ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մոսկվայի գրքի միջազգային ցուցահանդեսի բացման ընթացքում տեղի է ունեցել «Գրքարվեստ» մրցույթի դափնեկիրների պարգևատրման արարողությունը

Հոկտեմբերի 4, 2021
Մշակութային լուրեր

2021 թվականի սեպտեմբերի 23-27-ը Հայաստանն առանձին տաղավարով մասնակցել է Մոսկվայի գրքի միջազգային ցուցա­հանդեսին: Ավանդական դարձած մասնակցությունն այս տարի նվիրված էր Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակին:

Ծրագրի առանցքային նպատակը հայ դասական և ժամանակակից գրականության և հայ գրողների հանրահռչակումն էր՝ ԱՊՀ երկրների տարածքում ամենահեղինակավոր գրքի ցուցահանդեսի շրջանակում:

Հայաստանի տաղավարում ցուցադրվել են վերջին երկու տարիներին Հայաստանում և արտերկրում հրատարակված գրքեր, այդ թվում՝ գեղարվեստական, արվեստաբանական, հանրագիտարանային, պատմական, ալբոմային գրականություն:

Ներկայացվել է «Հայ գրականությունը թարգմանություննե­րում» դրամաշնորհային ծրագիրը, որով ԿԳՄՍ նախարարությունն աջակցում է արտերկրի այն հրատարակչություններին, որոնք ցանկանում են իրենց երկրում օտար լեզվով հրատարակել հայ դասական և ժամանակակից գրականություն: Ցուցադրվել են նաև այդ ծրագրով վերջին երեք տարիներին արտերկրում լույս տեսած 40-ից ավելի գրքերը՝ 17 լեզվով:

Ցուցահանդեսի պաշտոնական բացմանը՝ սեպտեմբերի 24-ին, տեղի է ունեցել ԱՊՀ երկրների «Գրքարվեստ» մրցույթի դափնեկիրների պարգևատրման արարողությունը։ Նշենք, որ հայաստանյան հրատարակչությունների գրքերը ներկայացված էին մրցույթի 10 անվանակարգերում, որոնցից 8-ում արժանացել են մրցանակների։

Հայաստանից առցանց ձևաչափով պարգևատրման արարողությանը ելույթ են ունեցել մրցույթի հաղթող «Էդիթ Պրինտ» հրատարակչության ներկայացուցիչ Դավիթ Սամվելյանը, մրցույթի դափնեկիր «Զանգակ» հրատարակչության ներկայացուցիչ Սրբուհի Այդինյանը, «Արևիկ» հրատարակչության լույս ընծայած գրքի հեղինակ, ԱՊՀ երկրների «Գրքարվեստ» մրցույթի «Համագործակցություն» անվանակարգի մրցանակակիր Եվգենյա Էվոյանը:

Տեղեկացնենք, որ Մոսկվայի գրքի միջազգային ցուցահանդեսի շրջանակում ձեռք են բերվել համագործակցության վերաբերյալ պայմանավորվածություններ՝ Ռուսաստանի պետական գրադարանի, ինչպես նաև Ռուսաստանի, Իրանի, Արաբական Միացյալ Էմիրությունների մի շարք հրատարակչությունների, հեղինակների, գրական գործակալների հետ։ Մոսկվայի Սվիբլովո շրջանի գրադարանին և Մոսկվայի հյուսիս-արևելքի գրադարանների ֆոնդին Հայաստանի պատվիրակության կողմից փոխանցվել է հայագիտական գրականություն։

Այսօրինակ ցուցահանդեսները հնարավորություն են տալիս հրատարակչություններին և գրական գործակալներին ներկայացնելու Հայաստանում հրատարակվող գրքե­րը, գրողներին, գնելու և վաճառելու ստեղծագործողների հեղինակային իրավունքները:

Ցուցահանդեսի ավարտից հետո ներկայացված գրքերը ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը նվիրել է ՌԴ-ում ՀՀ դեսպանության գրադարանին:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…