2016թ. դեկտեմբերի 27-ին Հրազդանի Վ. Սարոյանի անվան հ.11 հիմնական դպրոցի հատուկ կրթության ստորաբաժանման հյուրերն էին «Ռոսգոսստրախ» ապահովագրական գործակալության Հրազդանի մասնաճյուղի ներկայացուցիչները՝ իրենց տնօրեն Հովիկ Ավագյանի գլխավորությամբ:
Ապահովագրական գործակալության ղեկավարության և աշխատակիցների նպատակն էր հանդիպել հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաների հետ, ծանոթանալ նրանց հետ մոտիկից:
Ուշագրավ է, որ գործակալության աշխատակիցները ընտրել են իրենց շփումները հենց հատուկ խնամքի կարիք ունեցող աշակերտների հետ: Գործակալության Հրազդանի մասնաճյուղի տնօրենի խոսքով կարեկցանքը մարդկային արժանապատվության կարևոր մասերց է:
Հասարակության խնդիրներից է բարեգութ լինել նմանատիպ երեխաների նկատմամբ, սիրել նրանց և նրանց մեջ տեսնել հասարակության լիիրավ անդամին:
Իսկ մարդկային քնքշանքը կարող է վերադարձնել նրանց այն, ինչ կորցրել են:
Երեխաները, ծնողները և ուսուցիչները կարճ ժամանակահատվածում ծանոթացան իրենց նոր բարեկամների հետ, սիրեցին իրար՝ իրար մեջ գտնելով մարդուն, իսկական մարդուն, Աստծո ստեղծած մարդուն:
Միջոցառմանը մասնակցում էին նաև դպրոցի տնօրեն Մ. Զաքարյանը, փոխտնօրեն Հ. Հակոբյանը, ուսուցիչներ, ծնողներ:
Միջոցառումն ավարտվեց նվերների բաժանումով:
Շնորհակալություն ապահովագրական գործակալության և՛ ղեկավարությանը, և՛ աշխատակիցներին:
Կ. Ստեփանյան
Ժամանակակից կրթական համակարգի ամենամեծ մարտահրավերներից մեկը սովորողի մոտ ուսումնառության նկատմամբ հետաքրքրության և պատասխանատվության ձևավորումն է: Տարրական դպրոցում, որտեղ դրվում են երեխայի ինքնաճանաչման և աշխարհայացքի ձևավորման հիմքերը, ձևավորող գնահատումը դառնում է…
Գործնական օրինակներ Կենսաբանության դասերի համար 1. Առեղծվածային արկղիկ Թեմա՝ Ծածկասերմ (ծաղկավոր) բույսերի բազմացումը կամ Պտուղներ: Ընթացքը՝ Արկղիկի մեջ դրված են խնձոր, ընկույզ, սերմեր և ծաղիկ (կամ դրանց պլաստիկ մոդելները): Աշակերտները…
Ներածություն Ֆիզիկայի ուսուցման գործընթացում հաճախ առաջանում է խնդիր՝ ինչպես պարզ և պատկերավոր ներկայացնել ֆիզիկական մեծությունների միջև կախվածությունները և հատկապես այն իրավիճակները, երբ համակարգում առկա է անհայտ մեծություն: Սովորողների համար այդպիսի…
Հոգեբանների կարծիքով խաղը երեխայի հոգեկան գործառույթների զարգացման կարևոր միջոց է: Դա ինքնաարտահայտման , ինքնակայացման, ինքնակատարելագործման, աշխարհը և իրենք իրենց ճանաչելու հրաշալի միջոց է: Նախադպրոցականից կրտսեր դպրոցական տարիքին անցման ժամանակաշրջանը հագեցած…
Երաժշտություն առարկայի դերը և կարևորությունը աշակերտների համար Ուսուցչի համար մեթոդական հոդված (filedata/fetch?id=172695&d=1773332810) Ներածություն​ «Երաժշտություն» առարկան դպրոցում հաճախ ընկալվում է որպես «հանգստի ժամ» կամ «միջոցառումներին պատրաստվելու» գործիք, մինչդեռ այն համակողմանի կրթության…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց