ՀՀ կառավարության որոշմամբ վերաբաշխում է կատարվել 2021 թվականի պեբյուջեի մասին օրենքում, որը բխում է «Համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրում» դրամաշնորհային ծրագրի իրականացման պահանջներից:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից իրականացվող ծրագրի նպատակն է ուղղակի օժանդակություն տրամադրել դրամաշնորհառուին (ԿԳՄՍՆ)` ներառական կրթության համակարգի հզորացման համար: Ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության` երեխաների պաշտպանության ոլորտի բարեփոխումներին ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցության շրջանակում: ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ծախսերի փոխհատուցումը կազմում է 825 000.0 ԱՄՆ դոլար, դրամաշնորհառուի ներդրումը` 82 500.0 ԱՄՆ դոլար:
Ներառական կրթության համակարգի հզորացման ծրագիրը կաջակցի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ ընդարձակել ներառական կրթությունը բոլոր երեխաների համար: Ակնկալվում է, որ տվյալ բարեփոխման արդյունքում կդադարեցվի երեխաների հոսքը խնամքի և հատուկ կրթական կենտրոնացված շուրջօրյա հաստատություններ, երեխաները կվերաինտեգրվեն ընտանեկան միջավայրում, և կձևավորվեն այլընտրանքային ընտանեկան ու համայնքահեն սոցիալական և կրթական ծառայություններ՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների համար:
Երեխաների պաշտպանության համակարգի բարեփոխումների ներքո ՀՀ կառավարությանը տրամադրվող աջակցության շրջանակում ծրագիրը կապահովի հետևյալը՝
1) այլընտրանքային համայնքային ծառայությունները հասանելի են թիրախային հաստատություններից ընտանեկան միջավայր վերադարձած երեխաների համար,
2) հանրակրթությունը հասանելի է թիրախային համայնքներում բոլոր երեխաների համար,
3) թիրախային հատուկ կրթական և խնամքի հաստատությունների երեխաները վերամիավորվում են իրենց կենսաբանական ընտանիքների հետ կամ ինտեգրվում են ընտանեկան միջավայր (խնամակալական կամ խնամատար ընտանիք, կամ որդեգրում):
Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է առնվազն հինգ մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների վերանորոգում (ներառյալ թեքահարթակներ, հասանելի սանհանգույցներ, յուրաքանչյուր կենտրոնում ռեսուրս սենյակների վերանորոգում, կահույքի ու սարքավորումների տրամադրում), փոքրածավալ ենթակառուցվածքների հարմարեցում առավելագույնը 100 ընդունող հանրակրթական դպրոցներում (ներառյալ թեքահարթակներ, հասանելի սանհանգույցներ, յուրաքանչյուր դպրոցում մեկ ռեսուրս սենյակի վերանորոգում և սարքավորումների տրամադրում) և ծրագրի տարեկան աուդիտ:
2021 թվականի ընթացքում 174198.5 հազար դրամի շրջանակում նախատեսվում է իրականացնել՝
- ՀՀ Լոռու և Շիրակի մարզերում ներառական կրթություն իրականացնող 37 հանրակրթական դպրոցների և 2 մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների վերանորոգում (ներառյալ թեքահարթակներ, հասանելի սանհանգույցներ, յուրաքանչյուր դպրոցում մեկ ռեսուրս սենյակի վերանորոգում),
- ՀՀ Սյունիքի մարզի ներառական կրթություն իրականացնող 9 հանրակրթական դպրոցներին և 1 մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնին կահույքի և ուսումնական պարագաների տրամադրում,
Դրամաշնորհառուն ծրագրում կունենա ֆինանսական և բնաիրային ներդրում. տվյալ գործունեության համար ԱՄՆ ՄԶԳ տրամադրված ֆինանսավորման լրացման նպատակով դրամաշնորհառուն կտրամադրի հետևյալ ներդրումները՝ ըստ ծրագրի նպատակների`
ա. պետական ֆինանսավորում՝ մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների աշխատակազմի աշխատավարձերի, ստեղծված կենտրոնների էլեկտրաէներգիայի և այլ վարձավճարների համար,
բ. ՀՀ ԿԳՄՍՆ և նրա ենթակա կառույցների փորձագետների ծառայությունների ֆինանսավորում ծրագրի իրականացման ընթացքում,
գ. ՀՀ ԿԳՄՍՆ և նրա ենթակա կառույցների տարածքների տրամադրում՝ գրասենյակային աշխատանքի և համակարգող հանդիպումների համար:
Որոշմամբ նախատեսված են ՀՀ պետական 2021 բյուջեով հաստատված «Համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրում» դրամաշնորհային ծրագրի միջոցառումների և հոդվածների համապատասխան փոփոխություններ:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Ժամանակակից կրթական համակարգում սովորողի մոտիվացիան հանդիսանում է ուսուցման արդյունավետության առանցքային պայմաններից մեկը: Գիտելիքի փոխանցումը այլևս չի կարող լինել միակողմանի գործընթաց․ սովորողը պետք է դառնա ակտիվ մասնակից, համահեղինակ և հետազոտող: Ուստի…
Դիդակտիկ խաղերի տեսակները և կիրառումը մաթեմատիկայի դասերին Մանկավարժական պրակտիկայում առանձնացվում են մաթեմատիկայի դասաժամերին կիրառվող դիդակտիկ խաղերի դասակարգումներ՝ ըստ տարբեր հիմքերի: Դիտարկենք դրանցից մի քանիսը: Ըստ ուսումնական նպատակի դիդակտիկ խաղերը լինում…
Հարգելի գործընկերներ ,կիսվեք ձեր փորձով ,թե ինչպես եք նպաստում անգլերենի դասերին քննադատական մտածողության զարգացմամը Ես կայրծում եմ,որ քննադատական մտածողության զարգացումը կարելի է կազմակերպել հետևյալ եղանակներով և փորձում եմ զարգացնել հետևյալ…
Հարգելի գործընկերներ, ինձ հետաքրքիր է ձեր կարծիքը խաղերի կիրառման վերաբերյալ տարրական դասարաններում:Իմ կարծիքով խաղերի կիրառումը անգլերենի դասերին ոչ միայն հետաքրքիր է, այլ նաև արդյունավետ մեթոդ է սովորողների ներգրավվածությունն ու լեզվական…
<<Փոքր խնդիրներ լուծողն իրեն նախապատրաստում է մեծ ու դժվար խնդիրների լուծմանը>>: Ս․ Սոբոլև Արդի ժամանակաշրջանում յուրաքանչյուր անձ առօրյայում շարունակ առնչվում է ֆինանսական խնդիրների հետ, որոնց թվում առավել մեծ կենսական նշանակություն…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց