Կապանի հ.13 հիմնական դպրոցում ամանորյա շունչը զգացվում էր տոնական տեսք ստացած միջանցքներից, դասարաններից: Հետաքրքրիր իրարանցումն հուշում էր, որ նախապատրաստվում է երեխաների համար ամենասպասված միջոցառումը՝ Ամանորի հանդեսը: Դեկտեմբերի 21-23-ը I-IX դասարանի աշակերտները իրենց մեծ և լուսավոր սրահներում սկսեցին Ամանորին նվիրված հույզերի ու երազների հեքիաթը:
Երեխաները ոչ միայն հմտորեն կարողացան ներկայացնել իրենց սովորած երգերն ու պարերը, ասմունքն ու դերախաղերը, այլ նաև հաճելի մթնոլորտ և ուրախ տրամադրություն ստեղծեցին իրենց ու հանդիսատեսի համար՝ արժանանալով գովեստի խոսքերի և ծափահարությունների:
Միջոցառումն արժևորվեց նաև նրանով, որ այն բացի գրական-գեղարվեստական հաջողված պատկերներից ունեցավ իմացական ու ճանաչողական նշանակություն: Միջավայրը լի էր տոնական քնքուշ ու նուրբ շնչով:
Տնօրենը իր ողջույնի խոսքում նշեց.
«Յուրաքանչյուր Ամանոր նոր մեկնարկի սկիզբ է ազդարարում, ես ցանկանում եմ, որ այդ մեկնարկը բոլորիս համար լինի հաջողակ ու խոստումնալից:
Տարեվերջի ու տարեմուտի այս օրերին ընդունված է ամփոփել անցնող տարին և գալիք տարվա համար բարեմաղթանքներ հղել, որոնք լի են նոր հույսերով ու սպասումներով: Անցնող տարին ճանապարհում ենք աշխատանքային հաջողություններով, շուրջտարյա անընդմեջ գործունեության հուսադրող արդյունքներով, և ոտք ենք դնում հաջորդ տարի` ավելի լավ ակնկակիքներով ու սեփական ուժերի հանդեպ ակնհայտ վստահությամբ: Թող 2017 թվականը լինի կայունության, նոր հաջողությունների և ձեռքբերումների տարի: Նոր տարին բոլորիս համար ոչ միայն ամենասիրված ու ամենասպասված, այլեւ ավանդական ու ընտանեկան տոն է: Մեր ԴՊՐՈՑՆ էլ մի մեծ ընտանիք է, որն իր մեջ կրում է ավանդական ընտանիքին հատուկ բարի կամեցողության, պատրաստակամության, աշխատասիրության ու հայրենասիրության բոլոր լավ որակները:
Շնորհավորում եմ, մաղթում ընտանեկան ջերմություն ու երջանկություն, առողջություն, աշխատանքային ու անձնական հաջողություններ»:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ:
ՄԿԱ փոխտնօրեն Ժաննա Վարդանյան
Համագործակցային ուսուցում Համագործակցային ուսուցման տեսակներից է խմբային աշխատանքը , որը կարևոր դեր ունի մաթեմատիկայի ուսուցման գործընթացում: Խմբային աշխատանքի կիրառումը մաթեմատիկայի դասերին ուղղված է մի քանի կարևոր նպատակների իրականացմանը․ զարգացնել տրամաբանական…
Հարգելի գործընկերներ սիրով ներկայացնում եմ իմ զեկույցի թեման: Մեծ հետաքրքրությամբ կսպասեմ ձեր դիտարկումներին: Ներածություն Շախմատը դպրոցական կրթության մեջ կարևոր դեր ունի սովորողների մտավոր կարողությունների զարգացման գործում: Այն նպաստում է տրամաբանական…
«Հարգելի՛ գործընկերներ, այսօր միայն գիտելիք տալը բավարար չէ: Ամենակարևորը երեխային «սովորել սովորեցնելն» է կամ մետաճանաչողությունը: Սա օգնում է աշակերտին գիտակցել իր ուժեղ կողմերը և կառավարել իր մտածողությունը: Իմ 4-րդ դասարանի…
«Գործընկերներ, հաճախ լսում ենք, որ աշակերտները տարբերակում են «հումանիտար» և «բնագիտական» ուղղությունները: Ի՞նչ եք կարծում, հնարավոր է՞, օրինակ, Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» ստեղծագործությունը վերլուծել կենսաբանի աչքերով (էկոհամակարգ, տեսակների պայքար)…
«Հարգելի՛ գործընկերներ, որպես մանկավարժներ՝ մենք հաճախ ստանձնում ենք «դասի դիրիժորի» դերը՝ կառավարելով ամեն մի վայրկյանն ու գործողությունը: Սակայն ժամանակակից կրթական միտումները մեզ հուշում են անցում կատարել դեպի Սովորողի գործակալություն (Student…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց