Ինչպե՞ս կրթությունն ավելի մրցունակ դարձնել և դպրոցականների համար կանաչ լույս վառել դեպի մասնագիտական աշխարհ…
«Այբ» կրթական հիմնադրամն իր 15-ամյակի առթիվ մեկնարկում է «Այբ հիբրիդային կրթություն» ծրագիրը՝ անվճար կրթական հնարավորություն ընձեռելով 10-րդ դասարանցիների համար։ Այն կօգնի խորությամբ ուսումնասիրելու նախընտրելի բնագիտական առարկան, ձեռք բերելու նախագծերի կառավարման ու հետազոտական հմտություններ, սովորածը յուրացնելու գործնական աշխատանքով և կողմնորոշվելու մասնագիտության ընտրության հարցում։
«Այբ» հիբրիդային կրթությունը կոչված է ոչ թե փոխարինելու դպրոցական ծրագիրը, այլ լրացնելու հիմնական կրթությունը։ Ծրագիրը կիրառելու է հիբրիդային կրթության լավագույն միջազգային մոտեցումները՝ համադրելով առցանց և անցանց դասավանդումը։ «Այբ» հիբրիդային կրթությունը նախագծային է (project-based learning)։ Այն օգնում է իրական խնդիրների լուծման միջոցով խորացնելու գիտելիքները և համարվում լավագույն կրթական մոդելներից մեկն աշխարհում։ Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերից և Արցախից ընտրված աշակերտները մինչև 10 հոգանոց թիմերով աշխատելու են նախագծերի պատրաստման ուղղությամբ՝ իրենց ոլորտներում ճանաչված ու փորձառու մասնագետների ղեկավարությամբ։ Ծրագրի տևողությունը 18 ամիս է։
«Այբ» հիբրիդային կրթությունը ներառում է՝
Մասնակիցներն ընտրվելու են քննությունների և հարցազրույցների արդյունքում։ Ծրագրի գրանցումն արդեն բաց է հետևյալ հղումով։ Ծրագրի մասին հավելյալ մանրամասներ կարդացեք այստեղ։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Սիրելի՛ ուսուցիչներ, առաջարկում եմ քննարկել Google Doodle-ների կիրառումը դասապրոցեսում: Դրանք օգնում են տեսողականացնել պատմական իրադարձությունները և անհատների կենսագրությունները: Իմ առաջարկը. Սովորողներին հանձնարարել ստեղծել սեփական Doodle-ը (օր.՝ Կոմիտաս, Գրատպության տոն և…
Քննարկեք նորագույն տեխնոլոգիաների դերը: Օրինակ՝ ինչպես կարելի է AI գործիքներով մոդելավորել բջջի կառուցվածքը կամ կանխատեսել գենետիկական խաչասերումների արդյունքները:
Խաղը դպրոցում գիտելիքների մատուցման յուրահատուկ միջոց է:Այն թույլ է տալիս զուգակցել ուսուցումը զվարճանքի հետ:Եթե խաղը լավ է կազմակերպված,հորինված,ապա երեխան առանց երկմտելու մտնում է խաղի մեջ,փորձում է իր ուժերը հասակակիցների հետ,մրցում…
Գրականությունը` որպես ազգային ինքնության «ողնաշար» Ինչպե՞ս չդարձնել դասը ձանձրալի քարոզ: Հարգելի´ գործընկերներ, այսօր աշակերտների ինքնագիտակցության ձևավորման հարցում գրականության ուսուցիչը ստանձնել է ամենաբարդ դերը: Մենք պետք է ոչ միայն սովորեցնենք վերլուծել…
Ոչ ֆորմալ կրթությունը ուսուցման այն ձևն է, որը կազմակերպվում է դասական կրթական համակարգից դուրս, սակայն ունի որոշակի նպատակ և ծրագիր: Այն կարող է իրականացվել տարբեր միջավայրերում՝ դասընթացների, սեմինարների, ակումբների, կրթական…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց