T4 գլոբալ կազմակերպությունը, որը մեկ միասնական հարթակում միավորում է աշխարհի բոլոր դպրոցների ուսուցիչներին ու աշակերտներին, արդեն երկրորդ տարին անընդմեջ հոկտեմբեր ամսին կազմակերպում է համաշխարհային կրթական շաբաթ:
T4 կազմակերպության գլխավոր նպատակն է ամբողջ աշխարհում տարածել կրթական ոլորտի հաջողված փորձը, աշխատել մեկ միասնական թիմով և սերտ համագործակցություն ստեղծել ակտիվ, նախաձեռնող ու տարբեր մտածելակերպ ունեցող անհատների միջև: Այն նպաստում է աշխարհում կրթության որակի բարձրացմանն ու կատարելագործմանը:
Համաշխարհային կրթական շաբաթին մասնակցելու հայտեր են ներկայացրել աշխարհի հազարավոր դպրոցներ, որոնցից ընտրվել են միայն 100-ը: Վանաձորի Դ. Վարուժանի անվան թիվ 16 հիմնական դպրոցը ևս այս տարվա համաշխարհային կրթական շաբաթին մասնակցելու հայտ է ներկայացրել, բավարարել մրցույթի համար սահմանված չափանիշները և ընտրվել՝ մասնակցելու կրթական այդ իրադարձությանը։
Լինելով համաշխարհային կրթական շաբաթվա մասնակից առաջին դպրոցը Հայաստանի Հանրապետությունում՝ համաշխարհային կրթական շաբաթվա ընթացքում այն կներկայացնի 2019 թվականին դպրոցում իրականացված ամառային ճամբարի հաջողված փորձը: Ճամբարում ընդգրկվել են 6-ից 10 տարեկան դպրոցականներ։ Երեխաների համար ճամբարը եղել է անվճար: Նրանց հետ դպրոցի մանկավարժներն աշխատել են կամավորության սկզբունքով։ Ճամբարականների առօրյան դպրոցում սկսվել է առավոտյան ժամը 10։00-ին և ավարտվել 14։00-ին։
Օրվա ընթացքում նրանց անվճար սնունդ է տրամադրվել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից: Սնունդը պատրաստել են երեխաների՝ կամավորության սկզբունքով աշխատող ծնողները։ Ճամբարի աշխատանքներին աջակցել են նաև միջին դպրոցի մի խումբ աշակերտներ, ովքեր իրենց նախաձեռնությամբ հանդես են եկել որպես ջոկատավարներ: Ճամբարի ընթացքում աշակերտների հանգստի հետ մեկտեղ կազմակերպվել է աշակերտների ոչ ֆորմալ կրթություն, որն էլ լինելու է դպրոցի՝ համաշխարհային կրթական շաբաթին ներկայանալու հիմնական առանցքը։
Հավելենք, որ համաշխարհային կրթական շաբաթն անցկացվելու է հոկտեմբերի 3-8-ը։ Վանաձորի Դ. Վարուժանի անվան թիվ 16 հիմնական դպրոցը կներկայանա հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Ժամանակակից կրթության կարևորագույն խնդիրներից մեկը միայն գիտելիք փոխանցելը չէ, այլ երեխայի ամբողջական ձևավորումը՝ մտածող, համագործակցող, պատասխանատու և արժեքային համակարգ ունեցող անհատի դաստիարակումը: Այս գործընթացում խաղը դառնում է բացառիկ արդյունավետ մանկավարժական…
Ժամանակակից աշխարհի արագ փոփոխությունները, սոցիալ-տնտեսական խնդիրները և ծնողների զբաղվածությունը հանգեցրել են նրան, որ ընտանիքները երբեմն վերածվում են «հուզական սառնարանների», որտեղ երեխան չի ստանում բավարար ուշադրություն: Այս պայմաններում դպրոցի և մասնավորապես…
Ողջույն հարգելի գործընկերներ: Բոլորս էլ գիտենք, որ այսօր ուսուցիչը միայն գիտելիք փոխանցող չէ, այլ ֆասիլիտատոր (ուղղորդող): Մեր դերը սովորողի համար նպաստավոր միջավայր ստեղծելն է: Ներկայացնում եմ ԽԻԿ (Խթանում, Իմաստի ընկալում,…
Հարգելի՛ գործընկերներ, Եկեք մի պահ անկեղծ լինենք. մեր դպրոցական մշակույթում արմատացած մի կարծրատիպ կա՝ «ակտիվ աշակերտը լավագույն աշակերտն է»: Մենք սովոր ենք նրան, որ գիտելիքը պետք է լինի տեսանելի, բարձրաձայն…
Հարգելի՛ գործընկերներ, գիտեմ, որ բոլորիս համար ձևավորող գնահատումը երբեմն վերածվում է լրացուցիչ թղթաբանության: Բայց իմ 4-րդ դասարանում ես փորձարկեցի մի մեթոդ, որտեղ երեխաները նույնիսկ չեն զգում, որ գնահատվում են: Իմ…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց