջոցառումը սկսել՝ մեծարելով հայազգի գյուտարարին՝ Քեմուրջյանին, ում վաստակն անգնահատելի է համաշխարհային գիտության մեջ»,- ընդգծել է ԿԳՄՍ նախարարը և հավելել, որ 2022 թ.-ի սեպտեմբերին նախատեսվում է Հայաստանում կազմակերպել «STARMUS FESTIVAL VI. 50 տարի Մարսի վրա» փառատոնը՝ «50 տարի Մարսի վրա» խորագրի ներքո: Այն նվիրված կլինի Մարսի վրա առաջին վայրէջքի 50-ամյակին. 1971 թ.-ին Խորհրդային Միությունը Մարս է իջեցրել «Մարս-3» սարքը, որի մեջ էր գտնվում գիտնական-ինժեներ Ալեքսանդր Քեմուրջյանի «մարսագնացը»:
«Մեր մեծատաղանդ հայրենակցի պատվին կազմակերպվող այս միջոցառումը կարևորում եմ առաջին հերթին կրթական տեսանկյունից. այն հնարավորություն է գիտությունը այս կերպ ևս հանրահռչակելու, մեր սովորողներին վաղ տարիքից մոտիվացնելու, ներշնչելու, հայ դպրոցականին գիտությամբ վարակելու տեսանկյունից: Եվ մենք՝ որպես կրթության, գիտության և մշակույթի ոլորտները համակարգող գերատեսչություն, ասում ենք՝ մեր նպատակն ու առաքելությունն են հայ պատանուն, դպրոցականին ու երիտասարդին մշտապես ոգեշնչել գիտության ու գիտելիքի լույսով, խորապես ճանաչելի դարձնել մշակույթի ու արվեստի ճանապարհները, բարձրացնել կրթության տարածման և ուսումնառության մակարդակը: Այս առումով «STARMUS» փառատոնը լավագույն հնարավորություններից է այդ ճանապարհին, Քեմուրջյան գիտնականը՝ լավագույն օրինակներից մեկը: Սա է ուղին՝ ապահովելու, որ մեր սովորողների շարքերից դուրս գան ապագայի անվանի գիտնականները՝ Քեմուրջյանի նման հպարտություն պարգևելով մեր ժողովրդին»,- ընդգծել է Վահրամ Դումանյանը:
Համաժողովի ընթացքում Ալեքսանդր Քեմուրջյանի որդին՝ Վլադիմիր Քեմուրջյանը, ներկայացրել է անվանի գիտնականի կյանքն ու ժառանգությունը: Աշխարհի տարբեր երկրներից բանախոսները տեսակապի միջոցով զեկույցներ են ներկայացրել աստղագիտության, ատղաֆիզիկայի, տիեզերագնացության, այդ ոլորտներում գիտական վերջին ուսումնասիրությունների ու նվաճումների մասին: Կազմակերպվել է պանելային քննարկում «Տիեզերք և մարդկություն» թեմայով:
Համաժողովի շրջանակում տեղի է ունեցել նաև Ալեքսանդր Քեմուրջյանի 100-ամյակին նվիրված նամականիշի մարում։
ԲՏԱ նախարար Վահագն Խաչատուրյանը, «STARMUS» փառատոնի հիմնադիր տնօրեն Գարիկ Իսրայելյանը և Եվրոպական տիեզերական գործակալության նախկին գլխավոր տնօրեն Ժան Ժակ Դորդենը (Jean-Jacques Dordain) ճեպազրույցի ընթացքում ընդգծել են համաժողովի նշանակությունը և գալիք տարի Հայաստանում անցկացվելիք «STARMUS» փառատոնի կարևորությունը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Ողջույն գործընկերնե՛ր: Մի թեմա կա, որն այսօր դարձել է ընտանեկան «մարտերի» գլխավոր պատճառը: Մի կողմից՝ ունենք մեր ծնողների սերունդը, ում համար «դիպլոմը պետք է լինի» սկզբունքը սուրբ է: Նրանց համար…
Հարգելի՛ գործընկերներ, սիրով կլսեմ Ձեր կարծիքներն այս թեմայի վերաբերյալ , հետո կավելացնեմ պատրաստածս նյութը:Քանի որ սրա վերաբերյալ շատ մասնագետներ ունենում են հակասական կարծիքներ, տեսակետներ և մոտեցումներ, այդ պատճառով նախընտրում եմ…
Հարգելի՛ գործընկերներ, Ձեր քննարկմանն եմ ներկայացնում մի թեմա, որը, իմ համոզմամբ, միշտ կարևոր է եղել և առանցքային դեր է ունեցել մաթեմատիկայի և ԹԳՀԳ առարկաների ուսուցման գործընթացում: Նախագծային կամ հետազոտական աշխատանքների…
Շատերն ասում են. «ԻÕœնչ լավ է, ընդամենը երկու աշակերտ, գործդ ինչքաÕœն թեթև է»: Բայց մենք՝ մանկավարժներս, գիտենք՝ փոքրաթիվ դասարանը ոչ միայն առավելություն է, այլև հսկայական պատասխանատվություն և յուրահատուկ մարտահրավեր: Իմ…
Հարգելի՛ գործընկերներ, Առաջարկում եմ քննարկման թեմա՝ «Արդյո՞ք դասական գրականությունը դեռ խոսում է ժամանակակից պատանու հետ», որը հատկապես արդիական է հայոց լեզվի և գրականության դասավանդման համատեքստում: Ժամանակակից կրթական միջավայրում հաճախ ենք…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց