ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հայրենասիրական ոգով ու շնչով կիրակի

Հոկտեմբերի 18, 2021

Հոկտեմբերի 17-ը հայորդի Կարեն Գեդեոնի Գրիգորյանի մարտիրոսվելու օրն է:

2020 թվականի այս օրը տակավին երիտասարդ Կարենն ընկավ հանուն հայրենիքի՝ հայ-ադրբեջանական հակամարտության ժամանակ:

Կապանի N5 հիմնական դպրոցում նրան հիշում ու փառաբանում են, որպես համեստ ու կարգապահ շրջանավարտ, ազնիվ ու նվիրյալ, ընկեր, դաստիարակված ու պարտաճանաչ մարդ:

Դպրոցի 4-րդ «բ» դասարանը ստանձնել է հանուն հայրենիքի նահատակված շրջանավարտի մարտական ուղին անմահացնելու պարտավորվածությունը և դասվար Արևիկ Հայրապետյանն ու ողջ ծնողական կոլեկտիվն այս մեկ տարվա ընթացքում ամենայն նրբանկատությամբ կատարել են տարաբնույթ, բազմաբովանդակ հայրենասիրական ու նվիրական աշխատանքներ, որի արդյունքում դասարանը վաստակեց անվանակոչվելու իրավունք՝ իրենց ձեռքերով կառուցած «Անմահության պուրակում» տեղադրելով անվանացուցանակ:

Դպրոցի տնօրեն Սիրանուշ Հարությունյանն օրվա խորհուրդն ամփոփեց պաշտոնական հրամանագրում, որի համաձայն 4-րդ «բ» դասարանն անվանակոչվեց Կարեն Գրիգորյանի անունով:

 

Կապանի N 5 հիմնական դպրոց