«Ազգային վեպը հայր նախնիներից մեզ հասած սահմանադրության , հավատամքի սրբազան գիրք է»։
Լ․ Խեչոյան
Հայի տեսակի բնութագրում, ազգային դիմանկարի ստեղծում, ինքնաճաչում, հայ մարդուն ողջ գիտակցական կյանքում ուղեկցող բարոյական արժեքների գնահատում և վեհացում․ահա այն բարձր գաղափարները, որոնք գունի ու գծի, երգի ու բեմականացման, բանավեճի և սահիկահանդեսի միջոցով հաստատեցին Շիրակի մարզի Նոր Կյանքի միջնակարգ դպրոցի իններորդ դասարանի աշակերտները «Սասունցի Դավիթ» էպոսի ընդհանարացման և համակարգման դասաժամին (հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի՝ Լյուդմիլա Ներսիսյան)։
Խմբային հետազոտական մեթոդով համագործակցային ուսուցում կազմակերպելու նպատակով նախօրոք խմբերի բաժանված և առաջադրանքներ ստացած աշակերտները հանդես եկան անսովոր անմիջականությամբ և ոգևորությամբ։
Էպոսի հերսական ոգով ներշնչված՝ իններորդցիները երևակայորեն տեղափոխվեցին Արևմտյան Հայաստան, Սասուն գավառ և դյուցազներգության չորս ճյուղերի բեկումնային իրադարձությունները ներկայացնող բեմականացումներով հաստատեցին հայի անկոտրում ոգին և ազատաբաղձությունը՝ նորօրյա հերոսների անունների հիշատակմամբ։
Ապա էպոսից բերված վառ օրինակներով հաստատեցին հայրենապաշտության ոգեղեն արժեքների ՝ հայրենի խորհրդանիշների մասին իրենց ունեցած խոր և հաստատուն գիտելիքները։ Էպոսի տարբեր դրվագների նկարազարդումներն էլ առավել կենդանի և խոսուն դարձրին ասելիքը։
Ոսուցչուհին սահիկահանդեսի միջոցով ներկայացրեց՝ ինչ արտացոլում է գտել մեր ազգային վեպը արվեստի տարբեր ոլորտներում։ Հարցադրումների միջոցով առանձնակի մանրամասնությամբ մեկնվեց Է․ Իսաբեկյանի «Սասունցի Դավիթ» կտավը․ նպատակը ՝մեկ անգամ ևս պայծառ մտքով, խիզախ ու խրոխտ կերպարանքով Դավթի կերպարը իր սաների մեջ արթուն պահելու միտումն էր։
Էպոսի չորրորդ ճյուղն էլ որպես սպասում – հույսի ճյուղ մեկնաբանվեց ըստ Լ․ Խեչոյանի բանաձևի․ «Փակել մարմնի աչքը և բացել հոգունը, որովհետև ճշմարիտ և իրական լույսը տեսանելի է միայն հոգու ամենատես աչքով»։
Դասն ամփոփվոց այն վեհ գաղափարով , որ մեր էպոսը մեր նախնիների ուղերձն է, պատգամն է մեզ այս դժվարին ժամանակներում․ մեր ինքնությունը պահելու համար պետք է ամուր կառչենք մեր արմատներին, միշտ նորոգվենք բարոյապես և հույսով, մարդասիրությամբ լցված՝ պայքարենք մեր ինքնության համար։
Նելլի Ներսիսյան
«Հարգելի՛ գործընկերներ, «Շրջված դասարան» (Flipped Classroom) մոդելը կիրառելիս ես բախվեցի մի շատ կարևոր խնդրի. ծնողների ընկալմանը: Շատ ծնողներ կարծում են, որ եթե երեխան տանն է դիտում դասի տեսանյութը, ուրեմն ուսուցիչը…
Ժամանակակից լեզվակրթության ամենամեծ մարտահրավերներից մեկը ուսումնական խմբերի բազմամակարդակ բնույթն է: Միևնույն դասարանում հաճախ սովորում են աշակերտներ, որոնք ունեն լեզվական տարբեր պատրաստվածություն, բառապաշարի տարբեր պաշար և ընկալման արագություն: Այս պայմաններում ուսուցիչը…
Ուսումնական նախագիծ. «Հայկական գինին՝ որպես ազգային ինքնության խորհրդանիշ» Բաղադրիչ Նկարագրություն Թեմա Հայկական գինեգործություն Առարկա(ներ) Հայոց պատմություն, Անգլերեն Թիրախային դասարան 9-րդ դասարան Տևողություն և ժամկետ 15 շաբաթ (2025-2026
Արտադասարանական լեզվական խաղերը՝ որպես խոսքի զարգացմանը նպաստող հետաքրքիր միջոց, ներառում են տարբեր խաղեր ու վարժություններ, որոնք նպաստում են երեխաների և պատանիների լեզվական ունակությունների, մտածողության և խոսքի զարգացմանը: Այսպիսի խաղերը ոչ…
Կրթության մեջ լեզվաբառարանական զարգացման ու խոսքի հմտությունների բարելավումը հանդիսանում է կրթական համակարգի հիմնական բաղադրիչներից մեկը: Դպրոցական կրթության ընթացքում աշակերտների լեզվաբառարանական զարգացմանը մեծ ուշադրություն է դարձվում, քանի որ այն հանդիսանում է…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց