ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ
ԱԲ
ՈՒՂԵՑՈՒՅՑ

«Հայաստան-Ֆրանսիա. մշակութային երկխոսություն». Գյումրիում, Վանաձորում և Երևանում կցուցադրվեն Գառզուի և Ժանսեմի գրաֆիկական աշխատանքները

Սեպտեմբերի 24, 2021
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության աջակցությամբ, Երևանի «Ժամանակակից արվեստի թանգարանի» նախաձեռնությամբ «Եվրոպական ժառանգության օրերի» շրջանակում՝ սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 24-ը կանցկացվի «Հայաստան-Ֆրանսիա. մշակութային երկխոսություն» խորագրով ցուցահանդեսը: Հանրությանը կներկայացվեն համաշխարհային ճանաչում ունեցող ֆրանսահայ անվանի արվեստագետներ Գառզուի (Գառնիկ Զուլումյան, 1907–2000 թթ.) և Ժանսեմի (Հովհաննես Սեմերջյան, 1920–2013 թթ.) գրաֆիկական աշխատանքները: Ցուցադրությունը տեղի կունենա ֆրանսահայ երգահանների և կոմպոզիտորների (Շ. Ազնավուր, Մ. Լեգրան, Ժ. Գարվարենց) ստեղծագործությունների ուղեկցությամբ:

Ցուցահանդեսի ընթացքում նաև կցուցադրվի հայ-ֆրանսիական մշակութային բազմամյա կապերի և արվեստագետների կյանքն ու գործունեությունը ներկայացնող ֆիլմ (հեղինակ` Արամ Սուքիասյան):

ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության աջակցությամբ կհրատարակվի ցուցահանդեսի երկլեզու (հայերեն, ֆրանսերեն) պատկերագիրքը, որի շնորհանդեսը տեղի կունենա հոկտեմբերի 17-ին, Երևանում կայանալիք ցուցահանդեսի բացմանը:

Ցուցադրությունները կիրականացվեն սեպտեմբերի 25-28-ը Գյումրիի «Ժողովրդական ճարտարապետության, քաղաքային կենցաղի և ազգային ճարատարապետության թանգարանում» (Ձիթողցոնց տուն-թանգարան), հոկտեմբերի 1-4-ը Վանաձորի Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարանում, հոկտեմբերի 17-24-ը Երևանում՝ «Առնո Բաբաջանյան» համերգասրահի վերաբացված սրահում:

Գյումրիում ցուցահանդեսի բացման հանդիսությունը տեղի կունենա «Ժողովրդական ճարտարապետության, քաղաքային կենցաղի և ազգային ճարատարապետության թանգարանում» սեպտեմբերի 25-ին: Նշենք, որ Գյումրիում բացման արարողության ընթացքում ելույթ կունենա «Կադանս» երաժշտախումբը (գեղարվեստական ղեկավար` Հակոբ Ջաղացպանյան): Ծրագրում` Շ. Ազնավուր, Մ. Լեգրան, Ժ. Գարվարենց և այլն:

Բացման հանդիսություններ տեղի կունենան նաև Վանաձորի Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարանում, հոկտեմբերի 1-ին և Երևանում` «Առնո Բաբաջանյան» համերգասրահի նորաբաց ցուցասրահում, հոկտեմբերի 17-ին: Բացման արարողությունների սկիզբը` ժամը 15:00-ին:

Տեղեկացնենք նաև, որ նախագծի շրջանակում կանցկացվի՝ «Մենատիպ և խառը տեխնիկա. ստեղծագործենք միասին» աշխատարանը, որը կվարի արվեստաբան, նկարիչ, «Ժամանակակից արվեստի թանգարանի» ցուցահանդեսային բաժնի ղեկավար Լուսինե Նաղդալյանը:

Աշխատարանը տեղի կունենա սեպտեմբերի 26-ին՝ Գյումրիի «Ժողովրդական ճարտարապետության, քաղաքային կենցաղի և ազգային ճարատարապետության թանգարանում» և հոկտեմբերի 2-ին` Վանաձորի Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարանում: Սկիզբը` ժամը 13:00-ին:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ինչպես արդյունավետ օգտագործել բժշկական բառապաշարը 11-րդ դասարանում

    Թեմայի հեղինակ՝ Հերմինե Հայրապետյան

    Հարգելի՛ գործընկերներ, Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում 11-րդ դասարանի անգլերենի Մարի հրատարակչության (30-34 էջեր) հիման վրա մշակված ուսումնական նյութը, որը միտված է բժշկական մասնագիտությունների և բարդ տերմինների յուրացմանը: Այս ռեսուրսը ներառում…

  • «Հայկ և Բել » առասպելի ուսուցումը

    Թեմայի հեղինակ՝ Margarit Tangyan

    «Հայկ և Բել» առասպելը մեր ազգային ինքնության և ազատասիրական ոգու հիմնաքարերից է: Այս թեման աշակերտներին մատուցելիս կարևոր է ոչ միայն սյուժետային գծի փոխանցումը, այլև կերպարների խորքային հակադրության և գաղափարական շեշտադրումների…

  • Գիտակցված ընթերցանության ձևավորումը և որակական հատկանիշները տարրական դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Նարինե Գրիգորյան

    ​Տարրական դպրոցում Մայրենիի դասավանդման առանցքային ու գլխավոր խնդիրը սովորողներին կարդալ սովորեցնելն է: Սակայն «կարդալ» ասելով մենք չպետք է հասկանանք միայն տառաճանաչություն կամ տեքստի մեխանիկական վերարտադրություն: Իսկական ընթերցանությունը սկսվում է այն…

  • «Խոսում ենք ռուսերեն՝ «Լուսացույց» մեթոդով և Wordwall-ով»

    Թեմայի հեղինակ՝ animatinan@gmail.com

    🚦 «Խոսում ենք ռուսերեն՝ խաղալով». «Լուսացույց» մեթոդի և Wordwall-ի կիրառումը ռուսաց լեզվի դասերին Հարգելի՛ գործընկերներ, Ռուսաց լեզվի դասավանդման ընթացքում հաճախ նկատում ենք, որ սովորողները գիտեն բառերը, հասկանում են քերականական կանոնները,…

  • Մաթեմատիկայի ուսուցման ժամանակակից մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Armenuhi.72

    Մաթեմատիկայի ուսուցման ժամանակակից մոտեցումները 7–9-րդ դասարաններում․ սովորողից՝ գիտելիքի սպառողից դեպի ակտիվ հետազոտող Ներածություն Ժամանակակից կրթության կարևորագույն խնդիրներից է սովորողների մաթեմատիկական մտածողության, տրամաբանական դատողության, խնդիրներ լուծելու և սեփական տեսակետը հիմնավորելու կարողությունների…