ՀՀ կրթության և գիտության նախարարության և «Ազգային երգ ու պարի ակադեմիա» կրթամշակութային հիմնադրամի համատեղ նախաձեռնությամբ «Այբ» դպրոցում տեղի է ունեցել «Ազգային երգ ու պար» առարկայի վերապատրաստված ուսուցիչների հավաստագրերի հանձնման արարողությունը: Ներկաներին ողջունել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը` շնորհակալություն հայտնելով ուսուցիչներին` իրենց ընտրած ճանապարհի և գործունեության համար: «Շատերը «Ազգային երգ ու պար» առարկան դիտում են որպես արվեստի առարկա, այնինչ դրա փիլիսոփայությունն ու իմաստը շատ ավելի խորն են: Այս առարկան աշակերտների մոտ դաստիարակում է հայի ոգի, քաղաքացիական կեցվածք և արդեն դարձել է ինքնության մի մաս: Տարիներ առաջ «Կարին» համույթը կարևոր առաքելություն սկսեց` ազգային պարերը վերադարձնելու կենցաղ: Հետևաբար առարկայի ներդրումը, այսօրվա արարողությունը այդ շարժման տրամաբանական շարունակությունն են: Երկար տարիներ դպրոցից ակնկալվել է միայն գիտելիքի փոխանցում, սակայն կրթության առավել կարևոր գործոն է նաև դաստիարակությունը: Գիտելիքը ձեռքբերովի է, արժեհամակարգը` մնայուն: Եվ այդ արժեհամակարգի ձևավորումը նաև ձեզ վրա է, հարգելի ուսուցիչներ, որը «Ազգային երգ ու պար» առարկայի միջոցով անգնահատելի է»,-մասնավորապես նշել է Դավիթ Սահակյանը:
Վերապատրաստված ուսուցիչներին հավաստագրեր է հանձնել ԿԳ նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը: Միջոցառման շրջանակում տեղի է ունենցել նաև «Ազգային երգ ու պար» առարկայի վերապատրաստված ուսուցիչների հաշվետու համերգ:
Նշենք, որ «Ազգային երգ ու պար» առարկան ՀՀ հանրակրթական դպրոցներում ներդրվել է 2014-2015 ուսումնական տարվանից սկսած: Առարկայի ուսուցումն իրականացվում է 5-7-րդ դասարաններում՝ թվով 113 հանրակրթական դպրոցներում:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
«Իրավունքը՝ որպես պաշտպանիչ վահան» ·«â€‹Գիտեմ իմ իրավունքները․ պաշտպանված եմ»: ·«Մարդու իրավունքները վահան են ոչ թե ուժեղի, այլ արդարի ձեռքում»: ​Իրավունքը պաշտպանում է մարդուն կամայականությունից: Օրենքը սահմանում է սահմաններ և դառնում…
Հարգելի՛ գործընկերներ, Այսօր ուզում եմ խոսել մի բանի մասին, որի մասին սովորաբար լռում ենք մեթոդական միավորումների ժամանակ: Մենք բոլորս էլ ունենք այդ «բարդ» աշակերտը, ով չի լսում, խանգարում է, տեղից…
Հարգելի գործընկերներ,այսօր առավել քան երբևէ խնդիր է սովորողների ներգրավվածությունը դասապրոցեսին:Համացանցն ու սոցիալական ցանցերը երեխաներին սովորեցնում են շատ արագ մեծ ծավալի ինֆորմացիայի տիրապետել,որի արդյունքում նրաք, անկախ իրենց կամքից,այլևս դժվարանում են ջանք…
Պատմական դիլեման՝որպես ակտիվ ուսուցման մեթոդ Ժամանակակից ուսուցման մեջ կարևոր է ոչ միայն գիտելիքի փոխանցումը, այլև սովորողի մտածողության, հաղորդակցման և ինքնուրույն որոշումներ կայացնելու հմտությունների զարգացումը: «Պատմական դիլեմա» մեթոդը լիովին համապատասխանում է…
Հարգելի գործընկերներ, սիրելի դասվարներ, Բոլորս էլ գիտենք, որ տարրական դպրոցում երեխայի համար ուսուցչի խոսքը բացարձակ արժեք է: Մի անզգույշ «չես կարողանում»-ը կարող է տարիներով փակել երեխայի հետաքրքրությունը առարկայի հանդեպ, իսկ…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց