ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը «ՀայՓոստ»-ի հետ համատեղ իրականացնում է ձեռագիր նամակ գրելու մրցույթ Փոստի միջազգային օրվա շրջանակում:
Մրցույթն անցկացվում է 9-րդ և 10-րդ դասարանցիների համար, և նպատակն է դպրոցահասակների շրջանում խթանել, արդիականացնել նամակ գրելու մշակույթը, նպաստել համայնքներում մշակութային ժառանգության (նյութական և ոչ նյութական) պահպանությանը, դրա նկատմամբ հարգանքի և գնահատանքի ձևավորմանը, ճանաչելիության բարձրացմանը, ավանդույթների փոխանցմանը: Մրցութային փուլը մեկնարկել է հոկտեմբերի 9-ին, ավարտը՝ հոկտեմբերի 25-ին:
Մրցույթն անցկացվում է հետևյալ թեմաների շրջանակում՝ ըստ աշակերտի նախընտրության
1. նյութական մշակութային ժառանգություն (պատմաճարտարապետական հուշարձաններ` եկեղեցիներ, վանքեր, ամրոցներ, մատուռներ, սրբատեղիներ, խաչքարեր և այլն),
2. ոչ նյութական մշակութային ժառանգություն (ժողովրդական ստեղծագործություն` երգարվեստ, պարարվեստ, արհեստներ, հավատա¬լիքներ, ազգային ավանդական սովորույթներ, լեզու, բանահյուսություն, բարբառներ և խոսվածքներ, տոներ, ծեuեր և այլն),
3. իմ ընտանիքի ավանդույթը:
Մրցույթի վերջնարդյունքները կամփոփվեն նոյեմբերին ԿԳՄՍ նախարարության և «ՀայՓոստ» ՓԲԸ-ի կողմից:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի՛ գործընկերներ, Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում 11-րդ դասարանի անգլերենի Մարի հրատարակչության (30-34 էջեր) հիման վրա մշակված ուսումնական նյութը, որը միտված է բժշկական մասնագիտությունների և բարդ տերմինների յուրացմանը: Այս ռեսուրսը ներառում…
«Հայկ և Բել» առասպելը մեր ազգային ինքնության և ազատասիրական ոգու հիմնաքարերից է: Այս թեման աշակերտներին մատուցելիս կարևոր է ոչ միայն սյուժետային գծի փոխանցումը, այլև կերպարների խորքային հակադրության և գաղափարական շեշտադրումների…
​Տարրական դպրոցում Մայրենիի դասավանդման առանցքային ու գլխավոր խնդիրը սովորողներին կարդալ սովորեցնելն է: Սակայն «կարդալ» ասելով մենք չպետք է հասկանանք միայն տառաճանաչություն կամ տեքստի մեխանիկական վերարտադրություն: Իսկական ընթերցանությունը սկսվում է այն…
🚦 «Խոսում ենք ռուսերեն՝ խաղալով». «Լուսացույց» մեթոդի և Wordwall-ի կիրառումը ռուսաց լեզվի դասերին Հարգելի՛ գործընկերներ, Ռուսաց լեզվի դասավանդման ընթացքում հաճախ նկատում ենք, որ սովորողները գիտեն բառերը, հասկանում են քերականական կանոնները,…
Մաթեմատիկայի ուսուցման ժամանակակից մոտեցումները 7–9-րդ դասարաններում․ սովորողից՝ գիտելիքի սպառողից դեպի ակտիվ հետազոտող Ներածություն Ժամանակակից կրթության կարևորագույն խնդիրներից է սովորողների մաթեմատիկական մտածողության, տրամաբանական դատողության, խնդիրներ լուծելու և սեփական տեսակետը հիմնավորելու կարողությունների…