ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ
ԱԲ
ՈՒՂԵՑՈՒՅՑ

Հայաստանը կմասնակցի Մոսկվայի գրքի միջազգային ցուցահանդեսին

Սեպտեմբերի 23, 2021
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

2021 թվականի սեպտեմբերի 23-27-ը Հայաստանն առանձին տաղավարով կմաս­նակցի ԱՊՀ երկրների տարածքում ամենահեղինակավոր և ծավալով ամենամեծ Մոսկվայի գրքի միջազգային ցուցա­հանդեսին:

Ավանդական դարձած մասնակցությունն այս տարի նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակին: Ծրագրի նպատակն է հայ գրականությունը և հայ գրողներին հանրահռչակելը, մեր երկրի սահմաններից դուրս հայտնի դարձնելը, գրականությամբ երկրի ճանաչելիության մակարդակի բարձրացումը:

Ցուցահանդեսին կներկայացվեն վերջին երկու տարիներին Հայաստանում և արտերկրում հրատարակված գրքեր, այդ թվում՝ գեղարվեստական, մասնագիտական, արվեստաբանական, հանրագիտարանային, պատմական, ալբոմային գրականություն: Կներկայացվի նաև «Հայ գրականությունը թարգմանություննե­րում» դրամաշնորհային ծրագիրը, որով ԿԳՄՍ նախարարությունն աջակցում է արտերկրի այն հրատարակչություններին, որոնք ցանկանում են իրենց երկրում օտար լեզվով հրատարակել հայ դասական և ժամանակակից գրականություն: Կներկայացվեն նաև այդ ծրագրով վերջին երեք տարիներին արտերկրում լույս տեսած 40-ից ավելի գրքերը՝ 17 լեզվով:

Ռուսաստանյան պատմագիտական հանրության նախագահ, ՌԴ գրականության, գրահրատարակչության և ընթերցանության կազմակերպական կոմիտեի նախագահ Ս․ Ե․ Նարիշկինի ղեկավարմամբ և համակարգմամբ հրատարակության է նախատեսվում ԱՊՀ երկրների ժողովուրդների գրականության բազմահատոր անթոլոգիա: Մոսկվայի գրքի միջազգային ցուցահանդեսի ընքացքում տեղի կունենան աշխատարան-քննարկումներ, որոնց նպատակն այդ հրատարակությունների պատշաճ կազմումն ու լույսընծայումն է: Այդ նախաձեռնության իրականացման համար ձևավորված խմբագրակազմի աշխատանքներին մասնակցելու համար Հայաստանից ևս ՌԴ կմեկնի խմբագիր-փորձագետ:

Ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությունը նախատեսված է սեպտեմբերի 24-ին: ՀՀ տաղավարը կներկայացնեն «ՀՀ Շիրակի մարզային գրադա­րան» ՊՈԱԿ-ի տնօրեն Գևորգ Ամիրյանը, «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ի գրականության հանրահռչակման բաժնի վարիչ Արևիկ Քամալյանը, Եր­ևանի «ԴՈՄ ՄՈՍԿՎԻ» կենտրոնի աշխատակից Սվետլանա Սահակյանը:

Այսօրինակ ցուցահանդեսները հնարավորություն են տալիս հրատարակչություններին և գրական գործակալներին ներկայացնելու Հայաստանում հրատարակվող գրքե­րը, գրողներին, գնելու և վաճառելու ստեղծագործողների հեղինակային իրավունքները:

Ցուցահանդեսի ավարտից հետո ներկայացված գրքերը ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը կնվիրի Մոսկվայում ՀՀ դեսպանության գրադարանին:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Թվային բուրգ․ տեսանելի լուծում՝ տրամաբանական մտածողության միջոցով

    Թեմայի հեղինակ՝ Մարիամ Մատինյան

    «Անհայտ բաղադրիչի գտնելը» թեմայի շրջանակում երկրորդ դասարանի սովորողների համար թղթից պատրաստել եմ դիդակտիկ մոդել՝ թվային բուրգ: Մոդելի միջոցով երեխաները ակնառու կերպով տեսնում են առաջադրանքի լուծման ամբողջ ընթացքը: Առանձին թղթե մոդելը…

  • Գրական ստեղծագործության բազմակողմանի ընկալումը՝ դերային հարցազրույցի միջոցով

    Թեմայի հեղինակ՝ Մարիամ Մատինյան

    Գրական ստեղծագործության ուսումնասիրությունը չպետք է սահմանափակվի միայն ընթերցանությամբ և բովանդակության վերաբերյալ հարցերին պատասխանելով: Կարևոր է, որ սովորողները կարողանան խորությամբ ընկալել բնագիրը, բացահայտել նրա գլխավոր ասելիքը, գաղափարական առանցքն ու հեղինակի ուղերձը,…

  • Գրականություն`առանց սահմանների

    Թեմայի հեղինակ՝ Տաթուշ

    Գրականություն` առանց սահմանների. Ինչպե՞ս դասական տեքստերը դարձնել կենդանի և կիրառելի ապագայի քաղաքացու համար «Գրականությունը ժամանակի մեջ ճանապարհորդություն է, բայց նրա վերջնակետը միշտ մարդու սիրտն է»: Հաճախ մենք՝ հայոց լեզվի և…

  • Ինտերակտիվ մեթոդների դերը

    Թեմայի հեղինակ՝ Anna Babayan

    Ինտերակտիվ մեթոդների դերը 4-րդ դասարանցիների քննադատական մտածողության եւ համագործակցային հմտությունների ձեւավորման գործում Բանալի բառեր: ինտերակտիվ մեթոդներ, 4-րդ դասարան, քննադատական մտածողություն, համագործակցություն, կրտսեր դպրոց, «6 մտածող գլխարկներ», փոխուսուցում: Ներածություն Հանրակրթության պետական…

  • Օտար լեզվի դասավանդման մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Սիրանուշ Մելքոնյան

    Հարգելի գործընկեր, ուզում եմ խոսել մի թեմայի մասին, որը վստահ եմ կհետաքրքրի օտար լեզու դասավանդող ուսուցիչներին: Գաղտնիք չէ, որ ժամանակակից աշխարհում օտար լեզուների իմացությունը կարևոր դեր ունի անձի կրթական, մասնագիտական…