ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի գիտնականները մշակում են ոչ իմունոգեն, փոխպատվաստման պատրաստ սկաֆոլդներ կամ բջջային մատրիքսներ, որոնք կարող են օգտագործվել ռեգեներատիվ բժշկության մեջ՝ վնասված կամ ոչ ֆունկցիոնալ օրգանների, հյուսվածքների վերականգնման և փոխարինման համար:
Հետազոտություններն իրականացվում են Ֆիզիոլոգիայի ինստիտուտի իմունոլոգիայի և հյուսվածքային ինժեներիայի լաբորատորիայում՝ կենսաբանական գիտությունների թեկնածու Զարուհի Կարաբեկյանի գլխավորությամբ:
«Սկաֆոլդ ստանալու առաջին քայլը կենդանական հյուսվածքի ապաբջջայնացումն է՝ կենդանու հյուսվածքից բոլոր կենդանական բջիջների հեռացումը, որի արդյունքում մնում է թափանցիկ արտաբջջային մատրիքս կամ սկաֆոլդ։ Սկաֆոլդը հյուսվածքային ճարտարագիտության մեթոդներում օգտագործվող կառուցվածք է, որը ծառայում է որպես հենարան բջիջների համար՝ ապահովելով դրանց ամրանալու և գոյատևելու հնարավորությունը, նմանակելով և փոխարինելով նորմայում այդ բջջին շրջապատող արտաբջջային մատրիքսին: Բջիջներից ազատ մատրիքսը նյութակառուցվածքային կազմությամբ գրեթե չի տարբերվում կենդանիների և մարդկանց մոտ, որն էլ հնարավորություն է տալիս կենդանական աղբյուրներից ստացված սկաֆոլդը վերաբնակեցնել մարդկային բջիջներով և փոխպատվաստել հենց մարդուն»,- պարզաբանում է Զարուհի Կարաբեկյանը:
Ըստ նրա՝ փորձերում օգտագործվել են ինչպես առնետների, մկների, ճագարների, խոզերի, այնպես էլ մարդու հյուսվածքային նմուշներ․ «Փորձեր ենք իրականացրել՝ ստեղծելու մաշկի սկաֆոլդի անսահմանափակ և մատչելի աղբյուր հանդիսացող այլընտրանքային սկաֆոլդ՝ մաշկի փոխպատվաստման համար։ Ինչպես նաև փորձեր են արվում ամբողջական օրգանների ինժեներիայի ուղղությամբ՝ նպատակ ունենալով ստանալ ամբողջական լյարդ և երիկամ: Հետազոտություններն ունեցել են դրական ելք»:
Որպեսզի օրգանիզմը չվանի սկաֆոլդը փոխպատվաստման ժամանակ, այսինքն՝ տեղի չունենա օրգանիզմի կողմից փոխպատվաստուկի մերժում, պետք է, որ փոխպատվաստվող հյուսվածքի բջիջներն օժտված լինեն նույն մակերեսային սպիտակուցների խմբերով, ինչ ռեցիպիենտի բջիջները։ Այս նպատակով Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտում սկսել են ստեղծել հայկական պոպուլացիային բնորոշ մեզենքիմալ ցողունային բջիջների շտեմարան, որպեսզի հետագայում կարողանան տարբերակել ու կիրառել հետազոտական և կլինիկական նպատակներով՝ ընտրել պացիենտին համապատասխանող տեսակը և դրա միջոցով կառուցել փոխպատվաստվելիք հյուսվածքը։
«Մեր լաբորատորիայում փորձեր են արվում ստանալ մաշկի և սրտի փականի սկաֆոլդներ բիոտպագրության մեթոդով, որպեսզի ստացված արդյունքը համեմատենք բնական ծագում ունեցող սկաֆոլդների հետ և ընտրենք լավագույնը: Բացի դրանից՝ հետազոտել ենք բջիջների կուլտիվացման (պահման և աճեցման) համար մարդկային շիճուկի կիրառման հնարավորությունը: Բանն այն է, որ աշխարհում բջիջների կուլտիվացման համար մեծ մասամբ կիրառվում է կովի սաղմնային արյան շիճուկ՝ որպես սննդամիջավայր։ Լինելով կենդանական ծագման՝ այն պարունակում է ռիսկեր, որոնցից է կենդանական