ՀՀ ԿԳՄՍ նախարարության, «Աուտիզմ» ազգային հիմնադրամի «Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոնի և «Ծնողազուրկ հայ երեխաների օգնության միություն (ՍՕԱՐ-Հայաստան)» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ հոկտեմբերի 1-ին կմեկնարկի «Կողք կողքի» երաժշտական ներառական արտ-փառատոնը։
Միջոցառումը կանցկացվի Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում: Բացի երաժշտական համերգային ծրագրից՝ այս տարի նախատեսվում է նաև փառատոնի մասնակից կենտրոնների սաների ձեռքի աշխատանքների ցուցահանդես (կավագործություն, գեղանկարչություն): Ծրագրում ներգրավված են Երևանի և մարզերի վերականգնողական կենտրոնների կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, երաժշտական կարողություններով երեխաներ և դեռահասներ: Ծրագրին կմասնակցեն հիսուն սան և քսան անվանի երաժիշտներ: Մասնակից երաժիշտներն են Ռուբեն Հախվերդյանը, Վահագն Հայրապետյանը, Միքայել Ոսկանյանը, «MVF band»-ը, «Nemra» երաժշտական խումբը, «Լավ Էլի» ռոք խումբը, «Hope for coffeе» երաժշտական խումբը, «Colors of music band»-ը, Անահիտ և Աննա Մխիթարյանները, Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի սաները:
Փառատոնի գլխավոր նպատակն է բացել հասարակության դռները կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների և դեռահասների առջև՝ հավասար պայմաններ ընձեռելով բոլորի համար, երաժշտության, արվեստի միջոցով ամրացնել կապը՝ երկու կողմերի համար ապահովելով մտքի, երևակայության փոխանակում, ձևավորել հանդուրժողականություն, ինչպես նաև հասարակության կողմից ճանաչված մարդկանց ներգրավվածության միջոցով հնարավորինս հանրայնացնել և տեղայնացնել ներառական մտածողությունը:
Փառատոնն անցկացվում է 2019 թ.-ից:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի՛ գործընկերներ, Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում 11-րդ դասարանի անգլերենի Մարի հրատարակչության (30-34 էջեր) հիման վրա մշակված ուսումնական նյութը, որը միտված է բժշկական մասնագիտությունների և բարդ տերմինների յուրացմանը: Այս ռեսուրսը ներառում…
«Հայկ և Բել» առասպելը մեր ազգային ինքնության և ազատասիրական ոգու հիմնաքարերից է: Այս թեման աշակերտներին մատուցելիս կարևոր է ոչ միայն սյուժետային գծի փոխանցումը, այլև կերպարների խորքային հակադրության և գաղափարական շեշտադրումների…
​Տարրական դպրոցում Մայրենիի դասավանդման առանցքային ու գլխավոր խնդիրը սովորողներին կարդալ սովորեցնելն է: Սակայն «կարդալ» ասելով մենք չպետք է հասկանանք միայն տառաճանաչություն կամ տեքստի մեխանիկական վերարտադրություն: Իսկական ընթերցանությունը սկսվում է այն…
🚦 «Խոսում ենք ռուսերեն՝ խաղալով». «Լուսացույց» մեթոդի և Wordwall-ի կիրառումը ռուսաց լեզվի դասերին Հարգելի՛ գործընկերներ, Ռուսաց լեզվի դասավանդման ընթացքում հաճախ նկատում ենք, որ սովորողները գիտեն բառերը, հասկանում են քերականական կանոնները,…
Մաթեմատիկայի ուսուցման ժամանակակից մոտեցումները 7–9-րդ դասարաններում․ սովորողից՝ գիտելիքի սպառողից դեպի ակտիվ հետազոտող Ներածություն Ժամանակակից կրթության կարևորագույն խնդիրներից է սովորողների մաթեմատիկական մտածողության, տրամաբանական դատողության, խնդիրներ լուծելու և սեփական տեսակետը հիմնավորելու կարողությունների…