Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում (ՃՇՀԱՀ) Համաշխարհային բանկի «ՇԻՆԼԱԲ» դրամաշնորհային ծրագրի շրջանակում այսօր հանդիսավորությամբ բացվել է Ճանապարհաշինարարական փորձարկումների լաբորատորիան։ Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը։
Ծրագրի նպատակն «Ավտոճանապարհներ, կամուրջներ և թունելներ» կրթական ծրագրի դասավանդման և ուսումնառության կատարելագործումն է, գիտահետազոտական գործունեության զարգացումն ու առևտրայնացումը (կրթություն- գիտություն-բիզնես կապի ամրապնդումը), ինչպես նաև բուհի ուսումնագիտական գործառույթների ընդլայնումն ու կարողությունների հզորացումը։
Շնորհավորելով ներկաներին նոր լաբորատորիայի բացման կապակցությամբ՝ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ասել է, որ սա ցայտուն օրինակ է, թե ինչպես են այսօր բուհերում ստեղծվում լաբորատորիաներ, որոնք, կրթության որակն ապահովելուց զատ, կարող են նաև գործնական խնդիրներ լուծել տնտեսության համար։
«Այս մոտեցումն ունի մեծ ապագա, և մենք ամեն ջանք գործադրելու և խրախուսելու ենք, որ բոլոր բուհերում ստեղծվեն նմանօրինակ հնարավորություններ՝ գործնականում աշխատող լիարժեք լաբորատորիաներ»,- ասել է նախարարը։
Նրա խոսքով՝ արդեն այսօր հանրապետության ամբողջ տարածքում նկատելի են որակյալ ավտոճանապարհները, և նոր լաբորատորիայի առկայությունը շինարարական կազմակերպություններին տարբեր հետազոտություններ պատվիրելու և գիտական արդյունք ստանալու հնարավորություն կտա. «Որակյալ ճանապարհ ունենալու համար պետք է կատարել որակյալ հետազոտություն։ Ընդհանրապես, շինարարությունը շատ պատասխանատու ոլորտ է, շինարարական նյութերի որակից է կախված մեր բոլորի անվտանգությունը»։
Նախարար Վահրամ Դումանյանը նաև նշել է, որ բյուջետային քննարկումներն ընթացքի մեջ են, կրթության և գիտության ոլորտներն առաջնահերթությունների շարքում են, և պետական բյուջեից հատկացվելիք միջոցները տարեցտարի ավելանալու են։ Ինչ վերաբերում է գիտության ոլորտի դրամաշնորհային ծրագրերին, ապա փորձնական նախագծերի արդյունքները գոհացուցիչ են, և դրանք նույնպես շարունակական են լինելու։
Ճանապարհաշինարարական փորձարկումների լաբորատորիան ամբողջությամբ հագեցած է նորագույն թվային սարքավորումներով, կից բացվել է համակարգչով և ցուցադրման պրոյեկտորով հագեցված լսարան, ուսանողները տեսական ժամերը կանցկացնեն լսարանում, գործնականը՝ լաբորատորիայում։
Ճանապարհաշինարարական փորձարկումների լաբորատորիայի սարքավորումները հնարավորություն են տալիս ուսումնական նպատակով փորձարկել ճանապարհաշինական նյութեր՝ ասֆալտաբետոն, բիտում, խիճ, ինչպես նաև որոշել բնահողի խտությունը և արտաքին բեռնվածքի տակ կամուրջների կամ այլ կառույցների առանձին տարրերի ճկվածքները։
ՃՇՀԱՀ-ի ռեկտոր Եղիազար Վարդանյանը, շնորհավորելով ներկաներին, աջակցության համար շնորհակալություն է հայտնել նախարարությանն ու «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ին. «Այս լաբորատորիան իրականություն դարձավ երկկողմ համագործակցության արդյունքում, որի նպատակն է ոչ միայն բարելավել ուսումնական գործընթացը, այլև խթանել գիտական ծրագրերի իրականացումը՝ ի նպաստ տնտեսության զարգացմանը»։
Հավելենք, որ «ՇԻՆԼԱԲ» ծրագիրն իրականացվել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի որդեգրած «Որակյալ կրթությունը՝ շինարարական բարձր որակի ապահովումն է» ռազմավարության շրջանակում։ Դրամաշնորհային ծրագրի շրջանակում նախատեսված է «Ավտոճանապարհներ, կամուրջներ և թունելներ» կրթական ծրագրում ընդգրկված մասնագիտական դասընթացների թվայնացում՝ Moodle էլեկտրոնային հարթակի կիրառմամբ, այդ թվում՝ համապատասխան պրոֆեսորադասախոսական կազմի մեթոդական վերապատրաստում։
Նշենք նաև, որ մինչ բացման արարողությունը նախարար Վահրամ Դումանյանն ու փոխնախարար Կարեն Թռչունյանը բուհի ներկայացուցիչների ուղեկցությամբ շրջայց են կատարել Շինարարական նյութերի և պատրաստվածքների, Ջրային պաշարների և շրջակա միջավայրի պահպանության և արդյունավետ օգտագործման, Գրունտային մեխանիկայի ուսումնագիտական լաբորատորիաներում, ծանոթացել հնարավորություններին և նոր ստացված սարքավորումներին։ Այցից ավարտին անդրադարձ է կատարվել նաև բուհի շենքային պայմանների բարելավման խնդրին։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Ինչպե՞ս զարգացնել ինտեգրված էսսեի նախաբան գրելու հմտությունները: Իհարկե, հիմնահարցին պատասխանելը սկզբի համար կարևոր է, բայց ես առավելապես կիրառում եմ խաչվող հասկացությունները: Սովորողներին հորդորում եմ էսսեն գրելուց առաջ, երբ հանգամանորեն կարդացել…
Վերջին շրջանում գործընկերների հետ ակտիվ քննարկում էինք դպրոցում նախագծային ուսուցման (PBL), ստեղծագործական ինքնուրույնության և «Տեխնոլոգիա» ու «Կերպարվեստ» առարկաների արդիականացման թեմաները: Այս քննարկումներից առանձնացրել եմ մի քանի առանցքային մտքեր, որոնք կարևոր…
Ժամանակակից սովորողի ուշադրությունը երկար ժամանակ պահպանելը հեշտ չէ: Տեղեկատվության մեծ հոսքը, թվային միջավայրը և արագ փոփոխվող հետաքրքրությունները պահանջում են, որ դասը նույնպես լինի ավելի ակտիվ, բազմազան և սովորողակենտրոն: Իմ կարծիքով՝…
21-րդ դարի կրթական միջավայրը փոխում է նաև լեզվի ուսուցման մոտեցումները: Այսօր աշակերտը լեզվական տեղեկատվության պակաս չունի․ նա ամեն օր հանդիպում է թվային բովանդակության, տեսանյութերի, սոցիալական ցանցերի և տարբեր տեղեկատվական աղբյուրների:…
Երբ սովորողը գրում է գեղեցիկ, կառուցվածքային և գրագետ էսսե, մենք հաճախ այն գնահատում ենք որպես հաջողված աշխատանք: Բայց արդյո՞ք լավ գրված էսսեն անպայման նշանակում է, որ սովորողը լավ է մտածում:…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց