Հրազդանի հրշեջ փրկարարական ջոկատի ղեկավարությունը 2016թ. դեկտեմբերի 22-ին անակնկալ ուսումնական վարժանք էր նախատեսել Հրազդանի Վ. Սարոյանի անվան հ.11 հիմնական դպրոցում ՝արտակարգ իրավիճակների պայմաններում դպրոցի աշակերտության, անձնակազմի և փրկարարական ջոկատի պատրաստվածությունը ստուգելու նպատակով:
Պայմանական հրկիզվել է դպրոցի ինչ-որ մասնաշենք. ստեղծվել է արտակարգ իրավիճակ :
«Տուժածներին» ցույց է տրվում բժշկական առաջին օգնություն, պատգարակներով տեղափոխում, «վառվող» մասնաշենքի երկրորդ հարկի պատուհանից դուրս են բերում «տուժածներին», մարում հրդեհը:
Միջոցառումը ղեկավարում էին հրշեջ ջոկատի փրկարարական ջոկատի հրամանատար, փրկարարական ծառայության լեյտենանտ Հ. Վարդանյանը, դպրոցի զինղեկ Վ. Գալստյանը և դպրոցի տնօրեն Մ. Զաքարյանը, մասնակցում էին դպրոցի աշակերտները, ուսուցչական անձնակազմը, փրկարարներ, հրշեջներ:
Միջոցառումը ցույց տվեց, որ և՛ աշակերտները, և՛ ուսուցիչները, և՛ փրկարարական ջոկատի տղաները պատրաստ են արտակարգ իրավիճակներում կատարել իրենց պարտականությունները ժամանակին և արդյունավետ:
Միջոցառման ավարտին շնորհակալական խոսքով հանդես եկավ դպրոցի տնօրեն Մ. Զաքարյանը:
Լ. Պետրոսյան
ԴԱԿ
«Անհայտ բաղադրիչի գտնելը» թեմայի շրջանակում երկրորդ դասարանի սովորողների համար թղթից պատրաստել եմ դիդակտիկ մոդել՝ թվային բուրգ: Մոդելի միջոցով երեխաները ակնառու կերպով տեսնում են առաջադրանքի լուծման ամբողջ ընթացքը: Առանձին թղթե մոդելը…
Գրական ստեղծագործության ուսումնասիրությունը չպետք է սահմանափակվի միայն ընթերցանությամբ և բովանդակության վերաբերյալ հարցերին պատասխանելով: Կարևոր է, որ սովորողները կարողանան խորությամբ ընկալել բնագիրը, բացահայտել նրա գլխավոր ասելիքը, գաղափարական առանցքն ու հեղինակի ուղերձը,…
Գրականություն` առանց սահմանների. Ինչպե՞ս դասական տեքստերը դարձնել կենդանի և կիրառելի ապագայի քաղաքացու համար «Գրականությունը ժամանակի մեջ ճանապարհորդություն է, բայց նրա վերջնակետը միշտ մարդու սիրտն է»: Հաճախ մենք՝ հայոց լեզվի և…
Ինտերակտիվ մեթոդների դերը 4-րդ դասարանցիների քննադատական մտածողության եւ համագործակցային հմտությունների ձեւավորման գործում Բանալի բառեր: ինտերակտիվ մեթոդներ, 4-րդ դասարան, քննադատական մտածողություն, համագործակցություն, կրտսեր դպրոց, «6 մտածող գլխարկներ», փոխուսուցում: Ներածություն Հանրակրթության պետական…
Հարգելի գործընկեր, ուզում եմ խոսել մի թեմայի մասին, որը վստահ եմ կհետաքրքրի օտար լեզու դասավանդող ուսուցիչներին: Գաղտնիք չէ, որ ժամանակակից աշխարհում օտար լեզուների իմացությունը կարևոր դեր ունի անձի կրթական, մասնագիտական…