հիվանդությունների փոխանցումը։ Այդ պատճառով մարդկային բջիջների և հյուսվածքների կուլտիվացման համար որպես հնարավոր օպտիմալ այլընտրանք կարելի է դիտարկել մարդկային շիճուկի կիրառումը։ Մեր կողմից իրականացված փոխարինող շիճուկի հետազոտությունները ևս դրական ելք են ունեցել՝ ապահովելով բարձր էֆեկտիվություն: Աշխատանքները շարունակվում են էֆեկտիվության երկարաժամկետությունն ապահովելու ուղղությամբ»,- նշում է Զարուհի Կարաբեկյանը:
Կատարված հետազոտությունները ներկայացվել են տարբեր միջազգային համաժողովների ժամանակ։ Որպես համահեղինակ «Springer» հրատարակչությունում 2020 թվականին տպագրվել է «Հյուսվածքային ինժեներիա» գիրքը (հեղինակներ՝ Նարինե Սարվազյան (կ.գ.թ.), Զարուհի Կարաբեկյան (կ.գ.թ.), Հովհաննես Արեստակեսյան (կ.գ.թ.), Վահան Գրիգորյան, Վարդան Ավետիյան, Լիանա Հայրապետյան, Մարիամ Գրիգորյան, Աստղիկ Կարապետյան, Արտեմ Օգանեսյան, Արման Սիմոնյան, Աննա Սիմոնյան)։ Ինչպես նաև համատեղ ջանքերով տպագրվել է հոդված «Research on Biomedical Engineering» հեղինակավոր պարբերականում (https://doi.org/10.1007/s42600-021-00141-8) (հեղինակներ՝ Լիանա Հայրապետյան, Հովհաննես Արեստակեսյան (կ.գ.թ.), Անուշ Մարգարյան, Արտեմ Օգանեսյան, Վահան Գրիգորյան և Աստղիկ Կարապետյան):
Հետազոտություններն իրականացվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ՝ «Engineered skin via natural recourses» /Grant Number 18T-1F275/, «Generation of non-immunogenic Mesenchymal Stem Cells for Tissue Repair» /Grant Number 15T-1F359/ ծրագրերի, ինչպես նաև հայ-բելառուսական գիտական համագործակցությամբ ձեռք բերված դրամաշնորհի շրջանակում՝ «Biocompatibility of multicomponent allogeneic cells with decellularized liver scaffold», /Grant Number 18BL-028/:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական համակարգը վերջին…
Ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում` որպես ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաների ուսուցիչ: Բացի այդ, դասավանդում եմ python ծրագրավորման լեզու՝ <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Հարգելի գործընկերներ, Հայաստանի կրթական…
Հարգելի գործընկերներ, ես Լորետա Դումիկյանն եմ, դասավանդում եմ ավագ դպրոցում ԹԳՀԳ և մաթեմատիկա առարկաները, բացի այդ դասավանդում եմ python ծրագրավորման լեզուն <<Արհեստական Բանականություն սերունդ>> ծրագրի շրջանակում: Ուզում եմ քննարկել հետևյալ…
Ուսումնական նախագիծ I. Նախաբան Այս ուսումնական տարում մեր 10-րդ դասարանի սովորողների նախաձեռնությամբ մեկնարկեց մի նախագիծ, որը նպատակ ունի խորապես ուսումնասիրել քաղաքական գաղափարախոսությունների դերը՝ որպես քաղաքական դաշտը հասկանալու գործիք: Նախաձեռնության հիմնական…
Տեղեկատվական այս դարաշրջանում, երբ տեխնոլոգիաները արագությամբ փոխում են աշխարհը, մեր դասարանների դռները չեն կարող մնալ փակ նախորդ դարի համար: Հայկական կրթությունը, իր հարուստ պատմական ավանդույթներով, կանգնած է հզոր և անխուսափելի…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան