ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի կողմից իրականացվող «Գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ» ծրագրի շրջանակում սեպտեմբերի 15-17-ը և սեպտեմբերի 22-24-ը ՀՀ Արարատի և Կոտայքի մարզային և համայնքային գրադարանների 45 աշխատողների համար անցկացվել են եռօրյա գործնական պարապմունքներ:
Պարապմունքները վարել են Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի փորձառու մասնագետները: Ծրագրում ներառված էին գրադարանային գործի տարբեր գործառույթների վերաբերյալ տեսական գիտելիքներն ամրապնդող գործնական պարապմունքներ և էքսկուրսիա գրադարանի բոլոր բաժիններով: Ավարտին մասնակիցները ստացել են վկայականներ:
Հիշեցնենք, որ այս դասընթացների մասնակիցներն առցանց ձևաչափով անցել են տեսական դասընթացի փուլը: Համավարակի տարածման կանխարգելման և արտակարգ դրության սահմանափակումներով պայմանավորված՝ 2020 թվականից ՀՀ ԿԳՄՍՆ աջակցությամբ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը «Գրադարանավարների վերապատրաստման դասընթացներ» ծրագիրն անցկացրել է հեռավար ձևաչափով՝ Շիրակի, Լոռու, Կոտայքի, Արմավիրի, Արարատի մարզերի և համայնքների գրադարանների աշխատակիցների համար:
Ծրագրում ներառված էին գրադարանային գործի բոլոր գործառույթների վերաբերյալ գիտելիքներ և գործնական հմտություններ՝ համապատասխան 12 թեմաներով: Դասընթացները վարել են հանրապետության փորձառու և առաջնակարգ մասնագետները:
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանն անդրադարձել է ծրագրի իրականացման կարևորությանը և նշել, որ վերապատրաստման դասընթացների տեսական և գործնական փուլերի արդյունքում գրադարանավարների ձեռք բերած գիտելիքները հնարավորություն են ընձեռում տիրապետելու մասնագիտական նոր հմտություններին, արդի գործիքակազմի կիրառմանն ու աշխատաոճին: Դասընթացն անցած գրադարանավարները ստացած գիտելիքներն ու հմտությունները նաև կփոխանցեն իրենց գործընկերներին՝ նպաստելով գրադարանային գործի զարգացմանն ու արդյունավետության բարձրացմանը:
«Ոլորտում վերապատրաստման ծրագրի անհրաժեշտությունը մեծ է, և մենք իրականացնում ենք այն փուլերով և մարզային ընդգրկվածությամբ: Պահանջարկը միայն մարզային և համայնքային գրադարաններով չի սահմանափակվում. նմանօրինակ վերապատրաստման դասընթացներով մշտապես հետաքրքրված են նաև դպրոցական գրադարանավարները: Սա կարևոր ազդակ է, ինչը փաստում է ծրագրի պահանջվածության և արդյունավետության մասին: Հատկանշական է, որ պետական այս ծրագիրը լինելու է շարունակական՝ ընդգրկելով նաև մյուս մարզերի ու համայնքների գրադարանները»,- նշել է Ռուզան Տոնոյանը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի՛ գործընկերներ, Տեխնոլոգիա առարկայի դասերը առանձնահատուկ հնարավորություն են տալիս սովորողների ստեղծագործական և գործնական կարողությունների զարգացման համար: Իմ դիտարկմամբ՝ այս դասերի ընթացքում սովորողների հետաքրքրությունը մեծապես պայմանավորված է այն հանգամանքով, թե որքանով…
Հարգելի գործընկերներ, Հաճախ ենք տեսնում աշակերտների, ովքեր ամբողջ գիշեր դաս են սովորում, բայց առավոտյան գրեթե ոչինչ չեն հիշում: Որպես կենսաբան՝ ես փորձում եմ նրանց բացատրել, որ ուղեղը սովորական «պարկ» չէ,…
ֆիզիկա առարկայի միջառարկայական կապերի համար լայն կիրառություն ունեցող թեմաներից է, որի միջոցով կարող ենք կապ հաստատել նաև հասարակագիտության հետ:
Ես առանձնացրել եմ թվային գործիքների կիրառման մի քանի կետեր, որոնք բարձրացնում են դասի որակը: ակնթարթային հետադարձ կապ և գնահատում լաբորատոր աշխատանքների վիզուալիզացում աշակերտների ներգրավվածություն Ես ֆիզիկայի դասերին կիրառում եմ օրինակ…
Նախագծային ուսուցման մեթոդը հասարակագիտության դասավանդման մեջ առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ առարկան ինքնին ուղղված է ոչ միայն գիտելիքի փոխանցմանը, այլև քաղաքացիական գիտակցության ձևավորմանը: Երբ աշակերտը պարզապես լսում է մարդու իրավունքների,…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց