Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը Մ. Նալբանդյանի անվան Շիրակի պետական համալսարանում կայացած հանդիպումից հետո այցելել է նաև ՀՀ պետական բուհերի՝ Գյումրիում գործող մասնաճյուղեր:
Նախարարի տեղակալն ու ԿԳՄՍՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Էդգար Ալեքսանյանը եղել են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղերում, ծանոթացել ուսումնական ենթակառուցվածքներին, հանդիպումներ ունեցել պրոֆեսորադասախոսական անձնակազմերի հետ: Բուհերի ներկայացուցիչները ներկայացրել են իրականացվող կրթական ծրագրերը և առանցքային խնդիրները:
QR գրադարան և բիզնես միջավայր ՀՊՏՀ մարզային մասնաճյուղում
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Կարեն Պետրոսյանը նախարարի տեղակալին ներկայացրել է բուհում մշակված «Կրթության 7Մ-երի» մեթոդը, որը հիմնվում է սովորողների մոտիվացիայի, միջավայրի բարելավման, ձևավորված կրթական մշակույթի, աշխատանքային նոր միջոցների ներգրավման և միջազգային ինտեգրացիայի խթանման վրա: Նշվել է, որ մասնաճյուղում սովորում է շուրջ 400 ուսանող` առկա և հեռակա բաժիններում: Նախարարության ներկայացուցիչները շրջայց են կատարել բուհում, ծանոթացել նորաբաց QR գրադարանին և ուսանողական բիզնես միջավայրին, որը նախատեսված է ուսումնական պրակտիկայի կազմակերպման համար։
Մեկ դասախոսին բաժին ընկնող ուսանողների միջին թիվը մտահոգիչ է
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Տիգրան Պետրոսյանը, ներկայացնելով բուհի խնդիրները, նշել է, որ առաջնայինը շենքային պայմանների բարելավումն է, որի համար լուրջ ներդրումներ են պահանջվում: Նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը փաստել է, որ այժմ քննարկվում է ներդրումային ծրագրի միջոցով կրթական պայմանների բարելավման ճանապարհներ գտնելու հարցը, կան նաև կոնկրետ առաջարկներ: Որպես խնդիր նշվել է նաև, որ պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյողում դասախոսների միջին տարիքը 54 է, ինչը մտահոգիչ է, քանի որ երիտասարդներին դասախոսական աշխատանքի հեռանկարը (հատկապես ինժեներության ասպարեզում) չի հրապուրում:
Անդրադառնալով բուհերի ֆինանսավորման վիճակի և դասախոսների աշխատավարձերի բարելավման հարցերին` Կարեն Թռչունյանն ընդգծել է, որ բուհերի կառուցվածքի և ֆինանսավորման գործող մոդելը չի ապահովում զարգացում:
«Խնդիրը ոչ միայն ֆինանսների սղությունն է, այլև դրանց արդյունավետ օգտագործումը: Այդ մասին է վկայում դասախոս-ուսանող հարաբերակցության ցուցանիշը, որի բարելավման համար պետությունը բարձրագույն կրթության ոլորտում վաղ թե ուշ ստիպված է լինելու գնալ խոշորացումների»,- նշել է նա:
Կարեն Թռչունյանի խոսքով` Հայաստանում մեկ դասախոսին բաժին ընկնող ուսանողների թիվը բավականին ցածր է` ի համեմատություն միջազգայնորեն ընդունված նորմատիվների:
Արվեստի կրթության ֆինանսավորումն առանձնահատուկ մոտեցում է պահանջում
Արվեստի բուհերի Գյումրու մասնաճյուղերի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում նույնպես արծարծվել են շենքային պայմանների, տեխնիկական բազայի և աշխատավարձերի բարձրացման հարցերը: Փոխնախարար Կարեն Թռչունյանը նշել է, որ սովորաբար բուհի ֆինանսավորումը կատարվում է՝ ըստ դասախոսների և ուսանողների թվաբանական հարաբերակցության, սակայն արվեստի բուհերի դեպքում այդ մոդելը կիրառելի չէ` հաշվի առնելով արվեստի կրթության առանձնահատկությունները: «Արվեստի դեպքում ֆինանսավորումը պետք է կատարել՝ ըստ մասնագիտությունների»,- փաստել է Կարեն Թռչունյանը:
Արվեստի բուհերը Գյումրիում տեղակայված են մեկ շենքում․ դրանք չունեն սպորտային դահլիճ, համերգային և թատերական դահլիճն ընդհանուր է, որը ճիշտ չէ, քանի որ առաջանում է ակուստիկայի խնդիր: Հաշվի առնելով, որ մասնաճյուղերում ուսման վարձն ավելի ցածր է, քան նույն բուհերի երևանյան գլխամասերում, այժմ ստեղծված է մի վիճակ, երբ պետությունն արվեստի կրթության համար մեկ ուսանողի հաշվով ավելի շատ է վճարում, քան սահմանված վարձավճարն է:
Հավելենք, որ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանի մարզային այցերը լինելու են շարունակական:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Հարգելի՛ գործընկերներ, «Շրջված դասարան» (Flipped Classroom) մոդելը կիրառելիս ես բախվեցի մի շատ կարևոր խնդրի. ծնողների ընկալմանը: Շատ ծնողներ կարծում են, որ եթե երեխան տանն է դիտում դասի տեսանյութը, ուրեմն ուսուցիչը…
Ժամանակակից լեզվակրթության ամենամեծ մարտահրավերներից մեկը ուսումնական խմբերի բազմամակարդակ բնույթն է: Միևնույն դասարանում հաճախ սովորում են աշակերտներ, որոնք ունեն լեզվական տարբեր պատրաստվածություն, բառապաշարի տարբեր պաշար և ընկալման արագություն: Այս պայմաններում ուսուցիչը…
Ուսումնական նախագիծ. «Հայկական գինին՝ որպես ազգային ինքնության խորհրդանիշ» Բաղադրիչ Նկարագրություն Թեմա Հայկական գինեգործություն Առարկա(ներ) Հայոց պատմություն, Անգլերեն Թիրախային դասարան 9-րդ դասարան Տևողություն և ժամկետ 15 շաբաթ (2025-2026
Արտադասարանական լեզվական խաղերը՝ որպես խոսքի զարգացմանը նպաստող հետաքրքիր միջոց, ներառում են տարբեր խաղեր ու վարժություններ, որոնք նպաստում են երեխաների և պատանիների լեզվական ունակությունների, մտածողության և խոսքի զարգացմանը: Այսպիսի խաղերը ոչ…
Կրթության մեջ լեզվաբառարանական զարգացման ու խոսքի հմտությունների բարելավումը հանդիսանում է կրթական համակարգի հիմնական բաղադրիչներից մեկը: Դպրոցական կրթության ընթացքում աշակերտների լեզվաբառարանական զարգացմանը մեծ ուշադրություն է դարձվում, քանի որ այն հանդիսանում է…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց