Հոկտեմբերին ձևավորված Տավուշի մարզի Բերդավան և Հաղթանակ համայքների երեխաների շահերի պաշտպանության խմբի անդամների համար կազմակերպվեց նոր դասընթաց կարիքների գնահատման ու տվյալների հավաքագրման ու մշակման վերաբերյալ: Դասընթացի նպատակն էր ծանոթացնել հանրային ծրագրի կառուցվածքի ու իրագործման ճանապարհների, խնդիրների լուծման համար անհրաժեշտ հասարակական հարցումների պատրաստման ու մշակման եղանակներին ու գործիքակազմին: Ուսումնասիրելով ծրագրի բովանդակությունը և տարրերը, մասնակիցները ուրվագծեցին ծրագրի պատկերը դպրոցական ու համայքային հիմնախնդիրների տեսքով: Ուսուցանվեց նաև ծրագրի պլանավորման և հիմնահարցի բովանդակային վերլուծությունը «Հիմնախնդրի ծառ» վարժության միջոցով, որի շնորհիվ ցույց տրվեց պայմանական խնդրի առաջացման հիմքերը և հետևանքները: Խնդրի լուծման համար կարևոր էր նաև տվյալների հավաքագրման մեթոդոլոգիայի մասին ծանոթացումը և նպատակի սահմանումը, որը օգնեց մասնակիցներին հասկանալ,թե ինչու է անհրաժեշտ ճշմարիտ տվյալների հավաքումը թիրախ համայնքի բնակիչների ու որոշում կայացնողների շրջանում: Ուսուցանվեց հարցաթերթիկի կատուցվածքը, հարցումների տարբեր տեսակների , տեղեկատվության քանակական ու որակական մեթոդների առանձնահատկություններ մասին : Քանի որ մինչ այս կազմակերպված դասընթացների ընթացքում խումբն արդեն ներկայացրել էր խնդիրներ, հետևաբար գործնական աշխատանքների միջոցով մշակվեցին ամեն խնդրի համար համապատասխան հարցաթերթիկների նմուշներ: Դրանց օգնությամբ երեխաներն իրենց բնակության վայրերում հանրության շրջանում կիրականացնեն հարցումներ քաղաքացիների շրջանում՝ պարզելու բացահայտված խնդիրների վերաբերյալ դիրքորոշումները, կարծիքները, առաջարկությունները: Տվյալների մշակումից հետո կկազմվի շահերի պաշտպանության գործողությունների պլան:
Շահերի պաշտպանության խումբը, որը ներառում է նշյալ համայնքների մոտ 33 երեխա, դասընթացների միջոցով ձեռք են բերում գիտելիքներ ու հմտություններ՝ համայնքային նախագծեր և քաղաքացիական նախաձեռնությունների, քարոզարշավների ու այլ միջոցառումների իրականացման նպատակով, որոնցում կներգրավվեն նաև որոշում կայացնողներին ու հանրությանը: Ծրագիրն իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստան միջազգային կազմակերպության կողմից:
ՎՎՀ Իջևանի գրասենյակ
Հարգելի՛ գործընկերներ, Որպես տարրական դասարանների դասվար, դիմում եմ Ձեզ՝ մասնագիտական շատ հրատապ մի խնդրով, որի հետ, վստահ եմ, բախվում ենք գրեթե ամեն օր: Թվային տեխնոլոգիաների և կարճ տեսանյութերի դարաշրջանում, չափազանց…
Հարգելի՛ գործընկերներ, Որպես տարրական դասարանների դասվար, դիմում եմ Ձեզ՝ մասնագիտական շատ հրատապ մի խնդրով, որի հետ, վստահ եմ, բախվում ենք գրեթե ամեն օր: Ժամանակակից աշխարհում, որտեղ երեխաները շրջապատված են վառ,…
(filedata/fetch?id=172238&d=1772990445) Այս ուրախ պատկերը պատրաստել եմ ԱԲ գործիքների օգնությամբ՝ ցույց տալու համար, թե ինչպես կարելի է տեսողական հետաքրքիր կերպարներ ստեղծել դասն ավելի գրավիչ դարձնելու համար ​ Հարգելի՛ գործընկերներ, բոլորս էլ…
Վերջին տարիներին կրթության մեջ ավելի հաճախ ենք խոսում նախագծային աշխատանքի մասին՝ որպես ուսուցման արդյունավետ և ժամանակակից գործիք: Ի՞նչ առավելություններ ունի նախագծային աշխատանքը․ 1․Ակտիվ մասնակցություն – աշակերտը դառնում է ոչ թե…
Հարգելի՛ գործընկերներ, Որպես տարրական դասարանների դասվար, դիմում եմ Ձեզ՝ մասնագիտական և հոգեբանական առումով շատ հրատապ մի խնդրով, որի հետ, վստահ եմ, բախվում ենք գրեթե ամեն օր: Մենք բոլորս տիրապետում ենք…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց