ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ԵՊՀ մանկավարժության ամբիոնը 100 տարեկան է

Հոկտեմբերի 13, 2021
Լուրեր կազմակերպություններից

Երևանի պետական համալսարանում տեղի է ունեցել ԵՊՀ մանկավարժության ամբիոնի հիմնադրման 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառում: Միջոցառմանը ներկա էր նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը:

Ամբիոնի հոբելյանին նվիրված միջոցառման շրջանակներում դասախոսները պարգևատրվել են համալսարանի արծաթե և բրոնզե մեդալներով, պատվոգրերով, ինչից հետո ցուցադրվել է մանկավարժության ամբիոնի գիտակրթական գործունեության, անցած 100-ամյա ուղու մասին պատմող փաստավավերագրական ֆիլմը:

ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի տնօրեն, մանկավարժության ամբիոնի վարիչ, մանկ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Նազիկ Հարությունյանը ներկայացրել է «Մանկավարժության ամբիոնի անցած 100-ամյա ուղին» խորագրով գիրքը, որն իր նկարազարդ էջերում ամփոփում է ամբիոնի 100-ամյա գործունեությունը: Նա ընդգծել է, որ գիտական գործունեության ողջ ընթացքում կենտրոնն իր առջև նպատակ է դրել պահպանել ավագ գործընկերների ստեղծած արժեքները, զարգացնել ու նոր որակի բարձրացնել մանկավարժության ամբիոնի գիտակրթական աշխատանքը: Պրոֆեսորը շեշտել է. «Այսօր մեծ հպարտությամբ կարող եմ ասել, որ մենք հավատարիմ ենք մնացել մեր մեծ առաքելությանը»:
Միջոցառման ընթացքում շնորհավորական ուղերձներ են հնչել Ավստրիայի Գրացի, Լեհաստանի Վարշավայի և Ժեշովի, ինչպես նաև ՌԴ Մոսկվայի պետական հոգեբանամանկավարժական համալսարաններից:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը ևս շնորհավորել է ամբիոնի 100-ամյակը և կարևորել ամբիոնի դերակատարությունը նորարարական գաղափարների տարածման և մանկավարժության զարգացման տեսանկյունից. «Մեր բուհական համակարգի ամենակարևոր գործը նոր սերունդ կրթելն է՝ կիրառելով նոր մոտեցումներ ու տեխնոլոգիաներ, քանի որ 20-րդ դարի կրթությունը էապես տարբերվում է նոր ժամանակների կրթությունից: Այն երկրները, որոնք կկարողանան կրթական համակարգը հարմարեցնել ժամանակի պահանջներին, կլինեն առաջամարտիկներ: Այս գործընթացը, որում անչափ կարևոր է մանկավարժների դերը, աստիճանաբար է կատարվում: Վստահ եմ, որ ԵՊՀ մանկավարժության ամբիոնը կունենա իր ներդրումը տվյալ գործում»:

ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը հոբելյանի առթիվ Նազիկ Հարությունյանին է նվիրել Արցախից բերված «Մոխանք Արևագորգ›› անունը կրող գորգ:

«Մանկավարժության ամբիոնը այն հիմնասյուներից է, որի վրա կառուցվել է համալսարանի հարյուրամյա պատմությունը: Մենք բոլորս մանկավարժներ ենք, մեր կյանքը նվիրել ենք մեր հայրերին ու պետությանն արժանի երիտասարդ սերնդի դաստիարակությանը: Այս գործում անգնահատելի է համալսարանի դերը»,- ասել է Հովհաննես Հովհաննիսյանը և հավելել, որ մանկավարժության ամբիոնն այսօր էլ շարունակում է լինել մանկավարժական առաջատար գաղափարների ներմուծողն ու նորարարը։

Միջոցառմանը «Լավագույն ուսանող» անվանակարգում խրախուսական պատվոգրեր են շնորհվել կենտրոնի երկու ուսանողի՝ բակալավրիատի «Սոցիալական մանկավարժություն» կրթական ծրագրի չորրորդ կուրսի ուսանողուհի Մարգարիտա Ոսկանյանին և մագիստրատուրայի «Կրթության կազմակերպում» կրթական ծրագրի երկրորդ կուրսի ուսանողուհի Մանե Ալեքսանյանին:
Միջոցառման ավարտին ցուցադրվել է ԵՊՀ մանկավարժության ամբիոնի՝ աշխարհով մեկ սփռված շրջանավարտների երախտագիտության խոսքերն ու շնորհավորանքներն ամփոփող տեսաֆիլմ, որից հետո հանդիսավոր միջոցառումը եզրափակվեց «Էլեգիա» երաժշտական քառյակի կատարումներով:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գեղագիտական դաստիարակությունը և  մաթեմատիկան

    Թեմայի հեղինակ՝ Armenuhi.72

    Մաթեմատիկայի դասաժամերին հաճախ հարկ է լինում թեորեմներ ապացուցել , խնդիրներ կամ օրինակներ լուծել գրատախտակին: Կախված այն բանից, թե մենք ինչպես ենք օգտագործում գրատախտակը, ստանում ենք տարբեր արդյունք-ներ: Օրինակ՝ գրատախտակը խնայողաբար…

  • «Թվային քաղաքացիական կրթության կարևորությունը»

    Թեմայի հեղինակ՝ Վիոլետա Կոստանդյան

    Հարգելի՛ գործընկերներ, ողջունում եմ ձեզ և հրավիրում քննարկման «Թվային քաղաքացիական կրթության կարևորությունը» թեմայի շուրջ: Արդի կրթական համակարգի անքակտելի մասն է կազմում թվային կրթությունը, քանզի մեդիա զարգացած դարաշրջանում այլ կերպ հնարավոր…

  • Ուղղագրական կարողությունների զարգացումը

    Թեմայի հեղինակ՝ Լարիսա Մկրտչյան

    Հարգելի՛ գործընկերներ, ողջունում եմ բոլորիդ և հրավիրում քննարկման <<Ուղղագրական կարողությունների զարգացումը և սխալների կանխումը վարժությունների ճանապարհով>> թեմայի շուրջ: Տարրական դպրոցի հիմնական խնդիրներից մեկը կրտսեր դպրոցականների գրավոր և բանավոր խոսքի զարգացումն…

  • Առցանց նյութեր, որոնք թեմայի դասավանդումը դարձնում են առավել մատչելի

    Թեմայի հեղինակ՝ Արմինե Ս․

    Ոչ մեկի համար այլևս գաղտնիք չէ, որ ԱԲ արդեն բոլոր բնագավառներում է, առավել ևս հանրակրթության: Բազմաթիվ գործիքներ դասը դարձնում են մատչելի, տեսանելի ու գրավիչ: Առավել հետաքրիր են ինտերակտիվ մոդելները: Ինճպե…

  • Բարեվարքությունը՝ որպես մանկավարժի նկարագրի հիմնասյուն

    Թեմայի հեղինակ՝ Նաիրա Մելիքյան

    Կրթական հաստատության աշխատողի բարեվարքությունը ենթադրում է պատշաճ վարքագիծ՝ համապատասխան ընդհանուր էթիկական արժեքներին, սկզբունքներին և նորմերին: Այն ապահովում է հանրության վստահությունը հանրակրթության բնագավառի և մանկավարժական աշխատողների նկատմամբ: Բարեվարքությունը սոսկ կանոնների հետևում…