Տավուշի մարզում գործող ԻՄՓԱՔԹ երիտասարդական ակումբների գործունեության մաս է կազմում միջհամայնքային նախաձեռնությունների կազմակերպումը: Արդեն մի քանի անգամ կազմակերպվել են մարզական, մշակութային և կրթական միջոցառումներ: Ազատամուտ, Խաշթառակ և Այգեհովիտ համայնքներում գործող ԻՄՓԱՔԹ ակումբները նախաձեռնեցին «Գիտելիքը միավորում է» միջակումբային ինտելեկտուալ խաղ-մրցույթը, որին մասնակցեցին 11 անդամ յուրաքանչյուր ակումբից։ Այն նաև միջհամայնքային ուսումանական ծառայության ծրագիր էր։ Խաղ-մրցույթը կազմված էր երեք փուլերից, որոնք ընդմիջվում էին ակումբների անդամների երաժշտական ներկայացումներով։ Մրցույթի հարցերը շոշափում էին զանազան բնագավառներ թե՛ դպրոցական դասընթացից, թե՛ տրամաբանական և ընդհանուր իմացական հարցեր։ Առաջին փուլում թիմերին տրվեցին հարցեր, որոնց համար նրանք ունեին պատրաստվելու մեկ րոպե ժամանակ։ Երկրորդ փուլում թիմերից մեկական մասնակիցներ փորձեցին մեկ րոպեի ընթացքում պատասխանել հնարավորինս շատ հարցերի՝ հավաքելով համապատասխան միավորներ: Իսկ երրորդ փուլում յուրաքանչյուր ակումբ մյուս երկու ակումբների համար պատրաստել էր մեկական հետաքրքիր հարց։ Պատասխանները գնահատվեցին ժյուրիի անդամների կողմից։ Խաղի վերաբերյալ իր տպավորություններով է կիսվում Ազատամուտի ԻՄՓԱՔԹ ակումբի անդամ, 15 ամյա Հրաչուհին. «Խաղին մասնակցելով՝ ամրապնդեցի գիտելիքներս: Հետաքրքիր էր խաղալ արդեն փորձառու թիմերի հետ: Կարծում եմ խաղը հետաքրքիր էր, քանի որ հարցերը կենտրոնացված չէին մի քանի առարկաների վրա, այլ ընդհանուր իմացական էին: Խաղի հիմքում ընկած էր թիմային աշխատանքը, որն իմ կարծիքով, կարևոր նախապայման է հաջողության հասնելու համար»։
Վերջում մասնակիցները և ակումբների առաջնորդները ՎՎՀ Իջևանի գրասենյակի կողմից ստացան շնորհակալագրեր և գրքեր՝ իրենց գիտելիքի անհուն ծովն առավել ընդարձակելու համար։
ԻՄՓԱՔԹ ծրագիրը մշակվել է Ռումինիայում` «Նոր Հորիզոններ» հիմնադրամի կողմից և Հայաստանում իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի կողմից: 2016թ. դրությամբ մոտ 33 ակտիվ ԻՄՓԱՔԹ ակումբներ էին գործում Հայաստանի 6 մարզերում, որոնք ունեն ավելի քան 500 անդամ: Նպատակն է համախմբել երիտասարդությանը ԻՄՓԱՔԹ խմբերում, աջակցել նրանց ձեռք բերել քաղաքացիական հասարակության և աշխատանքային շուկայում մրցունակ լինելու համար անհրաժեշտ կարողություններ: Այն ստեղծագործաբար միավորում է զվարճանքը, ուսուցումը և համայնքային ծառայությունը, նաև խրախուսում է երիտասարդներին` նրանց տրամադրելով սոցիալական, քաղաքական և տնտեսական կյանքում մասնակցելու անհրաժեշտ ունակություններ և կարողություններ:
Անի Միրզոյան
Ազատամուտի ԻՄՓԱՔԹ ակումբի առաջնորդ
Հարգելի՛ գործընկերներ, ժամանակակից կրթության կարևորագույն նպատակներից մեկը սովորողին ոչ միայն գիտելիք փոխանցելն է, այլև նրան ինքնուրույն սովորելու կարողություն ձևավորելը: Իմ մանկավարժական փորձը ցույց է տալիս, որ 3-րդ դասարանում կարևոր է…
Ժամանակակից կրթությունը մշտապես զարգանում է՝ իր հետ բերելով նոր տեխնոլոգիաներ և ուսուցման կազմակերպման արդյունավետ մեթոդներ: Այդ փոփոխությունների կարևոր մասն են կազմում արհեստական բանականության (ԱԲ) գործիքները, որոնք նոր հնարավորություններ են ստեղծում…
«Սոցիալական մեդիան՝ հնարավորություններ և մարտահրավերներ» Նպատակը Սեմինարի նպատակն է ներկայացնել սոցիալական մեդիայի դերը ժամանակակից կրթական գործընթացում, բացահայտել դրա ընձեռած հնարավորություններն ու առկա մարտահրավերները, ինչպես նաև քննարկել սոցիալական հարթակների արդյունավետ և…
Ամփոփում: Հոդվածում ներկայացվում են տարրական դպրոցում մակերեսի և դրա չափման միավորների ուսուցման մեթոդական առանձնահատկությունները: Մակերեսի գաղափարի ձևավորումը տարրական դասարաններում կարևոր նշանակություն ունի, քանի որ այն սովորողների մոտ զարգացնում է տարածական…
Հարգելի գործընկերներ, սիրով ներկայացնում եմ <<Աշխարհացույց>>-ի կիրառմամբ իմ կատարած հետազոտության արդյունքները,սիրով կլսեմ ձեր կարծիքները Հետազոտական աշխատանքը կատարել եմ 4-րդ դասարանում՝ մայրենի առարկայից: Դասարանում սովորում է 16 աշակերտ: Դասանյութը ոչ գրական…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց