Լճաշեն գյուղի Ա.Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի շրջանավարտ առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլի 1-ին կարգի դիպլոմակիր, անվանական կրթաթոշակառու Նարե Խանդանյանը «Հայոց լեզու» և «Հայոց պատմություն» առարկաներից վաստակեց 20 միավոր և անվճար ուսուցման մրցույթի արդյունքներով 40 միավորով ընդունվեց ԵՊՀ-ի «Իրավագիտություն» ֆակուլտետ:
2020-2021 ուսումնական տարվա դպրոցի շրջանավարտներից 15-ը ընդունվել է Պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ:
Ռոզա Կարապետյանն անվճար մրցույթի արդյունքներով ընդունվեց ԵՊՀ-ի «Ֆիզիկայի» ֆակուլտետ, իսկ Գարիկ Մարգարյանը՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի «Ռոբոտաշինության» ֆակուլտետ:
Շնորհավորում ենք մեր շրջանավարտներին, նրանց ուսման մեջ մաղթում նորանոր նվաճումներ ու բարձունքներ:
Եղե՛ք արժանապատիվ ուսանող, ամենուր բարձր պահե՛ք մեր դպրոցի, Լճաշեն համայնքի և Գեղարքունիքի մարզի պատիվը:
Լճաշենի միջնակարգ դպրոց
Մշակութային ժառանգությունը ազգային ինքնության հիմնասյուներից է: Անգլերենի և այլ առարկաների դասավանդման շրջանակում այն կարող է դառնալ ոչ միայն լեզվական, այլև արժեքային կրթության հզոր գործիք: Սիրով հրավիրում եմ Ձեզ մասնակցելու այս…
Գլոբալացման և թվայնացման պայմաններում անգլերենը ձևավորվել է որպես միջազգային հաղորդակցության, գիտության և բարձրագույն կրթության գերակա լեզու: Այն ոչ միայն տեղեկատվության փոխանցման միջոց է, այլև գիտելիքի ստեղծման և տարածման հիմնական հարթակ:…
Հարգելի գործընկերներ, Ուզում եմ մի հարց բարձրացնել, որն ամեն օր տեսնում ենք մեր դասարաններում: Հաճախ աշակերտի համար դասի նպատակը դառնում է ոչ թե թեման հասկանալը, այլ լավ գնահատական ունենալը: Մենք…
Հանրակրթության նոր չափորոշիչը (ՀՊՉ) տարրական դպրոցում շեշտադրումը տեղափոխում է «ի՞նչ սովորեցնել»-ից դեպի «ինչպե՞ս սովորեցնել», որպեսզի ձևավորվեն անհրաժեշտ կարողունակությունները: Այս համատեքստում գործիքակազմի ճիշտ ընտրությունն առանցքային է: Ահա այն հիմնական գործիքները, որոնք…
Ներածություն Մաթեմատիկան շատ աշակերտների համար թվում է բարդ և վերացական: Ես իմ աշխատանքում կիրառում եմ CPA (Concrete-Pictorial-Abstract) մոդելը, որն օգնում է երեխային «տեսնել» և «շոշափել» մաթեմատիկան նախքան թվերով գործողություններ անելը:…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց